ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Առանձնյակները»

Երկու պրոֆեսոր ափ իջան ձկնորսություն անելու կղզիներից մեկի վրա։ Հանգստից ու ձկնորսությունից գոհ, նրանք խաղաղ զրուցում էին։

— Եվ ամեն դեպքում կոլեգա, ինձ ձեր տեսությունը ամբողջովին հասկանալի չէ, — սկսեց առաջինը։

— Թույլ տվեք, ես ավելի հասկանալի հիմա կշարադրեմ։

Մարդուն, որպես մի առանձին առանձնյակ տեղադրել են մի կենսամիջավայրի մեջ։ Մարդու միակ նպատակը գոյատևելու համար պայքարն է՝ հայթայթել կամ մշակել գոյատևման համար միջոցներ, ընտելանալ բնական երևույթներին ու տարերքներին, բազմանալ։ Կենսամիջավայրում, մարդը բաժանվեց երկու էության։ Առաջին Էությունը, ունակ է մշակել իր ու իր նմանների համար միջոցներ գոյատևման համար, նրան բնորոշ է ինքնախարազանումը, ինքնատանջումը աշխատանքի մեջ, ինքնազոհաբերումը, հեշտությամբ զույգվում է։ Հակված է մահանալու բնական ճանապարհով, առանց կասկածելու, հույս փայփայելով այնուհետև ապրելու դրախտային տաղավարում։ Երկրորդը՝ էություն է, ունակ ամեն ճանապարհով պայքարելու գոյատևման համար, պատրաստ է ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցության, «սրով կամ վախով», ուզում է զույգվել միայն իրեն նմանների հետ։ Ճանաչել այս երկու առանձնյակներին առանց տեսանելի նախանշանների՝ դժվար է։ Բայց մարդկությունը, հին ժամանակներից կիրառում է, մեկին մյուսից տարբերակելու մի միջոց, որն անխափան գործում է։ Դա «խայծ տալու» միջոցն է։

— Թույլ տվեք, կոլեգա, դուք ի նկատի ունեք նույնպիսի՞ մեթոդ, ինչպիսին կիրառվում է ձկնորսության մեջ։

— Այո-այո։ Առաջացնել իրարանցում երամի մեջ, ստիպել մրցակցել մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։

— Ըստ ձեր տեսության, կենսամիջավայրը դարձել է բաժանման պատճառ, «խայծ տալը» ճանաչման ձև։ Միայն թե հասկանալի չէ, թե ո՞վ և ու՞մ է ուզում «որսալ»։

Տեսաբան-պրոֆեսորը կենտրոնցած ասաց՝

— Ենթադրենք, կոլեգա, որ պոպուլյացիայի ստեղծողը ոչ մի ակնկալիք չի ունեցել, այն մասով, թե առանձնյակներից որին նախընտրություն տա, կամ, կոպիտ ասած, նրանք կոչնչացնեն միմյանց, բայց հենման կետը, որը ազատում է նրան դրա մասին հոգ տանելուց, նա պետք է ունենա։

— Այ քեզ բան, Կոլեգա, դուք շատ մեծ բան եք թիրախավորել, — և ժպիտով ասաց։ — Մենք ձեզ հետ նույնպես երևի տարբեր առանձնյակներ ենք՝ իմ որսն այն է, ինչպիսին եղել է, իսկ դուք թողել եք միայն խոշոր ձուկը, իսկ մանրը դուրս եք նետել նավամածից…

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 857 հյուր