Ամեն երեկո, այնտեղ, հեռավոր բլուրի վրա բռնկվում է մի հինավուրձ մատուռ։ Պատված կրակով, այն այրվում է այնքան վառ, որ տեսանելի է լինում ամեն տեղից, սարսափելի նախախնամության նման։ Առավոտյան արդեն հրդեհից ոչ մի հետք չի մնում, իսկ մատուռը, սովորականի պես ճռճռում է իր չորացած տախտակներով՝ ամբողջական ու անվնաս, տարեցտարի, դարեդար, պահպանելով իր զարմանալի պատմությունը։
Ժամանակին, այդ մատուռի տեղում դարբնոց էր։
