Ամեն ինչ կատարվում է շատ դանդաղ: Դա նման է նրան, թե ինչպես է մամռակալում գետը: Աննկատելի նրա մակերևույթը ծածկվում է ջրոսպի բարակ շերտով: Կայծկլտող և թափանցիկ ջուրը դառնում է խամրած և լճացած: Որտե՞ղ է այն սահմանը, որից հետո կյանքով լցված գետը դառնում է հոտած ջրով լցված ճահիճ: Որտե՞ղ է այն սահմանը, որտեղ վերջանում է ամառը և աշունն է հավերժ:
Եվ ահա երկնքում ի հայտ են գալիս առաջին ճաքերը, աստղերը պլոկվում թափվում են ինչպես ծեփը պատից և արևը սկսում է հիշեցնել այրվող վերջացող խարույկ: Սակայն դա թաղման խարույկ է: Նրա վրա այրվել են իմ երազանքները, ցանկությունները և հույսերը: Այրվում է ողջ իմ կյանքը: Ամեն ինչ կատարվում է շատ դանդաղ և անխուսափելիորեն, կարծես թե հեռվից ավելի ու ավելի բարձր է լսվում մի տագնապալի մեղեդի, որը լցված է սև ուճով:
Վախ է առաջանում: Մանր, կպչուն, տհաճ: Վախ դեպրեսիայի առաջ: Դա առաջացել է դեռևս նախորդ փորձի ժամանակ: Գիտակցությանս մեջ չի տեղավորվում թե ինչպե՞ս կարելի է ևս մեկ անգամ վերապրել այդ ամենը: Ինչպե՞ս: Նորից առանց համի, հոտի, գույնի և ինչ-որ կյանքի նշույլի - անվերջանալի օրեր: Վախ անխուսափելիության առջև: Նրա ոտքի տակ մտքերը դեսուդեն են նետվում փոքր գազանիկների պես և հանգիստ չգտնելով փախչում են բոլոր կողմերի վրա: Արարքները դառնում են ոչ ադեկվատ, ամեն ինչ թելադրվում է մեկ նպատակով՝ թող լինի ամեն ուրիշ բան, բայց ոչ այդ:
Կարծես մահվան դատապարտվածի ճիչ, որն աղաղակում է իր դահիճներին չսպանել և բարեգութ լինել՝. "Այո, ես անպայման կփոխվեմ, ես գիտակցում եմ իմ մեղքը: Ես հասկացել եմ իմ սխալները: Ես անպայման նոր կյանք կսկսեմ, որտեղ ամեն ինչ կլինի ուրիշ", որն նվաստանում է, չոքեչոք սողում, դառն արցունք թափում: Ամեն ինչ իզուր է՝ նրան ներում չկա, նա պետք է մեռնի: Նույն ձևով ես կրքոտ խնդրում եմ երկնքին փոխել շղարշը, որը պատրաստվում է ծածկել իմ հոգին, ինչ-որ մի ուրիշ բանով: Բայց երկինքը լռում է:
Այնտեղ անձրև է գալիս, կամ արևը կուրացնում է, կամ էլ գալիս է հունվարյան կարկուտ: Եվ լռություն...
Տեր իմ, տեր իմ, տեր իմ... Ինչպե՞ս թե: Դրան արդեն վաղուց պետք էր սովորել: Եվ ես կրկին, ինչպես լավ սերտած տեքստ, ինքս ինձ պնդում եմ՝. "սա նույնպիսի հիվանդություն է ինչպես թոքախտը կամ քաղծկեղը: Դու ուղղակի հիվանդ ես: Դու գիտեիր դա և առաջ, ուղղակի ինչ-որ հույսեր էիր փայփայում: Սա ուղղակի հերթական նոպա է: Դու դրանում մեղավոր չես: Դու կանես այն ամենը ինչ հնարավոր է: Դու կնկնես, կնկնես շատ ցածր, բայց դու էլի ես ընկել: Կանցնի մի քանի ամիս և դու դուրս կգաս դրանից: Դու նորից կսովորես ժպտալ և ուրախանալ կյանքով: Ամեն ինչ լավ կլինի: Մի քանի ամսից: Ամեն ինչ...":
Այո, ես գիտեմ, որ դա այդպես է, որովհետև այդպես է եղել միշտ: Ուղղակի գիտակցության բերած փաստարկները այլևս չեն կարողանում ինձ համոզել: Ես ինձ մեջ այլևս ուժ չեմ գտնում, որ նորից անցնեմ այդ ամենի միջով: Ես վախենում եմ: Ես ուզում եմ փախչել, փրկվել անել անհնարինը: Բայց փախչել ինքդ քեզանից, կամ ճակատագրից ցավոք սրտի չի հաջողվում: