Հարց՝
Բարև Ձեզ:
Իմ անունը X է: Օգնեք խնդրում եմ կողմնորոշվեմ, թե ինչպես ճիշտ վարվեմ:
ՁԻԱՀ-ով հիվանդ քույրս երկվորյակ է ծնել և շարունակում է սանձարձակ կյանքով ապրել: Երեխաները լաց լինելու վիճակում են:
Ի՞նչ անեմ, Ինչպե՞ս է ճիշտ վարվելու ձևը: Մենք նույնիսկ չգիտենք՝ երեխաները վարակված են, թե ոչ: Բայց հաստատ գիտենք, որ նրա համար դա ապրելու միջոց է՝ նա համաձայն է թույլ փոքրիկին, ժամանակավորապես մեզ տալ:
Շնորհակալություն:
Պատասխան՝
Հարգելի X:
Առաջին հերթին պետք է հետազոտել երեխաներին ՁԻԱՀ-ի պարագայով:
Երկրորդը՝ ես կարծում եմ, որ երեխաները ոչ մի բանում մեղավոր չեն, և չպետք է պատասխան տան ծնողի սխալների համար:
Համոզիչ խնդրում եմ Ձեզ դիմել Ձեր ապրելավայրի շրջանային կառավարմանը կից անչափահասների կոմիտե: Այնտեղ Ձեզ կբացատրեն Ձեր իրավունքները, իսկ մասնագետ հոգեբանները արհեստավարժ խորհուրդ կտան:
Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: