ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՓԱՅՏԵ ՑԼԻԿԸ

Ժամանակին, շատ վաղուց, մարդիկ շատ էին սիրում մի պատմություն պատմել այն մասին, որ մի խորհրդավոր թագավորությունում ապրում են փայտե արարածներ՝ գազաններ, թռչուններ, մարդիկ, նույնիսկ բզեզներ ու սարդեր։ Եվ կարծես թե դրանք բոլորը կենդանի են ու իրականից չես տարբերի՝ խոսում են նրանք, բառաչում, գոռում, ծլվլում։ Այդ արարածները ոչ քուն ունեն, ոչ հանգիստ, իսկ կատարում են նրանք կամայական խնդրանք, կամայական հրաման։ Այդպես էին խոսում մարդիկ, չնայած ինքներն ել, հասկանալի է, ի ծնե չէին տեսել նման բան։

Միայն թե իր գլուխն էր մտցրել այս պատմությունը հարսնացույի հայրը, ում հետ ամուսնանում էր Գորդեյը։ Իր ասածին էր, որ հակառակը չէիր համոզի։ «Ուզում եմ, - ասում է, - փայտե ցլիկ ունենալ։ Այնպիսի, որ կենդանուց չտարբերվի իսկ տոկունության առումով, իրեն հավասարը չունենա։ Այ դրա հետ ես հարուստ կապրեմ։ Իսկ այս նիհար յոբուներն ինչ՝ դրանցով նույնիսկ արտի կեսը դեռ չես վարել, իսկ նրանք արդեն սմբակների վրայից ընկնում են։ Կբերես ինձ փայտե ցլիկին, անմիջապես իմ աղջկան քեզ կնության կտամ»։

Դե ի՞նչ անես այստեղ։ Ինչպե՞ս ապրես։ Ախր հարսնացուն էլ շատ սիրելի, Նաստենկան, միայն ձեռքերն էր տարուբերում, կարծես ասելով ոչինչ չես անի, բայց ստիպված ես, իմ փեսացու, բերես այն, չգիտեմ թե ինչը։

Ծանր հոգոց հանեց Գորդեյը, ինչ-որ իրեր հավաքեց, դե ու ճանապարհ ընկավ։ Գնում է, բայց ինքն էլ կարգին չի հասկանում թե ուր է գնում, ու ամենագլխավորը՝ ինչի՞ հետևից։ Դե ո՞վ է տեսել գեթ մեկ փայտե բզեզ, սարդ կամ գոնե մի ինչ-որ միջատ, որպեսզի պնդի որ այդ հրաշքը գոյություն ունի։ Գնում է, աշխարհի երեսին ամեն բան անիծելով՝ և իր սերը, և ապագա աներոջը։ Նայում է, իսկ շուրջն արդեն խուլ անտառ է ամբողջովին։ Այստեղ էլ հանկարծ ճյուղերը ճռճռացին, եղեևնու ճյուղերից ասեղներ ու կոներ թափվեցին և թփերի ետևից, ետևի թաերի վրա քայլող մի արջ դուրս եկավ։ Եվ զգում է Գորդեյը, որ վախից իր ոտքերը ծալվում են։ Կարծես թե փախչել է պետք, կամ մեռած ձևանալ, իսկ նա նույնիսկ շարժվել չի կարողանում։ Իսկ արջը իր համար հանգիստ, առանց զգուշացնող մռնչոցի, մոտենում է նրան, ոտքից գլուխ հոտոտում է ու մարդկային ձայնով հարցնում՝ «Փայտե ցլիկի հետևի՞ց ես գնում»։ Գորդեյը, առանց այն էլ մինչ մահը վախեցած էր, արջի կատարմամբ մարդկային խոսք լսելով կարծես թե բոլորովին մեռավ։ Նա և խոսքերը մոռացավ, և թե ինչի համար է գնում, ու ինչ, թվում էր թե նա նույնիսկ իր անունը մոռացավ։ Իսկ արջը համբերատար պատասխանի էր սպասում։ Եվ, վերջապես, Գորդեյը մի կերպ բերանը բաց արեց ու ի պատասխան բառաչեց, թե փայտե ցլիկի հետևից է գնում։ Իսկ արջը նրան ասում է՝

- Իմ խնդրանքը կկատարես, ես քեզ ճանապարհը ցույց կտամ թե ինչպես հասնես փայտե ցլիկին։

Զարմանքից քար կտրեց Գորդեյը՝ ի՞նչ կարող է պետք գալ արջին՝ նրանից, անպիտան մարդուց։ Իսկ արջը շարունակում է՝

- Առաջինին, ով ինձանից հետո քո ճանապարհին կհանդիպի, դու բաց թող, նույնիսկ եթե չես կարող դա անել։

Դե ինչ, համաձայնվեց Գորդեյը առանց երկար մտածելու։ Ու ինչ ուներ մտածելու, երբ առանց արջի հուշման նա երբեք իր կյանքում, դեպի իր բաղձալի նպատակը գնացող ճանապարհը չէր գտնի։

- Ահա, - ցույց տվեց թաթով արջը մի նեղ արահետ, որը տանում էր դեպի կեչիների պուրակի խորքը, - գնա այս արահետով, այն քեզ ինքը կբերի մի փոքր խրճիթի մոտ։ Այդ խրճիթի դուռն էլ ծեծի։

Այդպես ասաց առջն ու չքվեց։ Իսկ Գորդեյը ևս մեկ անգամ զարմացավ, որերորդ անգամ խաչ քաշեց ու ճանապարհվեց դեպի ինչ-որ մի անհասկանալի խրճիթ։

Այնքան էլ երկար ստիպված չեղավ քայլել նա, որ իր ճանապարհին հանդիպեց, ով կարող էր պատկերացնել, այն նույն անիծված ճիվաղը, գողն ու դիակապուտը, ով ընտանիքներ էր թողնում սովամահ լինեն։ Ախր այնքան չարիք էր նա բերել մարդկանց՝ մեկի վերջին կովն էր գողացել, մյուսի հավերն էր գողացել ու վերջին բարիքները տնից տարել, մինչ տանտերերը աշխատում էին։ Ողջ գյուղն էր նրան փնտրում։ Իսկ Գորդեյը ինչպես էր փնտրում, բառերով չես նկարագրի՝ ախր նրա ոչքարների հոտը, այդ անաստվածը ինչ-որ տեղ էր տարել։ Իրեն էլ աշխարհով մեկ էր բաց թողել։ Մարդիկ և գիշերները դարանակալում էին անիծվածին, և վայրի գազանի նման թակարդներ էին դնում, իսկ վերջինիս վերջը չէր։ Միայն քմծիծաղ էր տալիս իր անատամ բերանով, ու ձեռքով հրաժեշտ տալիս։ Իսկ այստեղ նա, իր ողջ զզվելի գեղեցկությամբ։ Գորդեյի աչքերն նույնիսկ արյունով լցվեցին։ «Դե, - մտածում է, - հիմա ես քո վզակոթին կտամ, ու քարշ տալով գյուղ կտանեմ, թող մարդիկ քո հանդեպ իրենց դատաստանը տեսնեն»։ Իսկ գողը կանգնել ու հանգիստ ծիծաղում է՝

- Չես կարող ինձ հետ դու ոչինչ էլ անել՝ խոստացել ես դու ինձ բաց թողնել։

Գորդեյի ձեռքերը այդպիսի լկտիությունից դողացին։ Մտածեց թե խոսքը չի պահի, չի կարողանա ինչ որ փայտե ցլիկների պատճառով չի բաց թողնի այս անիծված գողին։ Միայն թե հիշեց նա Նաստենկային, ախր սիրում էր նա նրան։ Ախր ի՞նչ աներ։ Երդվել էր ժամանակին Գորդեյը երկնքի առջև, որ կգտնի այդ ստահակին, ու ահա, հիմա երևում է ստիպված է երդման մասին մոռանալ։ Բոց թողեց նա գողին։ Իսկ վերջինս, հրաժեշտ տալուց էլ երևում է որոշեց ծաղրել, նրա հետևից ծիծաղաց։ Անկարողությունից, Գորդեյի աչքերին արցունքներ եկան։ Եվ որերորդ անգամ նա ակամայից անիծեց իր սերը և ապագա աներոջը, հա ու փայտե ցլիկին էլ վրադիր։

Վերջապես առջևում երևաց ոչ մեծ, բայց ի զարմանս ամուր խրճիթը՝ գեղեցիկ, նկարազարդ։ Ինչքան նայես՝ չես կշտանում։ Դուռը ծեծեց Գորդեյը, և հույս ուներ, որ հիմա շեմին ոչ այլ ոք, քան փայտե ցլիկը դուրս կգա ու նրա, Գորդեյի ողջ դեգերումները, դրա վրա էլ կավարտվի։ Միայն թե ոչ թե ցլիկը դուռը բաց արեց , այլ մի ծերունի՝ փոքրիկ, չորացած, կորացած։ Լուռ նա դուռը բաց արեց, մաքուր սենյակով, ի զարմանս ճարպկորեն անցավ ու պատուհանի կողքի բազկաթոռին նստեց։

- Դու էլ աթոռին նստիր, - առաջարկեց նա շեմին առանց խիզախության, ոտքից ոտք անցնող հյուրին։- Նշանակում է, փայտե ցլիկի՞ն ես փնտրում։

Այս անգամ արդեն ոչ մի բանից չզարմացավ Գորդեյը՝ եթե արջը գիտե, թե որ սատանայի համար է նա անտառ եկել, ապա ծերունու համար, հավանաբար հենց ճակատագիր է դրա մասին իմանալը։

- Իմ մի խնդրանքը կկատարես, ցույց կտամ ճանապարհը, - ասում է ծերունին։ - Երիտասարդությունը քո, ինձ կտա՞ս։

Գորդեյը անսպասելիությունից պապանձվեց։

- Այն ինձ էլ ավելորդ չի լինի, - ասում է։

Իսկ ծերունին չի նահանջում՝

- Միևնույն է քեզ այն օգտակար չի։ Ինչի՞դ է այն քեզ պետք։ Ի՞նչ էես դու դրա հետ, այդքան կարևոր բան անում։ Գնում ես քո համար, իսկ այն սպառվում է յուրաքանչյուր րոպեի հետ։ Ինձ այն ուժ կտա։ Իսկ քեզ մոտ քունքերիդ մոտ ճերմակ մազեր կհայտնվեն ու մի քանի կնճիռ կավելանա, դա միայն քեզ ավելի գեղեցիկ կդարձնի, ավելի առնական։ Հիմա դու ո՞վ ես, պատանի՝ երիտասարդ ես, հիմար ու շփոթված։ Իսկ այդ կերպ դու տղամարդ կդառնաս և քո աչքերում, և քո հարսնացուի աչքերում։ Ավելի շատ կսիրի քեզ նա։

Մտածեց Գորդեյը ու այլևս ոչինչ նրան չէր մնում անել, քան համաձայնվել։ Իսկ ծերուկը, ինչ-որ բան շշնջաց, հեռավոր անկյունում թքեց, ու ահա, արդեն բոլորովին էլ ծերունի չի՝ այլ վայելչակազմ տղամարդ։ Իսկ Գորդեյը հայելուն մոտեցավ, ուշադիր նայեց ու իրոք, ավելի լավն էր դարձել՝ նույնիսկ ճերմակ մազերը նրան գեղեցկություն էր տվել։ Իսկ տարօրինակ ծանոթը, նույնիսկ ինքը կամավոր ջանաց նրան ճանապարհը ցույց տալ։

- Այնտեղ մի ողջ թագավորություն է, - պատմում էր նա։ - Միայն իմանաս թե բախտդ ինչպես է բերել՝ այդ թագավորության դարպասները բացվում են տարին մեկ օր այնտեղ, որտեղ արևն է ծագում ու տարին մի անգամ էլ մայր մտնում։ Չե՞ս հավատում։ Ինքդ այդ հրաշքը կտեսնես։ Այ կմտնես այդ թագավորություն, այնտեղ էլ փայտե ցլիկին կգտնես։ Միայն հիշիր՝ կմտնես դու թագավորություն մայրամուտի հետ, իսկ դուրս պետք է գաս մինչև արևի առաջին շողերը, այլապես դարպասները կփակվեն ու կմնաս դու բանտարկված թագավորությունում մի ամբողջ տարի։

Եվ տեսնում է Գորդեյը իր աչքերով, թե ինչպես է արևը մայր մտնում այնտեղ, որտեղից պետք է ծագեր։ Այ միայն այն ամենից հետո, ինչ իր հետ կատարվել էր, նա արդեն այդ հրաշքից առանձնահատուկ չզարմացավ։ Միայն նայում է, իսկ արևի ճառագայթները հեռավոր սարի վրա ընկան ու նրանց հանգչող լույսի տակ, սարի մեջ դարպասներ հայտնվեցին, նրանց վրա ժպտացող արև էր քանդակած։ Այրվեց քանդակած արևը, սկսեց պտտվել և փայտե դարպասները բացվեցին։ Գորդեյը այնտեղ էլ ճանապարհ ընկավ։

Ներս մտավ նա սարի մեջ ու տեսնում է՝ իրան շրջապատում ե. Գազաններ, փայտից քանդակված, փայտյա թռչունները, թևերը փռած գլխավերևում են կախված, ու կենդանի աչքերով անկոչ հյուրին են նայում։ Սարսռեց դրանից Գորդեյը, բայց մի՞թե ելք ուներ։

Իսկ արևը բարյացակամ լուսավորում է մայր մտնող շողերով խալեպատ մի ճանապարհ, որը այդ զարմանահրաշ թագավորության ամենախորքերը։ Գնում է գորդեյը, անվստահ քայլում է, կողքերն է նայում, ու նկատում է, որ բոլոր գազանները, թռչունները գլուխները շուռ են տալիս ու իր հետևից նայում։ ՏԵսավ այստեղ Գորդեյը նաև մի ահռելի հսկայի , մականը ձեռքին։ Վախեցավ նրա կողքով անցնել, բայց հսկան տեղից էլ չշարժվեց, միայն հետաքրրված նայեց մարդու վրա։

Վերջապես միջանցքը ավարտվեց ու դուրս եկավ Գորդեյը մի կայնարձակ դահլիճ, որի քարե պատերը անցքերով էին պատված, կարծես մաղեր լինեին այլ ոչ պատեր։ Իսկ այդ անցքերից դահլիճ էր լցվում արևի լույսը։ Ու այնքան գեղեցիկ էր դա, որ Գորդեյը մի պահ մոռացավ թե որտեղ է գտնվում ու ինչի համար է եկել։ Այլ տեսնում էր միայն թե ինչպես են արևի ճառագայթները դահլիճի կենտրոնում խաչվում ու նույն վայյրկյանին լեռան կամարները ցնցվեցին, ամեն բան շուրջը սկսեց գվվալ, լցվեց թռչունների գոռոցով, գազանների ոռնոցով իսկ հսկան նույն վայրկյանին իր մականով հարվածեց հատակին։ Գորդեյի ոտքերը վախից թուլացան։ Միայն թե նայում է՝ դահլիճի հեռավոր անկյունից, իրեն ընդառաջ մի աղջիկ է դուրս գալիս՝ կարծես թե իրական է նա, կենդանի, բայց դեմքը մի տեսակ անհասկանալի է՝ կարծես թե վարպետը չի հասցրել դրա վրա պատշաճ աշխատել, ու այդպես էլ մնացել է աղջիկը՝ ոչ գեղեցկուհի է, ոչ այլանդակ, որ բարյացակամ է, ոչ չար։ Իսկ իրականում նրան կենդանի մարդուց չես տարբերի։ Նրա հագի շորն էլ է թվում իրական։ Հրաշք է ուղղակի։

Մոտեցավ աղջիկը Գորդեյին ու խոսեց, - իսկ ձայնը նրա գեղեցիկ-գեղեցիկ է, կարծես սոխակի երգ լինի՝

- Փայտե ցլիկի հետևի՞ց ես եկել։ Կտամ ես քեզ փայտե ցլիկին, միայն թե դու իմ մի խնդրանքը կատարիր՝ թույլ տուր թաքնվեմ նրա մեջ։ Ոչ ոք իմ մասին չի էլ իմանա բացի քեզանից։ Ես լուռ կնստեմ։ Եթե կկարողանամ, քեզ խորհրդով կօգնեմ։ Միայն թե հնարավորություն տուր ինձ հեռանալ այս տաղտկալի թագավորությունից։ Օգնիր ինձ, խնդրում եմ քեզ։ Իսկ դրա փոխարեն կունենաս ցլիկին, ու նա միայն քեզ կլսի, կաշխատի տաս ձիու ու բոլոր ցլերի չափ։ Քո ապագա աները քեզանից գոհ կմնա։ Պայմանավորվեցի՞նք։

Շփոթված գլուխը քորեց Գորդեյը՝

- Չեմ կարող ես դա անել, մի էլ խնդրի։ Ախր ես ամուսնանալ եմ ուզում, սիրում եմ ես իմ Նաստյային, իսկ այստեղ, օտար աղջի՞կ տուն տանեմ։ Ինչպե՞ս դա կանվանվի։

Բայց աղջիկը իրենն էր պնդում՝

- Սիրիր քո Նաստենկային որքան ուզում ես։ Իմ մասին ոչ ոք չի իմանա։ Ես լուռ կնստեմ ցլիկի մեջ։ Քեզ համար ի՞նչ տարբերություն։ Ես քո երջանկությանը խոչընդոտ չեմ հանդիսանա։ Իսկ եթե մերժես ինձ, ապա իմացիր, որ այստեղից դու այս անգամ դուրս չես գա։ Մեկ տարի այստեղ կմնաս, այդ ժամանակ, միգուցե և կգթա քո սիրտը ինձ։

Այ քեզ շրջադարձ։ Կրկին Գորդեյին բան չէր մնում անել, քան համաձայնվել։ Աղջիկը, փայտե ցլիկին բերեց, նրա որովայնը բաց արեց, մտավ այնտեղ ու լուռ նստեց։ Իսկ ցլիկն ինքը կարծես իրական լիներ՝ բառաչում էր նույնիսկ իրականի պես, և աչքերն էր իրականի նման չռում, և կոտոշներով էր ուզում խփել այն ամենին, ինչ շարժվում է։

Այ այսպես, կայծկլտացող աստղերի տակ էլ դուրս եկավ Գորդեյը իր նոր ձեռքբերումների հետ։

Վերդարձավ նա իր գյուղ, իսկ մարդիկ, ոլոռի պես, իրեն տներից փողոց թափվեցին ու նայում են, թե ինչպես է տղամարդացած Գորդեյը պարանի վրա փայտե ցլիկին բերում, որին իրականից չես տարբերի։ Այ քեզ հրաշք։

Երջանիկ, ծեծեց Գորդեյը իր հարսնացույի տան դուռը, իսկ աներն արդեն նրան սպասում է, ձեռքերն է հաճույքով շփում։ Մի կերպ ստիպված եղավ հաշտվել այն բանի հետ, որ ցլիկը՝ Գորդեյին է պատկանում, ու միայն նրա հրամաններին է ենթարկվում։ Մռայլվեց աները, համառեց, բայց հետո համաձայնվեց, քանի որ Գորդեյը հավաստիացրեց, որ այն, ինչ ունի ինքը, այսուհետ իր սիրելի կնոջն է պատկանում։ Դրա վրա էլ համաձայնության եկան։

Այ, թե ինչ կյանք սկսեց, ամեն բան պտտվեց, գլորվեց։ Եվ աներն էր գոհ, և խնամախոսը, և եղբայրը, քանի որ դարձավ Գորդեյը ու իր ընտանիքը անփոխարինելի։ բա ինչ, այդպիսի ցլիկի հետ՝ ախր նա ոչ քուն ուներ, ոչ հանգիստ, կեր չէր խնդրում, կովերի հետևից չէր ընկնում՝ ոսկի էր այլ ոչ ցլիկ։ Հարստությունն ինքը Գորդեյի ընտանիքի ձեռքն էր հոսում։ Գորդեյին, ճիշտ է, հարցուփորձ էին անում, թե որտեղից է այդ հրաշքը հայթայթել։ Նա էլ ոչինչ չէր թաքցնում՝ ինչպես կար, այնպես էլ պատմում էր։ Միայն թե նրան ոչ ոք չէր հավատում։ Բա ինչ։ Ո՞վ, իր սթափ գլխով կհավատա խոսող արջին, ծերունուն, որ կարող է երիտասարդություն վերցնել իրեն, իսկ երբ խոսքը հասնում էր նրան, որ արևը մայր էր մտնում նույն վայրում, որտեղից ծագում էր, դե դա արդեն բոլորովին որպես հորինվածք էին ընկալում։

Այդպես էլ հավանաբար կյանքը կշարունակվեր Գորդեյի ու Նաստենկայի մոտ, եթե չլիներ աղջիկը, որը նստած էր ցլիկի մեջ։ Ոչ, նա իր խոստումը պահեց, ու լուռ ու մունջ նստած էր, բայց ոչ Գորդեյի հետ։ Վերջինիս հետ նա խոսում էր, տարբեր պատմություններ էր պատմում զարմանահրաշ բաների մասին։ Գորդեյը այդպիսի բաների մասին չէր էլ լսել, որոնք մարդկանց աչքերից թաքցրած են։

Գորդեյը չէր էլ լսել այն բաների մասին, որոնք մարդկային աչքերից թաքցրած են։ Եվ ավելի ու ավելի թանկ էր նրա համար դառնում փայտե աղջիկը, իսկ այ կնոջ նկատմամբ նա սառչում էր։ Ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է իր հետ կատարվում։ Ախր իր զրուցակցին չէր տեսնում, միայն նրա հրեշտակային ձայն էր լսում, բայց միևնույն է այն աշխարհում ամեն ինչից թանկ էր նրա համար դառնում։ Եվ ամեն օրվա հետ ավելի ու ավելի ուժեղ։ Նույնիսկ կինը սկսեց նկատել նրա հետ կատարվող փոփոխությունները։ Մի օր էլ բոլորովին իրեն չկարողացավ զսպել և սպառնաց, թե եթե այսպես ամուսինը շարունակի իրենից հեռանալ, նա ցլիկին կայրի, որը երևում է ավելի թանկ է իր համար քան հարազատ կինը։

Գորդեյը վախեցավ, վազեց ցլիկի մոտ, հոգոց քաշեց։ Ի պատասխան, աղջիկը ցլիկի որովայնը բաց արեց, դուրս եկավ, շորերն ուղղեց ու ասաց՝

- Միայն մի միջոց կա՝ արի ես քո կնոջ տեղը դառնամ։ Դու մի նայիր, որ ես նրան նման չեմ՝ դրանում խնդիր չի դառնա։ Գիտեմ ես, թե ով ինձ համար քո կնոջ դեմքը կպատրաստի, ու ես այնքան նման կլինեմ նրան, ինչպես ջրի երկու կաթիլը։ Իսկ քո իրական կնոջը, մենք ցլիկի մեջ կպահենք։

- Այդ ինչպե՞ս «մենք ցլիկի մեջ կպահենք», - չկարողացավ լսածին հավատալ Գորդեյը։ - Այդ ի՞նչ ես դու ինձ առաջարկում, սպանե՞լ նրան, ինչ է։

Աղջիկը համաձայնությաբ գլուխով արեց ի պատասխան։

- Դե ոչ, - բորբոքվեց Գորդեյը։ - Շատ բաներ եմ ուրիշի ցուցումով արել ես, բայց դե այդ բոլորը, ինչպես տեսնում եմ կողքիցս է դուրս գալիս։ Իմ կողմից բաց թողած գողը, ինչպես թալանում էր մարդկանց, այդպես էլ թալանում է, չարություն է ցանում ու օր օրի ավելի ու ավելի շատ, իսկ մեղքը ախր իմն է։ Բոլոր ընկերներիս ու հարևաններից, բոլոր համագյուղացիներից նախանձը ես գդալով եմ փորձում, այլ ոչ թե ոսկին եմ սունդուկների մեջ դարսում։ Ու այստեղ էլ բանը հասավ սպանությանը։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հավատացել եմ ես քեզ, սիրել, ինչպես ոչ ոք չէր կարող աշխարհի երեսին, իսկ դու ինձ սպանության ես դրդում։ Պետք չէ ինձ այլևս քո ցլիկը։ Ու դու էլ պետք չես։ Ես ձեզ երկուսիդ էլ հետ կտանեմ։

Բարկացավ աղջիկը, բարկացած ոտքը գետնին խփեց, իսկ ցլիյը սպառնալի իր կոտոշները Գորդեյի վրա տնկեց, բառաչեց, մի պահ էլ, ու այնպես կխփի, որ հետո ոսկորները չես հավաքի։ Իսկ աղջիկը թռավ ցլիկի մեջ, ու չհասցրեց Գորդեյը աչքը թարթել, որ վերջինս արագ վախավ, իսկ ուր՝ աստված գիտե։

Ու դրանից հետո Գորդեյի կյանքը դժոխք դարձավ՝ աները նրան սկսեց ուտել, կինը ապրել չէր տալիս, չնայած բոլորովին մոտ անցյալում ինքն էր ուզում այդ անիծված փայտե ցլիկին այրել։ Ու այստեղ մի նոր դժբախտություն եկավ՝ անտառից, գյուղերի վրա եկան փայտե գազաններ, թռան եկան փայտե թռչուններ իսկ դրանց հետ էլ գուրզով հսկան՝ գալիս են, շուրջ բոլորը ամեն բան ավիրում։ Եվ ոչ մի փրկություն չկա։ Մարդիկ կրակով գնացին այդ գազանների վրա, հրե նետերով կրակեցին թռչուններին, բայց նրանց համար մեկ էր՝ սովորական կրակը նրանց չէր վերցնում, չնայած, որ նրանք փայտե էին։ Այ քեզ կախարդություն։

Տեսնում է Գորդեյը, որ փրկություն չկա այդ փորձանքից։ Ու մեկ էլ հանկարծ նա ծերացավ, նույնիսկ փայտը ձեռքը վերցնելու ուժ չկար՝ երևում է տրված երիտասարդությունը իրեն զգացնել էր տալիս։ Գնաց նա այդ գազանների, թռչունների ու հսկայի վրա դատարկ ձեռքերով։ Կանգնել է նա այդ գազանների մեջ, ովքեր չար աչքերով իրեն են նայում ու ամբողջ կոկորդով գոռում է՝

- Դե, խփիր ինձ, սպանիր։ Միայն ես եմ այս ամենում մեղավոր։ Մասերի պատռիր ինձ, իսկ մարդկանց ձեռք մի տուր։ Մարդիկ ոչնչում մեղավոր չեն։

Եվ նոր էր փայտե գայլը ատամները բաց արել, նոր էին թռչունները թևերը թափահարել ու հսկան գուրզը բարձրացրել, որ աստված գիտե թե որտեղից հայտնվեց փայտե աղջիկը։ Կանգնեցրեց նա իր ողջ գազանային բանակը։ Մոտեցավ Գորդեյին, նրա առջև ծունկի իջավ ու հնազանդորեն ասաց՝

- Չեմ կարող ես քեզ վնասել։ Դու ինձանից մարդ ես դարձրել։ Հիմա ես բոլորովին կենդանի եմ։ Տես, նույնիսկ արդեն դեմք ունեմ։ Գեղեցի՞կ եմ։

Նայում է Գորդեյը, և իրոք գեղեցիկ աղջիկ է ուղղակի աչքերդ չես կտրի։

- Միայն թե չեմ հասկանում ես, - շարունակեց նա, - ինչի՞ց ես դու դժգոհ։ Ի՞նչը այնպես չեմ արել։ Ախր այսպես եմ ես կյանքը տեսել երբ նստած էի ցլիկի մեջ։ Հարևանությամբ ապրող աղջիկները նույնպես ամեն բան անում էին որ Անֆիսայի, տեղի գեղեցկուհու նման դառնան։ Ասում էին, որ տղաները նրան իր գեղեցկության համար են։ Իսկ ինչո՞վ է նրանցից յուրաքանչյուրը վատը։ Եվ փսփսում էին նրանք, որ միգուցե ավելի լավ կլինի ընդհանրապես Անֆիսային աշխարհի երեսից մաքրեն։ Իսկ քո մասին, Գորդեյ, որքան բամբասանքներ են եղել։ Ու յուրաքանչյուրը ձգտում էր կան տրորել քո ցանածը, կամ բերքդ այրել։ Եվ ախր այդպես էլ վարվում էին։ Դե ախր ինչո՞վ եմ ես վատը։ Ի՞նչն եմ սխալ արել։ Մի՞թե մարդիկ այդպիսին չեն։ Հիմա ես էլ եմ այդպիսին։

Ծանր հոգոց հանեց Գորդեյը, երեք տակ կորացավ, կարծես ողջ աշխարհը մի վայրկյանում իր ուսերին ընկավ, ու ասաց՝

- Իմ ողջ դժբախտությունը նրանում է, որ ես ամեն բան արել եմ իմ ցանկություններին հակառակ։ Ես միշտ ապրել եմ ուրիշի ցուցումով։ Ուզում ես ամուսնանալ՝ ցլիկին բեր։ Իսկ եթե Նաստյան ինձ իրոք սիրեր, մի՞թե հոր խոսքին կլսեր ու կսպասեր, մինչև ես բերեմ այդ չարաբաստիկ ցլիկին։ Սեր չի եղել դա, հիմա եմ հասկանում։ Գողին ես ազատ արձակեցի, իմ խոսքը դրժեցի, իսկ կարող էի իմ խղճով վարվել, ու այսքան տարի չապրել անհանգիստ հոգով։ Երիտասարդությունս հենց այնպես տվեցի, կարծես թե բոլորովին էլ այն ինձ պետք չէր, ախր օտար չէր նա՝ կյանքն էր ինձ տվել։ Իմ ուժերն էին դրանք, ապագա փորձը։ Էհ, այ այդ ամենի համար էլ հիմա պատասխան եմ տալիս։ Բայց ես ինձ չեմ պատրաստվում խղճալ։ Ես քեզ կվերցնեմ, փայտե գեղեցկուհի, կնստեցնեմ փայտե ցլիկի մեջ ու կտանեմ քո թագավորություն, ու ինքս էլ քեզ հետ կհեռանամ, քո գազաններին էլ հետս կվերցնեմ։ Միասին մենք շատ բան կկարողանանք հասկանալ մարդու մեջ։ Շատ բան մենք ունենք սովորելու։ Մենք լավ մարդիկ կդառնանք, իսկ լավ մարդկանց մոտ գազաններն էլ են մարդկային դառնում ու հսկաներն էլ։

Այ այսպես էլ հեռացավ Գորդեյը։ Նրան հետո հաճախ էին տեսնում իր փայտե ցլիկի հետ։ Գալիս էր նա այն վայրերը, որտեղ ամենահետաքրքիրն էր՝ ով պատմություններ էր պատմում ճանապարհորդությունների մասին, Գորդեյը անմիջապես, իր ցլիկի հետ այնտեղ էր։ Ով ինչ-որ մեկին բարի խոսքով, կամ իր ուժով կամ վարպետությամբ էր օգնում, Գորդեյն էլ էր շտապում օգնության։ Նրանից ոչ ոք չէր վախենում։ Ընդհակառակը, ասում էին, որ եթե տեսնում ես Գորդեյին իր փայտե ցլիկով, իմացիր, որ մարդկանց մոտ ամեն բան լավ է ու մարդիկ, նշանակում է, շրջապատում լավն են ու բարի։ Ասում էին, որ փայտե գեղեցկուհուն տեսել են՝ թե ինչպես է նա ցլիկի միջից դուրս գալիս։ Գորդեյին լսում էր՝ ուր Գորդեյը ցույց էր տալիս, այնտեղ էլ նայում էր։ Վատ բան Գորդեյը նրան ցույց չէր տալիս։ Մի օր էլ այն գողին գտան՝ փայտե հսկան նրա օձիքից բռնեց ու քարշ տվեց գյուղ։ Բոլորը հասկացան, որ դա Գորդեյի շնորհքն էր, դրա համար էլ նրա կամքի նկատմամբ հարգանք դրսևորեցին և գողը սկսեց աշխատանքային հնազանդության ենթարկեցին, մի ողջ կյանք ժամանակահատվածով՝ ում համար տուն էր շինում, ում խորդանոցը նորոգում, ում արտը վարում։ Եվ ոչ մի տեղ էլ չէր փախչում, ու ու՞ր պիտի փայտե հսկայից փախչեր։

Միայն թե վերջին ժամանակներս ոչ ոք համարյա թե Գորդեյին, իր փայտե ցլիկի հետ էլ չի տեսնում։ Ասում են թե դա նրանից է, որ աշխարհի երեսին չարը շատացել է, իսկ մարդկանց մեջ՝ ավելի շատ է։ Իսկ Գորդեյը, չարն իր գեղեցկուհուն ցույց չէր տալիս ու ինքն էլ դրան չի նայում։ Շուտով բոլորովին այս պատմության մասին մոռացան։ Մի բանի մասին էին միայն երկար բոմբասում՝ էդ ի՞նչ վարպետ է երկրի վրա ապրել, որ կարողացել է կենդանացնել փայտը։ բայց որպեսզի դրա մասին իմանանք պետք է մի այլ պատմություն պատմել։

ԱՎԱ ԱՐԴՈ