Ագրիզոոֆոբիա - վախ վայրի կենդանիներից
Ագրիզոոֆոբիա (agrizoophobia) - վայրի կենդանիներից վախը նկարագրելու համար՝ ընդհանուր տերմին է:
Ագրիզոոֆոբիայով տառապում են շատերը, հատկապես նրանք, ովքեր ծնվել և մեծացել են քաղաքում և վայրի բնության մասին պատկերացում սկսել են կազմել ամենատարբեր ծրագրերի, գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով:
Ագրիզոոֆոբիան ամենատարածված ֆոբիաներից մեկն է: Նա հաճախ էական ազդեցություն է ունենում հիվանդի կյանքի որակների վրա: Նա կարող է տագնապի նոպաներ առաջացնել և լրջորեն ազդել մարդու շփման հատկությունների վրա:
Ագրիզոոֆոբիայով տառապողները խուսափում են կենդանաբանական այգիներից և չեն կարողանում նայել վայրի կենդանիներին նույնիսկ հեռուստացույցով:
Ագրիզոոֆոբիան հազվադեպ է հանդիպում Հյուսիսային Ամերիկայում, սակայն ավելի հաճախ հանդիպում է Աֆրիկայում:
Ագրիզոոֆոբիայով տառապողները, որպես օրենք, իրենց ավելի հանգիստ ու հարմար են զգում քաղաքներում կամ ցիվիլիզացիայի կողմից հսկողություն ունեցող շրջաններում: Ֆոբիայի այս տիպը հիմնված է մարդու ինստինկտի և մտքերի վրա:
Ագրիզոոֆոբիայով տառապողներից շատերը նախընտրում են տանը չունենալ ընտանի կենդանիներ, որոնք նրանց հիշեցնում են վայրի կենդանիների: Նրանց համար ընտանիները - վայրիներից տարբերվում են միայն չափերով:
Ագրիզոոֆոբիան ուժեղ վախ է մի բանից, ինչը իրական վտանգ իրենից չի ներկայացնում: Չնայած, որ ագրիզոոֆոբիայով տառապողները հոյակապ հասկանում են, որ այս վախը իռացիոնալ է՝ հաճախ ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել այն:
Ագրիզոոֆոբիան հիմնականում չի ախտորոշվում և մնում է թաքնված: Դա միշտ կապված է վայրի կենդանիների կողմից հարձակումների ու բռնությունների մասին մտքերի հետ:
Իրավիճակների վրա զգացմունքներ կցելը՝ մարդու ուսուցանման հիմնական մեթոդներից մեկն է: Երբեմն սակայն, մենք ունենում ենք ոչ ճիշտ նմանատիպ կապ: ՄՔանի դեռ նեգատիվ ասսոցիացիաները բավականաչափ հզոր են լինում, ենթագիտակցությունը տագնապի զանգ է հնչեցնում և ցանկանում է պաշտպանել մեզ ամենատարբեր փորձանքներից:
Ագրիզոոֆոբիայի առաջացման և զարգացման պատճառներից մեկը կարող է կապված լինել անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ: Այդ իրադարձությունը կարող է տեղի ունեցած լինել ինչպես հենց իր, այնպես էլ իր շրջապատից որևե մեկի հետ: Դա կարող է լինել մարդու, վայրի կենդանու հետ վտանգավոր հանդիպումից հետո մնացած հետևանքները տեսնելը: Հիշեք՝ զգացմունքները նույնպես վարակիչ են:
Երբեմն նույնիսկ անմեղ պատմությունները կարող են պոտենցիալ պատճառ հանդիսանալ այս ֆոբիայի զարգացման համար: Դա կարող են լինել վայրի կենդանիների կամ նրանց հետ կապված հիվանդությունների մասին պատմված ամենատարբեր պատմությունները, որոնք պատմվում են ծնողների, ուսուցիչների կամ երեխայի շրջապատում գտնվող այլ մեծերի կողմից:
Նույնիսկ վայրի կենդանիների մասին եղած գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերը, որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա և երբեմն ցույց են տալիս վայրի կենդանիների կողմից կատարված սպանություններ ու իրենց մեջ ներկրում են ամենատարբեր, սարսափելի ձայներ ու գոռոցներ, կարող են ագրիզոոֆոբիայի առաջացման մեխանիզմ հանդիսանալ:
Երբեմն ուղղակի, վայրի կենդանիների պոտենցիալ վտանգի մասին արված բազմաթիվ զգուշացումները բավարար են ֆոբիայի առաջացման համար:
Ագրիզոոֆոբիան ունի նաև ժառանգական ձգտում կամ կարող է մոդելավորվել:
Ագրիզոոֆոբիայի ախտանիշները նույնն են՝ ինչպես ուրիշ ֆոբիաների ժամանակ՝ շնչարգելություն, բարձր քրտնարտադրություն, սրտխառնոց, բերանի չորություն, հաճախացած շնչառություն, առիթմիա, ցնցումներ, պարզ մտածելու և խոսելու անկարողություն, մահվան վախ, հսկողության լիարժեք կորուստ, իրականությունից կտրվածության զգացողություն, տագնապի ատակա:
Այս ֆոբիան առաջանում և աշխատում է ենթագիտակցական մակարդակի վրա՝ որպես պաշտպանական մեխանիզմ, հետևաբար, նրա բուժման եղանակները պետք է ուղղված լինեն իռացիոնալ մտքերի չեզոքացմանը: Հոգեբանական օգնությունը, այս դեպքում, հավանաբար, ամենաարդյունավետ միջոցն է: Այս դեպքում, արհեստավարժ հոգեբանը կամ խորհրդատուն կօգնեն թեթևացնել վախը քննարկման և դատողության ճանապարհով: Հոգեթերապիայի արդյունավետ ուղղություն է համարվում կոգնիտիվ թերապիան: Այս թերապիայի ժամանակ կատարվում են փոփոխություններ վարքագծում՝ մշտական գործնական պարապմունքների միջոցով, կամ էլ օգտագործում են էքսպոզիցիայի թերապիան կամ դեսենսիբիլիզացիոն մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակի ենթարկվում է վայրի կենդանիների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Վերջ ի վերջո ազդեցությունը կարող է ուղղակի դառնալ (իհարկե՝ հսկվող իրավիճակում):
Հիպնոթերապիան ուղղված է ենթագիտակցության վերածրագրավորմանը: Թերապիայի այս ձևը հանդիանում է ամենաարդյունավետ և արագ մեթոդը: Սակայն այս դեպքում պետք է դիմել միայն լուրջ արհեստավարժ մասնագետի օգնությանը:
Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը (ՆԼԾ) հիմնականում հիմնվում է գործնականի և ուսումնասիրության վրա՝ թե ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը: ՆԼԾ-ի համաձայն, ֆոբիան հանդիսանում է մեր ծրագրերի և "կոնստրուկցիաների" արդյունք, ինչը մենք ինքներս ենք ստեղծել, սակայն դա վատ է աշխատում: ՆԼԾ-ի օգնությամբ բացահայտվում են այդ կոնստրուկցիաները և վերածրագրավորվում են այնպես, որ ֆոբիան հասցվում է մինիմումի:
Եվ վերջապես, ես ուզում եմ նշել, որ քանի որ ֆոբիայի զարգացումը ձգվում է տարիներ՝ նրա բուժումը նույնպես կարող է ձգվել ինչ որ ժամանակ: Այդ ժամանակը հիմնականում պահանջվում է այն բանի համար, որ վերջնականորեն լուծվի խնդիրը և ունենանք ցանկալի դրական արդյունք: Ամեն դեպքում, փաստը նրանում է, որ այս ֆոբիան հնարավոր է ամբողջովին վերացնել: Այն, ինչ պահանջվում է դրա համար՝ հիվանդի մեծ ցանկությունը և արհեստավարժ մասնագետի օգնությունն է: Հիշեք՝ միայն մեծ և անկեղծ ցանկությունն է ճանապարհ հարթում անանցանելի վայրերում: