Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա խուսափում է ինձ հետ շփվելուց...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։ Իմ անունը X է։ Ես ապրում եմ Y քաղաքում, 23 տարեկան եմ։ Ապրում եմ ծնողներիս հետ՝ ամուսնացած չեմ, ընկերուհի չունեմ։

Ես շփվող եմ, բարի, հասնող, ինձ հարգանքով եմ վերաբերվում։

Ես այսպիսի խնդիր ունեմ՝ երբ ուսումիցս հետո տեղավորվեցի աշխատանքի, որտեղ ես ծանոթացա Դմիտրի անունով մի տղայի հետ, ում հետ մենք ընկերացանք, հոյակապ շփվում էինք և երկու տարուց նա գնաց ուրիշ աշխատանքի։

Մենք շարունակում էինք շփվել, ընկերություն անել, հանդիպել, զանգահարել միմյանց։ Մեկ տարուց, ես նկատեցի, որ նա առանց որևե մի պատճառի սկսեց խուսափել իմ հետ շփումից։ Իմ հարցին, թե ինչու չես զանգում, պատասխանում է, որ ժամանակ չունի։ Ինձ թվում է, որ ամսվա ընթացքում կարելի է ժամանակ գտնել ընկերոջը զանգելու համար։ Համացանցում շփվելուց նույնպես նա ինձ արհամարհում է՝ մի երկու տող կգրի, ու վերջ՝ կգրի, որ տեղ ունի գնալու, կամ զբաղված է, կամ էլ, որ գնում է քնելու։ Իսկ դրանից հետո, մնում է ցանցում և շփվում այլ ընկերների հետ՝ "օդնոկլասսնիկի" կամ "վկոնտակտե" կայքերում։ Ես այսօր նրան ICQ-ի մեջ գրեցի՝ նա պատասխանեց, իսկ հետո գրեց, որ պետք է շուկա գնա։ Երբ նա վերադարձավ, ես նորից գրեցի, սակայն նա ինձ այլևս չպատասխանեց և անջատվեց։ Ես նրան գրեցի, որ եթե չի ուզում ինձ հետ շփվել՝ այդպես էլ գրի, չեմ նեղանա, որին նա պատասխանեց, որ հիմարություններ եմ դուրս տալիս։ Եվ շարունակում է խուսափել ինձանից։ Օգնեք խնդրեմ, ինչ անեմ, ինչպես ինձ պահեմ նրա հետ։ Դադարացնեմ շփումս, թե ինչ-որ կերպ կարելի է ամեն ինչ վերականգնել այն և հասնել փոխադարձության։ Հարգանքներով՝ X, Y քաղաքից։

Երբեք, օգնության համար ոչ-ոքի չեմ դիմել։

Պատասխան՝

Հարգելի X։

Ես կարծում եմ, որ ընկերությունը և ընկերական շփումը ունի երկկողմանի ցանկալի բնույթ։ Եվ ինչքան Դու եք զգում նրա կարիքը, այնքան էլ պետք է զգա Ձեր ընկերը։ Թույլ տվեք արտահայտելու նրան իր ունեցած կարիքը, կամ հասկանալու, թե իրականում ինչ արժեք նրա համար։ Եթե մի ինչ-որ ժամանակ չկապնվեք, առաջին դեպքում նա ինքը կփորձի Ձեր հետ կապ հաստատել, իսկ երկրորդ դեպքոմ, կհասկանաք, որ այսօրվա Ձեր քայլերով, Դուք ուղղակի ցածրացնում եք Ձեր արժանապատվությունը։ Ես կարծում եմ, որ Դուք այնքան հետաքրքիր մարդ եք, որ կգտնեք Ձեզ համախոհ-ընկերներ։ Այդ Դմիտրիի վրա աշխարհը դեռ չի վերջացել։ Նա իրեն այնպես է պահում, կարծես սա կնոջ և տղամարդու հարաբերություններ են։ Հիշեք՝ ինչքան Դուք վազեք նրա հետևից, այնքան նա Ձեզանից կփախնի։ Փորձեք ինքներդ փախչել, այդ ժամանակ կհասկանաք, թե խաղում է նա Ձեզ հետ, թե իրոք չի զգում Ձեր կարիքը։ Իսկ ընկերությունը չի կարելի վզին փաթաթել։ Ձեզ էլ դա դուր չէր գա։ Դադարեք նրա հետ շփվելուց, նույն ձևով՝ առանց որևէ բացատրությունների, իսկ երբ ինքը կորոշի Ձեզ համացանցում գրել՝ ասեք, որ զբաղված եք, շուկա եք գնալու։ Հայելային արտապատկերման միջոցով ցույց տալով նրան հենց իր արածը, Դուք կկարողանաք իրեն լավ դաս տալ, որը միգուցե նրան հետագայում իր բոլոր ընկերների հետ ունեցած հարաբերություններում։ Պահեք Ձեր արժանապատվությունը։ Մի փնտրեք որևէ մի հարցի պատասխան, քանի դեռ չեք լսել հարցը։ Տղամարդիք սովոր են, երբ նրանց ինչ-որ բան դուր չի գալիս՝ ասում և խոսում են, սպասելով պատասխանի։ Անբացատրելի ձևով նեղանում են կանայք։ Անտեսեք նրան։ Արհամարհեք ու վերջ։ Հավատացեք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты