Վերադառնալով որսից, բազեն մեծ զարմանքով նկատեց իր բնում երկու կարմրակատարիկների, որոնք նստած էին իր դեռևս փետրածածկույթ չունեցող ձագուկների կողքին:
Նա տրամադրություն չուներ, որովհետև այդ օրը որսն անհաջողակ էր եղել՝ միայն սատկած լեշեր էին պատահել: Իսկ բազեները, ինչպես հայտնի է երբեք լեշով չեն սնվում:
Անկոչ հյուրերի տեսքից նա ավելի կատաղեց և արդեն ուզում էր նրանց վրա իր ողջ զայրույթը թափել և...
