Հարց՝
Բարև Ձեզ։
Իմ անունը X է։ Ապրում եմ Z շրջանի Y քաղաում։ Ես 39 տարեկան եմ, ապրում եմ մայրիկիս հետ՝ ամուրի եմ։ Ինձ օգնություն է պետք։
Ինձ մոտ սև շրջան է սկսել։ Ապրլին ավտոմեքենա գնեցի։ Այդ ժամանակից սկսեցի
խմելը, և խմած ղեկին նստելը։ Արդեն երեք անգամ ինձ պետավտոտեսուչները տուգանել են։ Ամեն օր ինձ ասում եմ, որ այլևս չեմ խմելու։ Սակայն լրիվ ընդհակառակն է տեղի ունենում։ Այնպիսի տպավորություն է, որ ավտոմեքենայի գնումից հետո, ինչ-որ մեկը աչքով է տվել։ Իմ խմելով ես տհաճություններ եմ պատճառում և ինձ, և մորս։ Ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս ապրեմ։ Այդ հողի վրա ինձ մոտ դեպրեսսիա է սկսել։
Հարգանքներով՝ X։
Պատասխան՝
Հարգելի X։
Ձեր նամակից ես հասկացա, որ հասնելով ինչ-որ բարձունքի Ձեր կյանքում, սկսել եք Ձեզ խրախուսել։ Սա սև շրջան չէ, և եթե նույնիսկ Ձեր ասածը ճիշտ է, ապա Դուք ինքներդ եք այն սև ներկում, ենթագիտակցաբար մտածելով, որ հերոսական արարք եք արել և ժամանակն է թուլանալու։ Միգուցե Ձեզ չափից բարձր ինքնագնահատականն է խանգարում, իսկ միգուցե այս խնդիրը վաղուց է եղել, բայց Դուք սկսել եք միայն հիմա նկատել։ Եթե դա այդպես չէ, ապա փորձեք կյանքին նայել այնպես, ինչպես նայում ենք մենք բոլորս։ Ժամանակի տարբեր շրջաններում, մենք մեր առաջ դնում ենք տարբեր նպատակներ, և նրանց իրականացումից հետո, չենք համարում, որ «հասանք», այլ շարժվում ենք դեպի նոր ու նոր նպատակները, հասնում այդ բարձունքներին և փնտրում ուրիշ բարձունքներ։ Ամեն բարձունք հաղթահարելուց հետո, իհարկե, ինքնագնահատականը բարձրանում է, սակայն ոչ այնքան, որ համարենք, որ վերջ, հասել ենք, ու այլևս անելիք չկա։ Փորձեք Ձեր առաջ նոր նպատակներ դնել, որոնք կդառնան Ձեզ համար նույնքան արժեքավոր, ինչքան Մեքենա Ձեռք բերելն էր։ Ինձ թվում է, որ դա կօգնի Ձեզ։ Դուք բազում չավարտված գործեր ունեք՝ ամուսնանալ, երեխաներ ունենալ, տուն կառուցել, և մինչև դրանք իրականացնեք, կգա մեքենան փոխելու ժամանակը։ Փորձեք ինքներդ ղեկավարել Ձեզ։
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: