ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ՀՈԳԵԲԱՆԸ ՊՆԴՈւՄ Է, ՈՐ ԻՄ ՄՈՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՈԳԵԿԱՆ ՎԻՃԱԿ Է...

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է:

Ես 37 տարեկան եմ, արդեն 10 տարի է աշխատում եմ իրավապահ օրգաններում:

3 տարի առաջ մեզ մոտ նոր հոգեբան եկավ, ով պնդում է, որ ես գտնվում եմ սահմանային հոգեկան վիճակում:

Հոգեբույժի մոտ ունեցածս անոնիմ խորհրդատվության ընթացքում՝ շեղումներ չեն հայտնաբերվել: Ինքս էլ եմ ինձ թեստավորել՝ բոլոր թեստերը կան իմ համակարգչի մեջ: Ժամանակ առ ժամանակ թեստավորում եմ ինձ և տեսնում եմ, որ ամեն ինչ նորմալ է:

Ինչպե՞ս ինձ պահեմ, ուր դիմեմ այս կողմնապաշտություն կանխելու համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Ես կարծում եմ, որ Դուք պետք է դիմեք անկախ մասնագետի (լավ կլինի, եթե դիմեք դատական մասնագետի) և վերցնեք օֆիցիալ եզրակացություն: Որից հետո, Դուք կկարողանաք քննարկել այս կողմնապաշտությունը Ձեր ղեկավարության հետ: Պետք չէ ընկճվել, կամայական մասնագիտության մեջ էլ կան ոչ կոմպետենտ մասնագետներ, ովքեր շփոթում են անձնական մոտեցումները օբյեկտիվ գնահատականների և արհեստավարժության հետ:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: