Մեսիայի (փրկչի, Քրիստոսի) բարդույթը - դա հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը համոզված է, որ իր կոչումը - ուրիշ մարդկանց կամ ընդհանուր առմամբ աշխարհը փրկելը, պաշտպանելը կամ «ուղղելն» է։ Սա պաթոլոգիական ալտրուիզմ է, որը հաճախ բերում է սեփական կարիքների անտեսման, պրոֆեսիոնալ այրման, անձնային սահմանների խախտման և հարաբերությունների մեջ պրոբլեմների։
Ուրիշ մարդկանց օգնելու փորձը կարող է օգտակար լինել ձեր առողջության համար։
Սակայն եթե դուք զգում եք, որ պարտավոր եք դա անել և հանուն դրա երկրորդ պլան եք մղում սեփական բարեկեցությունը, ապա դա կարող է դառնալ պրոբլեմ։ Դա արդեն կկոչվի փրկչի բարդույթի համախտանիշ։ Սա կարող է ոչ կարևոր թվալ, սակայն որոշ դեպքերում դա կարող է բերել շատ ավելի լուրջ պրոբլեմների։
Մեսիայի բարդույթով մարդիկ կարող են մտածել, որ իրենց ճակատագիրը - ուրիշ մարդկան փրկելն է և պատասխանատու զգան շրջապատին օգնելու հարցում։ Այս դեպքերում մարդիկ կարող են չափազանց բարեմիտ լինել կամ իրենց վրա փրկչի դեր վերցնել այնպիսի շահադիտական դրդումներից, ինչպիսիք են գովեստ, իշխանություն կամ ինքնահարգանք ստանալու ցանկությունը։
Փրկչի բարդույթը - դա հոգեկան վիճակ է, որը կարող է դիտարկվել այնպիսի հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսիք են բիպոլյար խանգարումը, զառանցանքային խանգարումն ու շիզոֆրենիան։
Մեսիայի բարդույթով մարդիկ կարող են ունենալ ուրիշներին փրկելու լավ կամ վատ դիտավորություններ։ Փրկելով ուրիշներին, նրանք կարող են հասնել լավ կամ վատ արդյունքների։
Եթե մարդը ուզում է ուրիշներին օգնել գերազանցության կամ իշխանության զգացումից ելնելով, ապա նրա վարքագիծը կվնասի շրջապատին, դա կարող է ազդակ դառնալ, որ նա դիմի հոգեբանական օգնության։ Որոշ դեպքերում, մեսիայի բարդույթով մարդիկ կարող են վատ վերաբերվել ուրիշներին և ձգտեն, որ վերջիններս ենթարկվեն իրենց։
Գիտնականները նկատել են, որ Մեսիայի բարդույթը ունի գենդերային առանձնահատկություն։ Տղամարդիկ ավելի հաճախ օգնում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ուժ և խիզախություն ցուցաբերել, օրինակ՝ գիշերով ուղեկցել մինչև տուն, ծանր արկղեր տեղափոխել։ Կանայք ավելի հաճախ օգնում են աջակցող զրույցով, խորհրդատվությամբ կամ գումարով։
Կա Մեսիայի բարդույթի մի առանձնահատուկ տեսակ - սպիտակ փրկչի կամ «սպիտակ ասպետի» համախտանիշը։ Այն հանդիպում է բացառապես սպիտակ ռասայի ներկայացուցիչների մոտ։ Համոզմունքը, որ սպիտակ ռասան - առանձնահատուկ է, ստիպում է մարդուն անհագ ցանկություն զգալ օգնել այլ ռասաների ներկայացուցիչներին։
Կրոնական մոլորություն
Մեսիայի բարդույթ տերմինը չի դիտարկվում «Հոգեկան Խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում» (DSM), քանի որ չի հանդիսանում կլինիկական տերմին կամ ախտորոշվող խանգարում։ Սակայն այս խանգարման ախտանիշները շատ նման են այն ախտանիշներին, որը հանդիպում է մեծամոլական զառանցանքով կամ ինքներն իրենց մասին վիթխարի պատկերացումներ ունեցող մարդկանց մոտ, ում մոտ դա հասնում է զառանցանքի վիճակի։ Իզաբել Կլարկի հետազոտության մեջ, խանգարումը դասվել է ուժեղ ֆիքսվածությամբ համոզմունքներով կրոնական զառանցանքի դասին, որոնք դիսթրես կամ նույնիսկ մենթալ հաշմանդամություն են առաջացնում։ Նրա կողքին, նույն կատեգորիայում են գտնվում հետապնդման մոլուցքը և ցածրացված անձի համախտանիշը։ Մեսիայի բարդույթը բնութագրվում է որպես ամենաուժեղ խանգարումը վերը թվարկվածների մեջ։ Փիլիսոփա Էնթոնի Ֆլյուի խոսքով, գիտակցության այսպիսի տիպի օրինակ կարող է ծառայել Պողոս առաքյալի հետ կատարվածը, ով հայտարարում էր, որ իր հետ Աստված է խոսում, հորդորելով Առաքյալին, որ հենց ինքը պետք է հիմա ծառայի որպես փրկիչ միջոց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուղղվել։ Քենթի և Ֆլյուի դիսերտացիայի մեջ պնդվում էր, որ Պողոս Առաքյալի ապրումները ուղեկցվում էին լսողական և տեսողական հալյուցինացիաներով։
Վճռորոշ նշաններն ու առանձնահատկությունները
- Հիպերպատասխանատվություն՝ ուրիշի պրոբլեմների համար պատասխանատվություն վերցնելու հալում, նույնիսկ եթե այդ մասին չեն խնդրում։
- Գերարժեք գաղափարներ՝ սեփական եզակի առաքելության, հատուկ իմաստության կամ անլուծելի խնդիրները լուծելու ընդունակության հավատ։
- Սեփական անձի անտեսում՝ անձնազոհություն, որի ժամանակ սեփական բարեկեցությունը, առողջությունը և հետաքրքրությունները զոհաբերվում են հանուն ուրիշների։
- Հուզական կախվածություն՝ կարևոր և անփոխարինելի (նարցիսիստական բաղկացուցիչ) զգալու կարիք։
- Սահմանների հերքում՝ չխնդրված օգնություն, միջամտություն կյանքին, որը կարող է վնասել այլ ոչ թե օգնել։
Ինչպիսի՞ն են Մեսիայի բարդույթի ախտանիշները։
Մարդուն կարող է դուր գալ օգնել ուրիշներին, մարդը կարող է չափից մեծ ցանկություն արտահայտի կամ փրկի մարդկանց, ովքեր կարող են նրան վնասել։ Մարդկանց օգնելը իհարկե օգտակար բան է։ Բայց երբ ժամանակի բարդությունները սկսում են նեգատիվ ազդեցություն թողնել, դա կարող է պրոբլեմ դառնալ ձեր և շրջապատի համար։ Օրինակ, դուք կարող եք մտածել, որ բարի գործի համար քնի խանգարումը վնաս չի տալիս, սակայն ժամանակի ընթացքում ֆիզիկական և հոգեբանական գործոնները կարող են տոքսիկ դառնալ։
Մեծամոլական զառանցանքով մարդիկ, նույնպես կարող են ձգտել օգնել մարդկանց։ Մեծամոլական զառանցանքով մարդը կարող է սեփական արժանապատվության ուժեղ զգացմունք ունենալ և համարել, որ ինքը շատ ավելի կարևոր է քան կա իրականում։
Եթե մարդը զգում է, որ պատասխանատվություն է զգում ուրիշ մարդու կարիքների նկատմամբ և ձգտում է բավարարել այդ կարիքները նույնիսկ եթե դրանք վատն են, ապա նա կարող է հակված լինել Մեսիայի բարդույթի կամ պաթոլոգիկ բարյացակամության։
Սննդային վարքի խանգարումով մարդիկ սովորաբար հակված են ուրիշներին աջակցել այլ ոչ իրենց։ Որոշ էքսպերտներ համարում են, որ սննդային վարքի խանգարումներով մարդիկ կարող են ավելի հակված լինել պաթոլոգիական ալտրուիզմին, որը կապված է այս բարդույթի առկայության հետ։
Մեծամոլական զառանցանքով մարդիկ ունեն գովեստի կարիք կամ էլ իրենց համարում են ավելի նշանակալի քան իրականում կան։ Այսպիսի մարդիկ էլ ավելի հակված են ունենալ Արարչի բարդույթ։ Այս վիճակի հետ կարող են կապված լինել նաև այլ հոգեկան պրոբլեմներ, սակայն այդ պրոբլեմներից ցանկացածի առկայությունը դեռ չի նշանակում, որ առկա է Մեսիայի բարդույթ։
Ինչպե՞ս ճանաչել Մեսիայի բարդույթը։
Ենթադրել, որ առողջ ալտրուիզմը վեր է ածվել պաթոլոգիկ փրկարարության, կարե լի է այսպիսի նախանշաններին հետևելով՝
- Օգնություն, ի վնաս իրեն։ Եթե մարդը ուրիշների վրա ծախսում է չափից ավելի ժամանակ և ուժեր, ի վնաս ի առողջությանն ու բարեկեցությանը, ապա հավանաբար նա գտնվում է «փրկչի թակարդի» մեջ։ Վերդարձել եք տուն կեսգիշերից հետո՞ օգնելով գործընկերոջը ավարտել հաշվետվությունը կամ ձեր վերջին գումարները տվել եք ընկերո՞ջը։ Մտորելու կարիք կա, թե ինչու եք դուք դա անում և ինչում է ձեր թաքնված օգուտը։
- Ցածր ինքնագնահատական՝ փրկչի դերից դուրս։ Եթե դուք նկատում եք, որ ձեզ լավ եք զգում միայն ուրիշ մարդկանց, իրենց պրոբլեմներից փրկելուց - հավանական է, որ դուք ուղղակի փորձում եք ինքնահաստատվել իրենց հաշվին։ Դա արդեն ալտրուիզմ չէ, դա հենց Մեսիայի բարդույթն է։ Նկատվել է, որ ուրիշներին օգնելու ձգտումը կարող է լինել մեծամոլական զառանցանքի արտահայտումներից մեկը։ Մարդն այնքան բարձր է գնահատում իր անձը, որ համոզված է - առանց նրա օգնության աշխարհը կփլվի։
- «Ես գիտեմ թե ինչպես է պետք ճիշտ ապրել»։ Նաև «Ես դա կսովորեցնեմ ուրիշներին, ախր նրանք ինքները չեն կարողանա դա հասկանալ։ Նույնիսկ եթե նրանք չեն խնդրում - միևնույն է կսովորեցնեմ» Սա ստեղծում է սեփական կարևորության կեղծ զգացողություն և բերում է Մեսիայի բարդույթի։
- Կախյալ վիճակ փոխկախված հարաբերություններում։ Եթե ուրիշ մարդու կարիքների բավարարման համար պատասխանատվություն եք զգում՝ սեփական ցանկությունները վնասելու գնով, ապա հավանաբար ձեզ մոտ պաթոլոգիական ալտրուիզմ է։ Զգույշ եղեք՝ սկզբից դուք կփորձեք փրկել բոլոր հարազատներին ու մտերիմներին, իսկ հետո կսկսեք օգնել անծանոթներին, առանց նրանց պահանջի։
- Իշխանության ծարավ։ Երբեմն, մարդկանց օգնելու ձգտման տակ թաքնված է ճակատագրերի վրա իշխելու, նրանց՝ քեզ պարտական դարձնելու ցանկությունը, որպեսզի արդյունքում հնարավոր լինի ձգել անտեսանելի թելերից։ Մի գայթակղվեք, սա տիկնիկավարի հոյակապ խաղ չէ, այլ միայն բոլորին փրկելու պաթոլոգիկ ցանկություն։
- Սննդային վարքի խանգարում։ Թվում է թե ի՞նչ կապ ունի այստեղ Մեսիայի բարդույթը։ Բայց գիտնականները վաղուց են նկատել, որ այս երկու վիճակները քայլում են ձեռք ձեռքի ված։ Օրինակ, եթե դուք դիետա եք պահում, սակայն փորձում եք կերակրել ձեր բոլոր ընկերներին ու մտերիմներին բարձր կալորիականության քաղցր կարկանդակներով - ապա դուք կարող եք լինել պաթոլոգիական ալտրուիզմի ճանապարհին։
- Կենդանիների նկատմամբ սեր։ Բայց ոչ թե ուղղակի սեր, այլ ապաստան տալու, բուժելու, մեր բոլոր փոքր եղբայրներին կերակրելու ցանկություն։ Եթե դուք չենք կարողանում անտարբեր անցնել փողոցային կատվի կողքով կամ անընդհատ կենդանիների ապաստանից կենդանի եք վերցնում, մեծ հավանականություն կա, որ ձեզ մոտ Մեսիայի բարդույթ կա։ Այս դեպքում, զուգահեռաբար կարող է զարգանալ ևս մեկ պրոբլեմ - «սեփական թևի տակ» բոլոր շներին և կատուներին հավաքելու պաթոլոգիական ձգտում՝ և՛ անտուններին, և՛ նույնիսկ նրանց, ում տերերը «ճիշտ չեն խնամում»։
Մեսիայի բարդույթը ինչպե՞ս կարող է վնասել։
Ի վնաս ձեզ ուրիշներին օգնելու անհաղթահարելի ցանկությունը կարող է բերել անցանկալի հետևանքների՝
- Կյանքի և առողջության վտանգ - եթե դուք փորձեք փրկել ինչ-որ մեկին վտանգավոր իրավիճակում, որը կարող են հաղթահարել միայն մասնագետները։
- Կոնֆլիկտ զուգընկերոջ կամ ազգականների հետ - եթե դուք սկսեք օգնել օտար մարդկանց ի վնաս նրանց, ով ձեզ համար իրոք մտերիմ է ու հարազատ։
- Դեպրեսիվ խանգարումներ և ցածրացված ինքնագնահատական - եթե դուք շատ ուժեր կիրառեք ու չկարողանաք լուծել ուրիշների խնդիրները։
- Այրում։ Այն առաջանում է, երբ մարդը ավելի շատ տալիս է, քան ստանում - հենց դա է տեղի ունենում երբ ուզում ես փրկել բոլորին։
- Այդ ամենի հետ նաև չխնդրված փրկչությունը վատ է ազդում ձեր ազգականների և մտերիմների վրա։ Նրանք սովորում են, որ դուք լուծում եք իրենց բոլոր պրոբլեմները, և դադարում են ինքնուրույն գործել նույնիսկ հասարակ իրավիճակներում։
Հանդիսանու՞մ է արդյոք Մեսիայի բարդույթը հոգեկան խանգարում։
Այս վիճակը հոգեկան խանգարում չի հանդիսանում, սակայն հոգեկան խանգարումներով մարդիկ կարող են ունենալ Մեսիայի բարդույթ։ Այն համեմատում են ինքդ քո մասին վիթխարիության կամ կարևոր մտքերի հետ։ Դա երբ մարդը զգում է սեփական կարևորության, ուժի կամ նույնականության ուժեղ զգացում։ Դա բավականին հաճախ հանդիպում էր բիպոլյար խանգարումով մարդկանց մոտ։ Քրիստոսի բարդույթը նաև կապում են շիզոֆրենիայի և զառանցանքային խանգարման հետ։
Որպեսզի մարդն ունենա Մեսիայի բարդույթ պարտադիր չէ, որ տառապի հոգեկան խանգարմամբ։ Դուք կարող եք սկսել օգնել այլ մարդկանց բարի մտադրություններով կամ օգնեք նրանց զարգացնել այդ բարդույթը ժամանակի ընթացքում։ Որոշ մարդիկ օգնում են ուրիշներին իրենց հաշվին, որովհետև ուզում են իրենց լավ զգալ կամ էլ որովհետև ուզում են զգալ, թե հսկում են ուրիշներին։ Ձեր մոտ փրկչի բարդույթի առկայությունը չի նշանակում, որ դուք ուրիշ մարդկանց վնասում եք, սակայն դա կարող է օգտակար չլինել ձեր կամ նրանց առողջության համար։
Կապը հոգեկան վիճակների հետ՝
Չնայած Մեսիայի բարդույթը կլինիկական ախտորոշում չի հանդիսանում, այն կարող է լինել այնպիսի լուրջ խանգարման արտահայտում, ինչպիսին է բիպոլյար աֆեկտիվ խանգարումը (մոլուցքային փուլում), շիզոֆրենիան կամ մեծամոլական զառանցանքը։ Ծայրահեղ դեպքերում (օրինակ՝ երուսաղեմյան համախտանիշի դեպքում), մարդը կարող է իրեն համարել կրոնական գործիչ։
Պատճառներ և հետևանքներ՝
Բարդույթը հաճախ իր սկիզբն է առնում մանկությունում («փրկչի» դերը՝ ընտանիքում) կամ առաջանում է որպես ցածր ինքնագնահատականից պաշտպանություն։ Մշտական «փրկչական» գործունեությունը բերում է՝
- Այրման և դեպրեսիայի՝ եթե «փրկվողը» չի փոխվում կամ երախտագիտություն չի հայտնում։
- Անձնային հարաբերությունների փլուզման՝ ի շահ օտար մարդկանց մտերիմների անտեսման պատճառով։
Ի՞նչ պետք է անի Մեսիայի բարդույթով մարդը։
Ուրիշներին օգնելը՝ վատ բան չէ։ Դրա մեջ կան շատ օգտակար տեսակետներ, ուրիշների համար ինչ-որ լավ բան անելով հնարավոր է անտեսել ինքդ քեզ։ Նույնիսկ ամենաբարի դիտավորությունները կարող են բերել վատ հետևանքների։
Միսիայի բարդույթի ախտորոշիչ թեստ գոյություն չունի, բայց թերապևտը կամ խորհրդատուն կարող է օգնել այն բացահայտել։
Օգնության դիմելը - օգտակար միջոց է, սեփական հույզերը վերլուծելու համար, որպեսզի կարողանաք օգնել ուրիշներին առանց չափազանցացնելու և փախչելու։ Եթե փրկչի բարդույթը ընթանում է ուրիշների վրա իշխանություն ունենալու ցանկությունից կամ եթե մարդն իրականում հավատում է, որ փրկիչ է հանդիսանում, ապա թերապիան կօգնի հասկանալ, թե ինչպես են համոզմունքները ազդում իր կյանքի և նրան շրջապատող մարդկանց վրա։
Ինչպես հաղթահարել՝
- Պրոբլեմի գիտակցում՝ ընդունել, որ փրկելու ցանկոթյունը - դա անձնային կարիք է, այլ ոչ պարտականություն։
- Սահմանների հաստատում՝ սովորել ասել «ոչ» և չվերցնել պատասխանատվություն ուրիշի կյանքի համար։
- Հոգատարություն ինքդ քո նկատմամբ՝ ֆոկուսը ուրիշներից ուղղել սեփական կարիքների վրա։
- Հոգեթերապիա՝ օգնում է գտնել ու աշխատել այնպիսի խորքային պատճառների հետ, ինչպիսիք են միայնության վախը։
