Մի աղջիկ հնարավորություն չուներ երաժշտություն սովորել արհեստավարժ ուսուցիչների մոտ։ Նա ամեն անգամ, իր կամքով նստում էր դաշնամուրի առջև, երբ նրան այդ հնարավորությունը ընձեռնվում էր, ու սովորում էր նվագել, ականջ դնելով հրաշագեղ հնչյուններին։
Մի անգամ աղջկա ընկերուհին ուշադրություն դարձրեց այն բանին թե ինչպես է վերջինս նվագում ու ասաց՝
— Իմ երաժշտության ուսուցչուհին միշտ ինձ ուղղում էր, երբ ես դաշնամուր էի նվագում, որովհետև ես մատերս ճիշտ չէի պահում, երբ ես սովորեցի, ապա հասկացա, որ երաժշտությամբ զբաղվելն ինձ այլևս հետաքրքիր չէ։ Դու նույնպես մատերդ սխալ ես պահում։
— Ես գիտեմ, — հանգիստ պատասխանեց աղջիկն ու շարունակելով նվագել, պատմեց՝ — Մի անգամ ես հեռուստացույցով տեսա մի տղայի, ում ձեռքերը, պատերազմի ժամանակ պայթյունից պոկվել էր, նա կիթար էր նվագում ոտքերով։ Նա նվագում էր ու երգում։ Մի՞թե երաժշտության ուսուցիչը նրան նկատողություն կանի, որ նա մատերը ճիշտ չի պահում։
Երբեմն ուսուցիչների համառությունը հոգնեցնում է ուսուցչին, և միայն առարկան ընկալելու շատ մեծ ցանկությունն է խլացնում բարձր մասնագետների հայացքները։
Գալինա Ստրելկովա
