Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ապիֆոբիա, մելիսսոֆոբիա, սպեկսոֆոբիա - վախ մեղուներից, կրետներից

Ապիֆոբիա (apiphobia) - (լատիներեն՝ apis - մեղու, հունարեն՝ φόβος - վախ), հայտնի է նաև որպես մելիսսոֆոբիա (melissophobia, երբեմն գրում են քերականական սխալով՝ melissaphobia) և սպեկսոֆոբիա (spheksophobia): Կպչուն իռացիոնալ վախ է մեղուներից, կրետներից կամ նրանց խայթոցներից:

Այս վախը կարող է զարգանալ տարբեր կերպով: Նրան համարում են իռացիոնալ, քանի որ մեղուները բացառապես հազվադեպ են խայթում՝ ինքնապաշտպանության համար: Խայթելուց, մեղուն սատկում է, հետևաբար, սովորաբար մեղուները աջ և ձախ չեն խայթում: Բնության մեջ, նրանք հետաքրքրասիրությամբ թռչում են մարդկանց շուրջը, և երբ միայն իրական սպառնալիք է առաջանում, նրանք դիմում են հարձակման իրենց միակ շանսին:

Սովորաբար, մեղվի խայթոցը անվնաս է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ օգտակար: Սակայն նրանց խայթոցները ցավոտ են, և զարմանալի չէ, որ որոշ մարդկանց մոտ, այդ պատճառով ապիֆոբիա է զարգանում: Ամեն ինչ ավելի բարդ է դառնում, եթե մարդը առաջին անգամ հանդիպում է մեղվի խայթոցին՝ մանկական հասակում:

Այս ֆոբիայի զարգացման ևս մի պատճառ է, մեղվի խայթոցին ունեցած ալերգիկ հակազդումը: Չնայած, որ մեկ-երկու խայթոցի ժամանակ, լուրջ ալերգիկ հակազդում չի էլ նկատվում, բայց անաֆիլակտիկ շոկից ունեցած վախը, կարող է ստիպել մարդկանց խուսափել բոլոր մեղուներից և կրետներից:

Ցավոք սրտի, ապիֆոբիան ամրագրվում է մասսայական լրատվական միջոցների և ամենաբազմազան գեղարվեստական ֆիլմերի միջոցով, որտեղ պատմվում են ամենատարբեր ու սարսափելի պատմություններ՝ "մարդասպան մեղուների" կամ "աֆրիկանացված վայրի մեղուների" մասին, ինչը մեղուներին տալիս է չարդարացված սարսափելի համբավ: Այն փաստը, որ Մարդկային ռասսան կախված է մեղրատու մեղուների աշխատանքից (նրանք փոշոտում են բազմաթիվ բույսեր), կորում է "մարդասպան մեղուների", որոնք կարող են խայթելով, իբրև թե սպանել մարդուն, ամենակարճ ժամկետներում, տարածվածության մասին եղած հոդվածների վերնագրերի արանքում: Մեղուներից ունեցած չափից ավել վախը, կարող է բերել միջատների այս ամենակարևոր տիպի նկատմամբ լուրջ անտարբերության, և որոշ մարդիք, հանդիպելով մեղրատու մեղուներին, ոչ թե հեռանում են նրանցից, այլ նրանց ոչնչացնելու որոշում են ընդունում:

Ապիֆոբիայով տառապողների հակազդումները՝ բազմազան են: Որոշ մարդկանց հակազդումները՝ ագրեսսիվ են: Նրանք սկսում են հարվածել, և եթե հաջողվում է՝ սպանում են մեղվին: Մյուսները այնքան են վախենում այդ միջատներից, որ դադարում են ժամանակ անց կացնել բնության այն վայրերում, որտեղ կարելի է մեղու հանդիպել: Հանդիպելով մեղվի, ապիֆոբը ընկնում է պանիկայի մեջ: Ապիֆոբիայի ժամանակ եղած ախտանիշները նույնն են, ինչ ուրիշ ֆոբիաների և տագնապային խանգարումների ժամանակ:

Քանի որ այս վախը՝ իռացիոնալ է, հաճախ, ապիֆոբիայով տառապող մարդուն դժվար է լինում համոզել, որ նա ուղղակի հեռանա մեղուներից կամ այն վայրից, որտեղ հանդիպել է մեղվի, ինչը, որպես օրենք, ապիֆոբիայից խուսափելու ամենալավ միջոցն է:

Ապիֆոբիան հաճախ նկատվում է երեխաների մոտ, իսկ մեծերի մոտ, հիմնականում գալիս է մանկական տարիքից:

Գոյություն ունեն թերապիայի կոնկրետ մեթոդներ, որոնք օգնում են ապիֆոբներին հաղթահարել իրենց վախը: Այստեղ շատ լավ աշխատում են հիպնոթերապիան, վարքային թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան և նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը: Սրանք դեսենսիբիլիզացիայի մեթոդներ են, որոնք օգնում են մոտեցնել հիվանդներին՝ սկզբից մեղվի պատկերին, կամ շփվել մեղվի հետ իրենց պատկերացումներում, իսկ հետո, կամաց-կամաց՝ բնական մեղվի հետ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты