Մտորումներ
Իմ աշխատանքային փորձի տարիների ընթացքում, ստացել եմ բազմաթիվ նամակներ: Այդ նամակներում եղած անելանելիության և հուսահատության բառերը դադարում են մնալ որպես ուղղակի բառեր: Ամեն տողում բաբախում է ցավը, առկա է մթության զգացողությունը, ծավալվում են տարօրինակ խաղեր մահվան հետ: Այդ տողերը ապրում էին իրենց անկախ կյանքով և բոլորովին աննկատ իրար միանալով ներգրվեցին այս բաժնում:
Իմ խորին համոզմունքն այն է, որ հոգեբանը և ուղղակի մարդը, որը ստիպված է շփվել դեպրեսիայով հիվանդ մարդկանց հետ, պետք է իր համար շատ լավ պատկերացնի դեպրեսիայով հիվանդի զգացողությունները: Այդ պատճառով էլ առաջարկում եմ մի պահ կտրվել արտաքին աշխարհից և առանց ընդհատելու կարդալ այս բաժինը՝ լավ պատկերացնելով, լսելով և զգալով այն ամենը ինչ շարադրված է ներքո: Այս բաժնում դուք մոտ 20 րոպեների ընթացքում կանցնեք դեպրեսիայի տարբեր փուլերով, կգտնեք ինչ-որ իրավիճակներում ձեզ հարազատ թվացող տողեր և բառեր և հաղթահարելով այն դուրս կգաք:
Այնպես որ հավանաբար սա արդեն ոչ միայն «ԻՄ ԴԵՊՐԵՍԻԱՆ» է, այս դեպրեսիան... թեև դատեք ինքներդ: