Երկու մարդ, իրենց անզգուշության պատճառով, ընկան փոսը։ Փոսից դուրս գալու անհաջող փորձերից հետո, հուսահատությամբ գոռացին՝
— Օգնեցե՜ք, օգնեցե՜ք։
Գոռոցի վրա փոսին մոտեցավ մի մարդ ու հարցրեց՝
— Ի՞նչ է պատահել։
— Այսպես ու այսպես, մենք փոսն ենք ընկել, օգնիր մեզ։
— Լավ, ես կօգնեմ ձեզ, — ասաց մարդը։ — Ամենասկզբից ձեզ կերակուր է անհրաժեշտ, որովհետև դուք սոված եք։
Բերեց կերակուրն ու նետեց փոսը, սոված մարդկանց։ Նրանք ընդունեցին կերակուրը ու շնորհակալություն հայտնեցին այդ մարդուն, հույսով նայելով վերև։ Հետո օգնողն ասաց նրանց՝
— Հիմա ձեզ խմելու բան է պետք ու քաղցրավենիք։
Լուռ ընդունեցին նրանից փոսում նստածները ըմպելիքն ու քաղցրավենիքը։ Դրանից հետո օգնողը հեռացավ ու մի որոշ ժամանակ բացակայեց։ Նորից գալով փոսի մոտ, մարդը լսեց դժբախտների ոռնոցները՝
— Ու՞ր էիր այսքան երկար, — գոռում էին նրանք։ — Մենք այնքան ապավինում ենք քեզ, օգնիր մեզ։
Մարդը նրանց պատասխանեց՝
— Իզուր եք ինձ նախատում, ես ձեզ օգնում եմ, այ հիմա ես գնացել էի ձեր համար ձմեռվա պահուստի ինչ-որ բան բերելու։
Փոսում նստածները զարմացան ու ասացին՝
— Շնորհակալ ենք, ընկեր, այն ամենի համար, որ մեզ համար արել ես, բայց մենք միայն ուզում ենք, որ դու այդտեղ, վերևում մի ինչ-որ ճյուղ գտնես ու մեզ դուրս քաշես փոսից։
Ինչին մարդը նրանց պատասխանեց՝
— Երբ ես տեսա, որ նստած եմ փոսի մեջ, ես ուզեցա դուրս գալ դրանից ու մի ավելի փոքր փոս փորեցի ու դարձա այն փոսի տիրակալը, որի մեջ, դուք ձեր անզգուշության պատճառով ընկել եք։
Փոսում նստածներից մեկը մտածեց՝ «Դրա համար նրան սպանել է պետք»։ Բայց ուզում էր էլի կերակուր ուտել ու ասաց՝
— Դու իմաստուն ես վարվել, տիրակալ։
Մյուս, փոսում նստածը, մտազբաղ էր, նա հողի մեջ մանանեխի սերմ նետեց ու ոչինչ չասաց։
«Երկնային Արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մարդը վերցրել ու ցանել է իր դաշտում, որը չնայած, որ փոքր է բոլոր սերմերից, բայց երբ աճում է, դառնում է մեծ բոլոր հացահատիկային մշակաբույսերից ու ծառ է դառնում այնպիսի, որ գալիս են երկնային թռչունները ու թաքնվում նրա ճյուղերի մեջ»։ (Մատթեոս 13:31-32)
Գալինա Ստրելկովա
