ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Քահանան ու Դահիճը»

Ապրում էին երկու մարդ հարևանությամբ։ Մեկը քահանա էր, իսկ մյուսը՝ դահիճ։ Նրանք հանդիպում էին միայն այն ժամանակ, երբ մահապատիժ էր իրականացվում։ Քահանան խոստովանություն էր տալիս մարդուն մահապատժից առաջ, իսկ դահիճը բարձրացնում էր այդ մարդուն մահակոճղի վրա ու դատավճիռն ի կատար ածում։ Քահանան երբեք չէր տեսնում դահճի դեմքը, որովհետև վերջինիս գլուխը, մահապատժի ժամանակ ծածկված էր դիմակ-գլխարկով։

Մի անգամ քահանան, մահվանից առաջ խոստովանություն տալով մարդուն ու նրան հանձնելով դահճի ձեռքը, անսպասելիորեն դիմեց դահիճին՝

— Ասում են դու վիշապօձի ես նման։

Դահիճը, ամուր կապեց մեջքի ետևում դատապարտվածի ձեռքերն ու ոչինչ չասելով նրան տարավ դեպի դուռը։ Դռների հետևում սեղան էր դրված, որի վրա պատրաստված էր մի շերեփ, բերնեբերան լցված կարմիր գինով։ Դահիճը մոտեցրեց շերեփը դատապարտվածի շուրթերին ու վերջինս ագահությամբ սկսեց խմել։ Գինին խմել վերջացնելուց հետո, դատապարտվածը ընկավ նստարանի վրա ու մի որոշ ժամանակ պառկած էր առանց շարժվելու։ Այդ ամբողջ ժամանակ դահիճը, առանց աչքը կտրելու նայում էր մահապարտի վրա։ Իսկ քահանան, քթի տակ աղոթքներ մրթմրթալով նույնպես նայում էր երկուսին։ Հետո դահիճը բարձրացրեց դատապարտվածին, նրա գոտուց բռնած, թափ տվեց, համոզվելով որ պատրաստ է, մահապարտի գլխին պարկ հագցրեց ու այդպես էլ գոտիից բռնած տարավ այդ մարդուն մահապատժի։ Դահիճը տանում էր այդ մարդուն իր հետևից երկար միջանցքով։ Քահանան գնում էր հետևից, տեսնելով իր առջև դատապարտյալի իրար խառնվող ոտքերը։

Մի որոշ ժամանակ անց ամեն բան ավարտված էր։ Քահանան կանգնած էր մի կողմի վրա ու կոպերը փակ աղոթում էր։ Դահիճը նրան արթնացրեց քնից՝

— Դու ասացիր, որ ես նման եմ վիշապօձի՞։ Իսկ դու երբևե Փրկչին տեսե՞լ ես։

Քահանան, վախեցած, բացասաբար գլուխը թափ տվեց։ Իսկ դահիճը ասաց՝

— Երբ տեսնես, փոխանցիր՝ եթե նա հապաղի, ապա ես չեմ սպասելու։

Այդ բառերից հետո, քահանան անհանգստացավ ու ամաչեց մարդկանց նկատմամբ իր անհոգի վերաբերմունքի համար։

Մի անգամ մի կնոջ դատապարտեցին ու դատավճռով՝ մահապատիժ էր նշանակված։ Խոստովանության ժամանակ այդ կինը խոստովանվեց, որ չի կատարել այն հանցագործությունը, որում իրեն մեղադրում են։ Քահանային շփոթության մեջ գցեց այդպիսի խոստովանությունը և նա շտապեց հայտարարել դա նրանց, ովքեր ղեկավարում էին մահապատժով։

— Թող դա ձեզ չանհանգստացնի, հայր սուրբ, — քահանային պատասխանեց նա, ումից մարդու կյանքն ամենաշատն էր կախված։

Քահանան անհանգստացավ՝

— Մարդը չի կարող ստել մահվանից առաջ խոստովանության ժամանակ…

Մեղադրողը կտրուկ պատասխանեց՝

— Կարող է հայր սուրբ, կարող է։ Այդ կինը ձեզ ստել է։

Քահանան վերադարձավ դատապարտվածի մոտ ու ոչնչով չկարողացավ կանգնեցնել նրա հուսահատ հեկեկոցները։ Նա մոտեցավ դահճին ու խնդրեց՝

— Այս կինը խոստովանության ժամանակ խստովանվեց, որ մեղավոր չի։ Ես անհանգստացա ու գնացի խնդրելու որ ներում շնորհեն նրան, բայց ապարդյուն։ Ես աղոթելու եմ նրա համար ու խնդրում եմ քեզ՝ կարո՞ղ ես դու ինչ-որ բան անել նրա համար։

— Մի անհանգստացեք, հայր սուրբ, ես նրան մահվանից առաջ գինի կտամ, — պատասխանեց դահիճը։

Անցավ մի կարճ ժամանակ այդ մահապատժից հետո, և քահանային մեղադրեցին խոստովանության գաղտնիքը խախտելու մեջ։ Նա նստած բանտածցում սպասում էր իր ճակատագրին։ Դուռը բացվեց, շեմին կանգնած էր դահիճը։ Նա գլխից հանեց դիմակ-գլխարկը ու ասաց՝

— Այսօր քո մահանալու օրն է։ Ես երկար տարիներ ճանաչել եմ քեզ, իսկ դու նույնիսկ դեմքս երբեք չես տեսել։

Քահանան նայեց դահճին ու ասաց՝

— Զրույցներ են գնում մարդկանց մեջ, թե դու սարսափելի ես դեմքից, բայց առանց դիմակի, ոչ մեկը քեզ չի առանձնացնի ուրիշներից։ Տարօրինակ է, բայց հենց դու ինձ տվեցիր այն միտքը, որ մարդը ապրում է նրանով ու դատում է այն բանի մասին որ իմանա իր սրբությունները։ Եթե մարդը սրբորեն չպահպանի արդարությունը, որպես սրբություն, ապա հազիվ թե նա տեսնի դահճի իրական դեմքը։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 857 հյուր