Դե եթե մտել եք այստեղ, ուրեմն Ձեզ հետաքրքիր է իմանալ իմ երկրի մասին ոչ այն, ինչ կարող եք գտնել ցանկացած հանրագիտարանում կամ տեղեկատուներում՝. "Հայաստանի տարածքը կազմում է ...", այլ այն, թե ինչպես եմ ես տեսնում իմ երկիրը, ինչ եմ լսում Հայաստան բառի տակ, և ինչ զգացողություններ են իմ մոտ կապված այդ անունի հետ:
Հայաստանը փոքր երկիր է...
Այո, միգուցե համեմատելով այլ երկիրների հետ նա փոքր է, սակայն միայն տերրիտորիայով:
Հայաստանը երկիր է, որն տարածվում է առասպելական Արարատ լեռան շուրջը: Այո, ես չեմ սխալվում: Հենց այդ լեռան ՇՈՒՐՋԸ, և այն, որ տարիներ շարունակ, իրավաբանորեն գտնվելով Թուրքիայի տարածքում, այս գեղեցկուհին զարդարել է իմ հայրենիքի զինանշանը, խոսում է այն մասին, որ աշխարհի բոլոր հայերը համարում ե այս լեռը իրենցը:
Իրականում, ինչպես կարելի է չհամարել հայկական Վանա լիճը, Էրզրումը և այլ զուտ հայկական վայրեր, որոնք ժամանակին խլվել են իմ երկրից անազնիվ, կարելի է ասել նույնիսկ նենգ ճանապարհով:
Հայաստանը՝ երաժշտություն է...
Այո, իրականում Հայաստանը երաժշտություն է լեռների բազում ֆուգաներով՝ սկսած Հորովելից և վերջացրած Արմեն Մարտիրոսյանի "Հայաստանը Դու ես" երգով:
Ի միջի այլոց, Հայաստանի բոլոր հասակակիցները, վաղուց չկան: Չկան հին եգիպտացիները, հին հռոմեացիները, հին հույները, պոնտացիները և շատ այլ ժողովուրդներ:
Բազում երկրներ վերացան աշխարհի երեսից, իսկ... Հայաստանը մնաց: Մնաց իր Հորովելով: Կանգնած է և դեռ երկար է կանգնած մնալու իր "չուզողների" կոկորդին:
Հայաստանը՝ նկար է...
Դուք ուզում եք իմանալ, թե ինչպես եմ ես տեսնում իմ հայրենիքը՝ Մարտիրոս Սարյանի և Մինասի նկարներով: Այդ նկարներում համակցվում է աշխարհի ամենատաք գունային գամման, հոգու հարմոնիայի և երաժշտության հետ:
Հայաստանը՝ խառնվածք է...
Երկիր, որը չնայած իր բոլոր տանջանքներոին ու ցավերին կարողանում է անկեղծ ուրախանալ:
Երկիր՝ որտեղ տղամարդիք հպարտ պարում են լեռներում:
Քարքարոտ երկիր, որտեղ քարից պատրաստում են զարմանահրաշ հաց՝ լավաշ:
Քարերի երկիր, որտեղ կարելի է հանդիպել քարերի զարմանալի գունագեղության՝ քարերի, որոնք լուռ պատմում են զարմանալի պատմություններ:
Երկիր, որը նույնիսկ սիրո բացատրության ընթացքում պատրաստ է իրեն պաշտպանել:
Երկիր, որին բազմաթիվ անգամներ փորձել են վերացնել, բնաջնջել, սակայն նա ապրել է և փորձում է ծաղկել:
Երկիր, որտեղ երբ սգում են՝ ապա ամբողջ սրտով, սակայն չմոռանալով ուրախության մասին:
Երկիր, որը անչափ ցավ է տեսել: Այդ ցավից ծնվել են բազում Մեծ Հայեր, որոնց համարում են այլ երկրների պարծանք: Որոշները նույնիսկ քաղաքական նկատառումներով փոխել են իրենց ազգանունը, սակայն մինչ այսօր մնացել են հայեր և հավատարիմ իրենց հայրենիքին:
Հայաստանը՝ մագնիտ է...
Այս զարմանալի երկիրը, մագնիտի պես դեպի իրեն է ձգում աշխարհի բոլոր ծայրերում գտնվող իր որդիներին և դուստրերին:
Անկախ նրանից, թե մեզնից ով որտեղ է հանգստանում, մենք միշտ, տարին գոնե մեկ անգամ գալիս ենք այստեղ, որպեսզի հարգանքի տուրքը մատուցենք մեր զարմանահրաշ հայրենիքին՝ Հայաստանին: Որ լիցքավորվենք ու մեկնենք կառուցելու ուրիշի հայրենիքը: Իսկ միգուցե մնա՞նք...
Կարծես թե ես շատ խոսեցի, սակայն... ոչինչ չասեցի այդ հեքիաթային երկրի մասին, որին սիրում են բոլորը, ով թեկուզ մեկ անգամ եղել է այստեղ:
Եվ կարևոր չէ, թե ով ես դու ազգությամբ, ռուս թե ուկրաինացի, պաղեստինցի թե հրեա, կամ միգուցե դու հայ ես, ով դեռ չի եղել այս սուրբ երկրում, այցելիր հայրենիք, որովհետև միայն այդ կերպ դու կարող ես հասկանել թե ինչ բան է Հայաստանը:
Իր դոլմայի անմահական հոտով և Հորովելի հառաչանքով, Սևան լեռնային լճի անկեղծությամբ և Գառնիի հեթանոսական տաճարի իմաստությամբ, Էչմիածնի քրիստոնեական հյուրասիրությամբ, Երևանյան երեկոների ուրախությամբ և շքեղությամբ և իհարկե հայ ժողովրդի ջերմությամբ: