Կար չկար մի ճանապարհորդ կար։ Նրա կյանքը հեշտ չէր իր վատ առողջության պատճառով և այդ պատճառով էլ նա իրեն նվիրեց ստեղծագործությանը։ Նա գրող էր և նրա ստեղծագործությունները արտասովոր հանրայնություն էին վայելում։ Եվ ինքը նույնպես հայտնի գրական անձ էր։ Ինչքան էլ որ չէր ուզում նա շատ ճանապարհորդել և պատերազմի մասնակցել, սակայն առողջությունը նրան թույլ չէր տվել, այդ պատճառով էլ նրան մնացել էր միայն գրելով զբաղվել, պատկերելով իր ցանկալի ճանապարհորդությունները թղթի վրա։
Այդպես էլ մահացավ նա ուժերի ծաղկման շրջանում, թողնելով իր, չնայած և մտածացին արկածները՝ վեպերում։
Ընկնելով Աստծու մոտ, գրողը նկատեց, որ Աստված շատ ուրախ է իրեն հանդիպել։ Եվ այդ ժամանակ նա հարցրեց Աստծուն՝
- Տեր, ասա ինձ, ես տեսնում եմ, որ դու ուրախ ես ինձ այստեղ տեսնել, իսկ սիրե՞լ ես դու ինձ իմ կյանքի ընթացքում։
- Իհարկե սիրել եմ, - պատասխանեց տերը, - նույնիսկ շատ։
- Եթե դու ինձ այդպես սիրել ես, ապա ինչու՞ է եղել իմ կյանքն այդքան դժվար։ Ինչու՞ դու ինձ չձերբազատեցիր թոքախտից ու թույլ տվեցիր օրերիս մեծ մասը անցկացնել անկողնում։ Ինչու՞ ես ինսուլտ ստացա և այդքան վաղ մահացա։ Ախր ես ուզում էի արկածներ ունենալ, պատերազմի մասնակցել, ուզում էի շատ հետաքրքիր բան տեսնել…
- Հասկացիր Ռոբերտ, եթե դու առողջ լինեիր, ապա ստեղծագործելու համար ժամանակ չէիր ունենա։ Դու շատ կճանապարհորդեիր, թշնամիներ կսպանեիր պատերազմում։ Բայց ի՞նչ լավ բան կա այդպտեղ։ Դու քո տաղանդը կթաղեիր հողի մեջ։ Այն ամենը ինչ ուզում էիր անել կյանքի ընթացքում, դու շատ ավելի գունագեղ պատկերեցիր թղթի վրա։ Չարժե տրտնջալ, ախր քո կյանքն այժմ հավերժ է։ Դու մեծ ավանդ թողեցիր գրականության և մեջ և քո մասին հիշողությունը հավերժ մնաց ժողովրդի սրտերում։ Քո արկածների մեջ կլինեիր միայն դու, իսկ հիմա դրանում մասնակցություն կունենան շատ սերունդներ քո հետ միասին։ Հիմա քո արկածները հավերժ են։ Մի՞թե դու ուրախ չես նրա համար, որ երեխաները նմանակելու են քո հերոսներին։
Տիրոջ խոսքերից հետո Սթիվենսոնը իրոք իրական երջանկություն ձեռք բերեց։
Դենիս Խարլամով
