ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ՆՐԱ ՀԵՏ ՇՓՎԵԼՈւՑ ԲԱՐԴՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՄ ՈւՆԵՆՈւՄ...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Իմ անունը X է: Ես 23 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում մորս հետ: Հաճախ գնում եմ ընկերոջս տուն և 2-3 օր մնում այնտեղ: Հանդիպում ենք արդեն 1 տարի է: Դեռևս միասին չենք ապրում, որովհետև շուտով նա պետք է բանակ գնա ծառայելու, և չենք ուզում շտապել:

Իմ հարցը, իմ ընկերոջ հետ ունեցած հարաբերությունների մասին է: Մենք արդեն 1 տարի է հանդիպում ենք իսկ դրանից առաջ 3 տարի ընկերներ ենք եղել:

Այն ժամանակ մենք այդքան էլ հաճախ չէինք հանդիպում և հանդիպելուց միշտ էլ

խոսելու թեմաներ ունեինք իրար ինչ-որ բան էինք պատմում: Հիմա, երբ զույգեր ենք, ես նրա հետ շփվելու բարդություններ եմ զգում: Նա հեշտ բնավորություն չունի: Շատ սուր է հակազդում, երբ ինչ-որ բանի մասին հարց ես տալիս (օրինակ՝ ո՞ր ժամին տուն կգա, կամ ի՞նչ է պլանավորել անել): Հաճախ պատասխանում է դժգոհ տոնով, կարծես ես քիթս խոթում եմ իր գործերի մեջ կամ մի ինչ-որ գաղտնիքի մասին եմ հարցնում: Հաճախ պատասխանում է՝ «քո ինչ գործն է» կամ «չգիտեմ», չնայած որ այդ ամենը ինձ տարօրինակ է թվում: Կամայական մարդ պլաններ ունի և մոտավորապես պատկերացնում է իր օրվա ընթացքը: Ես ոչ մի բանում նրան չեմ սահմանափակում, ոչ մի բան չեմ արգելում և հսկողության տակ չեմ պահում: Նա նույնպես: Բայց լինում է, որ այն բանի պատճառով, որ մտածում եմ, որ նա նորից ինձ կցրի կամ կպատասխանի այնպես, կարծես ես նրանից պետական գաղտնիք եմ ուզում դուրս կորզել չգիտեմ ինչի մասին խոսեմ նրա հետ: Իսկ նա ինքը, խոսակցություն չի կարողանում սկսել: Ընդհանուր հետաքրքրություններ ունենք, բայց շատ չեն: Իմ կյանքը այնքան էլ հետաքրքիր չէ և բոլոր հետաքրքիր իրադարձությունները՝ մեկնումները և այլն տեղի են ունենում նրա հետ: Ինչ-որ նոր բան պատմել հազվադեպ է ստացվում: Եվ հաճախ ստացվում է այնպես, որ մենք լռում ենք: Կամ ինչ-որ կցկտուր բաներ ենք ասում: Իր պլանների, երազանքների մասին նա երբեք նախօրոք չի պատմում: Հարցնել՝ վախենում եմ: Այնպես է ստացվում, որ նույնիսկ քննարկելու բան չունենք: Ես հասկանում եմ, որ նա իմ ընկերուհին չէ, և նրա հետ չեմ կարող ժամերով ծնոտս թուլացնել: Բայց ես հոգեբանորեն ճնշվում եմ: Նեղացնում է նաև այն փաստը, որ եթե նա ինչ-որ տեղում է եղել (օրինակ՝ ակումբում, ընկերների մոտ և այլն), իսկ հետո հանդիպում է իր ընկերներից մեկին՝ հաճույքով և առանց նեղվելու պատմում է այնտեղ կատարված հետաքրքիր պահերի մասին, ինչը կարելի է հանել քննարկման: Բայց երբ մենակ ենք մնում, ինձ համարյա ոչինչ չի պատմում, այն էլ կարճ ֆրազներով:

Կամ նա վախենում է, որ եթե անկեղծանա, ես կսկսեմ հսկել իրեն, կամ էլ համարում է, որ պատմելու կարիք չկա: Բայց նա ինձ սիրում է (դա հաստատ է), շատ նուրբ և նվիրված: Ինչու՞ է նա ինձ հետ այդքան փակ: Ի միջի այլոց, իր ծնողների հետ նա համարյա չի խոսում, բայց մեծ եղբոր հետ շատ լավ է շփվում: Քանի գնում է, նրա հետ շփվելը բարդանում է: Այ, օրինակ, երբ մի փոքր խմած է լինում՝ լիարժեք մարդ է դառնում, ամեն ինչ պատմում է, կիսվում է տպավորություններով: Իսկ հետո՝ ամեն ինչ նորից ինչպես կար:

Երբ նա ինձ կտրուկ է պատասխանում, ես նրան միշտ ասում եմ՝. «Ինչու՞ այդպես: Ախր ես քեզ ոչ մի բարդ բան չեմ հարցնում: Ես ուղղակի ուզում եմ շփվել»: Իսկ երբ խնդրում եմ զրուցել ինձ հետ՝ նա չգիտի թե ինչ ասի: Հոգեբանի չեմ դիմել:

Համացանցի միջոցով եմ գրում, որովհետև ինձ այդպես հարմար է (և նյութապես, և ժամանակի առումով):

Միգուցե Դուք ինձ մի խորհուրդ տաք: Շնորհակալ եմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Ինձ թվում է, որ Ձեր մոտ տարիքային ինչ-որ խնդիր է, որը ժամանակի ընթացքում կանցնի: Տղամարդը այդ տարիքում շատ վախենում է կորցնել դոմինանտությունը և ենթարկվել կնոջը: Ելնելով այդ վախից, նա գերադասում է ընդհանրապես չխոսել, քան խոսել և հետո ափսոսել ասածի մասին: Ելնելով Ձեր տված ինֆորմացիայից՝ «...հանդիպում է իր ընկերներից մեկին՝ հաճույքով և առանց նեղվելու պատմում...», «...իր ծնողների հետ նա համարյա չի խոսում, բայց մեծ եղբոր հետ շատ լավ է շփվում...», «...երբ մի փոքր խմած է լինում՝ լիարժեք մարդ է դառնում, ամեն ինչ պատմում է...», կարելի է եզրակացնել, որ նա Ձեզ չի ընկալում որպես ընկեր, այլ դասում է ընտանիքի անդամի՝ ծնողների դասին: Եկեք մտածենք այդ մասին և փոխենք մեր հարաբերությունները այնպես, որ նա Ձեզ ընկալի որպես ընկեր: Վերջին ֆրազում, որ Դուք ասում եք, խմած վիճակի մասին, երևում է, որ նա էլ դեմ չեր լինի Ձեր հետ կիսվելուց: Առաջին հերթին պետք է դադարել ճիշտ կամ սխալ դատողություններ անելուց, կամ գնահատականներ տալուց: Երկրորդը՝ փորձեք ինքներդ պատմել, նույնիսկ հորինված պատմություններ Ձեր կամ մտերիմների հետ կապված և խնդրել նրան գնահատական տալ կամ օգնել Ձեզ կողմնորոշվել, ընդունելով նրա տեսակետը և դրանով ցույց տալով, որ ինքներդ եք ձգտում նրա հսկողությանը, այսինքն՝ չեք էլ պատրաստվում հսկել նրան: Ինձ թվում է, որ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի: Կարևորը սերն է, որ առկա է Ձեր հարաբերությունների մեջ:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: