Բժշկի մոտ մի անատամ Շեյխ եկավ և սկսեց բողոքել`
- Օ, Դու, բոլոր մարդկանց օգնող, օգնիր ինձ նույնպես: Հենց ես քնում եմ, երազները տիրում են ինձ: Երազումս տեսնում եմ, թե եկել եմ հարեմի դիմացի հրապարակը: Իսկ կանայք այնտեղ հիասքանչ են՝ հրաշագեղ այգու ծաղիկների, դրախտի աստվածային էակների նման: Սակայն ես հենց հայտնվում եմ այնտեղ, անմիջապես նրանք բոլորը անհետանում են գաղտնի մուտքով:
Բժիշկը կնճռոտեց ճակատը և սկսեց ակտիվ մտածել և վերջապես հարցրեց՝
- Դու երևի ուզում ես ինձանից մի փոշի կամ դեղ ստանաս, որ ձերբազատվես այդ քնից:
Շեյխը նայեց բժշկին բացակայող հայացքով և բացականչեց՝
- Միայն ոչ դա: Միակ բանը, որ ես ուզում եմ, դա այն է, որ գաղտնի մուտքի դռները կողպված լինեն և այդ ժամանակ կանայք չեն կարողանա ինձանից փախչել:
ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ