ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Կայծքարն ու Պողպատը» Լեոնարդո դա Վինչի


Մի անգամ Պողպատից հարված ստանալով, Կայծքարը բորբոքված հարցրեց իրեն նեղացնողից՝

- Ինչու՞ այդպես միանգամից վրա հասար: Ես քեզ չեմ էլ ճանաչում: Դու երևի ինձ ինչ որ ուրիշի հետ ես շփոթում: Խնդրում եմ թող իմ կողերը հանգիստ: Ես ոչ ոքի, ոչ մի վատ բան չեմ անում:

- Անտեղի տեղը մի բարկացիր, հարևան, - ժպիտով ասաց Պողպատն ի պատասխան: - Եթե Դու մի փոքր համբերություն ունենաս, ապա շուտով կտեսնես, թե ինչ հրաշք եմ ես քեզանից դուրս հանում:

Օրվա առակ՝ «Թուղթն ու Թանաքը» Լեոնարդո դա Վինչի


Գրասեղանի վրա կապոցով դրված էին մաքուր թղթի միանման թերթեր: Սակայն մի անգամ, նրանցից մեկը դարձավ ամբողջությամբ կեղտոտված՝ կեռիկներով, գծիկներով, օղակներով, կետիկներով... Ըստ երևույթի, ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը, և թաթախելով այն Թանաքամանի մեջ, գրոտել էր ամբողջ թուղթը և նկարներ նկարել:

- Ինչի՞դ էր պետք ինձ նման անլսելի ստորացման ենթարկել, - ցավով հարցրեց հուզված Թողթը սեղանի վրա կանգնած Թանաքամանից:

Օրվա առակ՝ «Բազեն և Բադը» Լեոնարդո դա Վինչի


Ամեն անգամ բադերի վրա որս կատարելուց, Բազեն հունից դուրս էր գալիս: Այդ յուղոտ սրիկաները մշտապես խաբում էին իրեն՝ ամենավերջին պահին, երբ նա պատրաստ էր լինում նրանց մեջ խրել իր ճանկերը, նրանք հասնում էին սուզվել ջրի մեջ և այնտեղ էին մնում շատ ավելի երկար, քան նա կարողանում էր անշարժ մնալ օդում, սպասելով նրանց հայտնվելուն:

Այդ առավոտ Բազեն որոշեց կրկին փորձել իր երջանկությունը: Մի քանի շրջան գործելով, գիշատիչը գնահատեց իրավիճակը և հստակ իր համար հերթական զոհ ընտրեց:

Օրվա առակ՝ «Շյուղը և Գերանը» Ավետարան ըստ Մատթեոսի 7:1-5


Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն։ Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում։

Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես,

Օրվա առակ՝ «Փարիսեցու եվ հարկահավաքի աղոթքը» Ավետարան ըստ Ղուկասի 18:9-14


Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթք անելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք։ Փարիսեցին կանգնեց ու սկսեց իր մտքում աղոթել. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում»։ Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում՝ ասելով.

«Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»։

Օրվա առակ՝ «Օ, դու իսկապես ամենագետ ես» Շեյխ Բախաիից


Պատմում են, թե մի իսլամական սեկտայի հետնորդ եկավ իր շեյխի՝ հավատացյալների համայնքի ղեկավարի մոտ, ով գուշակ էր և պայծառատես, և ասաց նրան՝

- Օ, շեյխ, իմ կինը հղի է: Վախենում եմ, որ նա աղջիկ կունենա: Խնդրում եմ քեզ, աղոթիր, որ Աստված բարեգութ գտնվի և ինձ որդի պարգևի:

Շեյխը պատասխանեց՝

Օրվա առակ՝ «Սերմի գաղտնիքը» Աբդուլ-Բահաից


Յուրաքանչյուր սերմ իրեն զոհում է ծառի համար, որն աճում է նրանից: Առաջին հայացքից թվում է, որ սերմը անհետացավ, սակայն այն, ինչ ցանած է և զոհաբերած, մարմնավորվում է ծառի մեջ՝ նրա ճյուղերի, ծաղիկների և պտուղների մեջ:

Եթե այդ սերմը ի սկզբանե չզոհաբերվեր ծառի համար, ապա չէին լինի ոչ ճյուղերը, ոչ ծաղիկները, ոչ էլ պտուղները:

Օրվա առակ՝ «Դաստիարակը՝ նույն Այգեգործն է» Աբդուլ-Բահաից


Դաստիարակի աշխատանքը կարելի է համեմատել տարբեր բույսեր աճեցնող այգեգործի աշխատանքի հետ: Բույսերից մեկը՝ արևի վառ լույս է սիրում, մյուսը՝ հով ստվեր; մեկը սիրում է գետակի ափ, մյուսը՝ չոր լեռնային գագաթ: Բույսերից մեկը լավ է աճում ավազե հողում, մյուսը՝ յուղոտ կավե:

Յուրաքանչյուրին անհրաժեշտ է հատուկ, միայն իրեն համապատասխանող խնամք, այլապես այն չի հասնի կատարելության իր զարգացման մեջ:

Օրվա առակ՝ «Անսովոր բուժում» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի անգամ Ավիցենան, լինելով պալատական բժիշկ՝ տիրակալ Նուխե-Սամանիի մոտ, ներկա էր մի պալատական տոնախմբության:

Պալատական տիկնանցից մեկը, հյուրերին մեծ սկուտեղով մրգեր էր մատուցում: Մրգերն առաջարկելու համար խոնարհվելով Ավիցենայի առջև, նա հանկարծ չկարողացավ ուղղվել և գոռաց կտրուկ ցավից: Դա գոտկացավ էր:

Օրվա առակ՝ «Հաջող գործարք» Նոսսրատ Փեզեշկիանից


- Հենց հիմա վեր կաց: Այ դու այլանդակ կենդանի, - հայհոյում էր բեդուինը և մտրակում ալարկոտ ուղտին, ով համառորեն կանգնել էր ծնկների վրա ավազների մեջ: - Եթե մի անգամ էլ ինձ չլսես և չենթարկվես, ես քեզ մի թումանով կվաճառեմ շուկայում: Այ դու, անպետք անասուն, Ալլահով եմ երդվում, ես դա կանեմ:

Մի օր էլ չէր անցել, որ բեդուինը նորից փայտով ծեծում էր ալարկոտ ուղտին: Եվ ահա, նա ստիպված եղավ կատարել այն, ինչում երդվում էր: Անհրաժեշտ էր խոստումը պահել, և բեդուինը, ինքն իր, ուղտի և Աստծու հետ խռոված, կենդանուն տարավ շուկա:

Օրվա առակ՝ «Հավերժական կյանքի մասին» Նոսսրատ Փեզեշկիանից


Անովշիրվան արքան, ում ժողովուրդը նաև անվանում էր Արդարացի, մի անգամ ճանապարհ ընկավ ուխտագնացության իր երկրով, հենց այն ժամանակ, երբ ծնվեց Մուհամմեդ մարգարեն: Արևից լուսավորված սարի լանջին նա տեսավ աշխատանքից կորացած մի հարգարժան ծեր մարդու: Շրջապատված իր պալատականներով, արքան մոտեցավ նրան և տեսավ, որ ծերունին մեկ տարեկանից ոչ մեծ տնկիներ է տնկում:

- Ի՞նչ ես անում, - հարցրեց արքան:

Օրվա առակ՝ «Հիշեցնող հանգույց» Նոսսրատ Փեզեշկիանից


Իրանի շոգ վայրերում, քաղցրահամ ջուրը՝ մեծագույն թանկարժեքություն է: Այն կյանքի սնումն է: Այն պահում են հատուկ տարաներում և տուն են բերում մեծ կուժերով, ընդ որում, հաճախ դրա հետևից անհրաժեշտ է լինում շատ հեռու գնալ:

Մի անգամ հայրը որդուն ուղարկեց ջրի՝

- Որդիս, վերցրու այս կուժը և մեզ համար ջուր բեր:

Օրվա առակ՝ «Ինչ ունես՝ ունես» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի աստվածավախ մարդ ծունկի էր իջել մեչետում և կլանված աղոթում էր: Իսկ մի ուրիշ հավատացյալի աչքին ընկան նրա հոյակապ գործած կոշիկները՝ վեր ցցված քթերով: Նա արդեն պատկերացրեց իրեն, թե որքան լավ կլիներ, որ ինքն էլ այդպիսի կոշիկներ ունենար:

Մտքից մինչև գործ արվող քայլը հաճախ ավելի կարճ է լինում, քան մտածում են սովորաբար: Նա մոտեցավ աղոթողին և շշնջաց նրա ականջին՝

Օրվա առակ՝ «Կյանքի երկու կեսերը» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի անգամ մոլլան, նավակի հպարտ տերը, հրավիրեց իր գյուղի դպրոցի ուսուցչին իր հետ զբոսնելու Կասպից ծովով: Դպրոցի ուսուցիչը հարմարավետ ձգվեց նավակի մեջ՝ ծածկի տակ և հարցրեց մոլլային՝

- Ի՞նչ ես կարծում, ի՞նչ եղանակ կանի այսօր:

Մոլլան որոշեց, թե որ կողմից է քամին փչում, նայեց արևին, խոժոռվեց և ասաց՝

 

Օրվա առակ՝ «Վրանի ոսկյա մեխերը» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի անգամ դերվիշը, ում համար ինքնահրաժարումը՝ ուրախություն էր, իսկ դրախտը՝ հույս, հանդիպեց մի ազնվազարմ իշխանի: Վերջինիս հարստությունը գերազանցում էր այն ամենին, ինչ դերվիշը երբևե տեսել էր: Իշխանի հանգստի համար նախատեսված վրանը տեղավորված էր քաղաքից դուրս: Այն պատրաստված էր թանկարժեք գործվածքներից, և նույնիսկ մեխերը, որով այն ամրացված էր գետնին՝ մաքուր ոսկուց էին:

Դերվիշը, ով միշտ և ամենուր ասկետիզմ էր քարոզում, իշխանի վրա խոսքերի տարափ տեղաց,

Օրվա առակ՝ «Իմաստուն դատավորը» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի կին հուզված եկավ գխազի՝ շրջանային դատավորի մոտ, և սկսեց բողոքել, որ մի օտար տղամարդ համբուրել է նրան՝ հակառակ իր կամքի: Նա գոռում էր՝

- Ես Ձեզանից արդարություն եմ պահանջում: Ես չեմ հանգստանա, մինչև Դուք չպատժեք չարագործին: Ես Ձեզանից պահանջում եմ, դա իմ իրավունքն է:

Ամբողջ այդ ընթացքում նա գետնին էր խփում իր փոքրիկ ոտքը և հայացքով մոխրացնում դատավորին:

Օրվա առակ՝ «Սեփական խոսքի տերը» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի անգամ ընկերը հարցրեց մոլլային, այն բանից հետո երբ լսեց նրա պատանու նման ոգևորված քարոզը՝

- Մոլլա, հարգարժան, քանի՞ տարեկան ես:

Մոլլան նայեց երիտասարդին և պատասխանեց՝

- Ես ավելի շատ եմ ապրել, քան Դու վերնաշապիկ ես չորացրել արևին: Իմ տարիքը գաղտնիք չէ՝ ես քառասուն տարեկան եմ:

Օրվա առակ՝ «Երկար մորուքի գաղտնիքը» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի գիտնական, ով հռչակվել էր իր գիտելիքներով և հոյակապ երկար մորուքով, քայլում էր Շիրազի նրբանցքներով: Խորասուզված իր մտքերի մեջ նա անցնում էր ջուր վաճառողների ամբոխի կողքով, որոնք էլ ծիծաղում էին նրա վրա:

Նրանցից ամենաքաջը մոտեցավ գիտնականին և ցածր խոնարհվելով ասաց՝

- Մեծ Վարպետ, մենք ընկերոջս հետ գրազ ենք եկել:

Օրվա առակ՝ «Ինչն է առանձնացնում բժշկին մարգարեից» Նոսսրատ Փեզեշկիանից


Մի անգամ Ավիցենաի մոտ եկավ մի աշակերտ, ով նրան շատ էր մեծարում և ասաց՝ «Մեծարգո պարոն: Դու մեր բոլոր գիտնականներից ամենաիմաստունն ես: Դու փիլիսոփա ես, պոետ, աստղագուշակ և շատ ավելի շատ գիտես, քա պահանջում է գիտությունը: Ինչու՞ Դու չես ձգտում մարգարե դառնալ: Ես համոզված եմ, որ հազար ու հազար մարդիկ կգան քո հետևից և կլսեն Քեզ: Մտածիր միայն, Մուհամմեդը միայն ուղտապան էր, նա գիտություններից տեղյակ չէր, սակայն նրա խոսքը հասնում էր յուրաքանչյուրի սրտին և լսվեց միլիոնավոր մարդկանց կողմից»: «Առիթի դեպքում ես Քեզ կբացատրեմ, - պատասխանեց Ավիցենան, - միայն համբերություն ունեցիր»:

Օրվա առակ՝ «Արդարությունն այն աշխարհում» Նոսսրատ Փեզեշկիանից


Մոլլան իր բարձր տեղից քարոզում էր՝ «Երանելի են նրանք ովքեր ապրում են աղքատության մեջ: Ով այստեղ, երկրի վրա մերկ է բազեի նման, այն պատճառով, որ հագուստ գնելու համար գումար չունի, այն աշխարհում ամենաթանկարժեք գործվածքներից զգեստներ է հագնելու»: Այս ասելով նա դիմեց մի աղքատի, ով ցնցոտիներ էր հագած և սոված հայացքը հառել էր նրա վրա՝ «Դու, թանկագին ընկեր, իմ հարևան: Ասում եմ քեզ, այն աշխարհում այնպիսի գործվածքներից զգեստներ կհագնես, որպիսիքին կյանքիդ ընթացքում չես էլ դիպչել,