Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Արժե՞ նորից փորձել...

Հարց՝

Բարև Ձեզ:

Ես X-ն եմ Y-ից՝ Ղազախստան: Որոշել եմ դիմել վիրտուալ խորհրդատվության, քանի որ ինձ արհեստավարժ օգնություն է պետք: Հոգեբանի "կենդանի" խորհրդատվությանը դիմելու հնարավորություն չկա՝ ժամանակի բացակայության պատճառով: Ես 18 տարեկան եմ, ապրում եմ մորս և փոքր եղբորս հետ: Ամուսնացած չեմ, ոչ մի հարաբերություններ չունեմ, երեխաներ չունեմ: Իմ մեջ առկա են հասկանալը, կարեկցելու կարողությունը, եթե պետք է խղճալը, մարդկանց հետ հեշտությամբ եմ ընկերանում և աշխատում եմ չվիճել: Կա նաև համառություն և կապրիզ: Ինձ ադեկվատ եմ վերաբերվում: Քննադատություն ոչ միայն ընդունում եմ, այլև հաճախ ինքս եմ ինձ քննադատում եթե անհրաժեշտ է: Երբեմն նույնիսկ երբ անհրաժեշտություն չկա: Մարդիք ինձ հիմնականում դրական են վերաբերվում, բայց կա նաև մարդկանց մի ուրիշ դաս, ովքեր ինձ այլ կերպ են վերաբերվում:

Ինձ շատ դուր է գալիս մի 29 տարեկան երիտասարդ՝ Սերգեյը: Չեմ կարող ասել, որ ես նրան սիրում եմ, բայց նա ինձ համար շատ թանկ է: Ես լուրջ սիրահարվել եմ՝ դա հաստատ: Մինչև նրա հետ հանդիպելը, ես նույնիսկ լսել չէի ուզում ամուսնության մասին: Չնայած, որ մինչ այդ հանդիպել եմ շատ լուրջ երիտասարդների հետ, ովքեր արդեն ուզում էին ընտանիք կազմել: Ուղղակի ես պատրաստ չէի նրանց կինը դառնալ: Սերգեյի հետ ծանոթ ենք 2 տարի: Մոտ 1,5 տարի առաջ մեր մոտ, իրար նկատմամբ փոխադարձ համակրանք առաջացավ: Մենք դրան լուրջ նշանակություն չտվեցինք: Երկուսս էլ ինչ-որ ուրիշի հետ հարաբերություններ ունեինք, բայց ժամանակ առ ժամանակ մենք հանդիպում և շփվում էինք: Սերգեյը շատ պոզիտիվ, կենսուրախ, միշտ ուրախ, միևնույն ժամանակ շատ լուրջ, բարի և պատասխանատու մարդ է: Մենք ծանոթացել ենք աշխատավայրում, որտեղ աշխատում էին իմ մայրը և քեռին, իսկ ավելի ուշ նաև ես: Մի խոսքով, ժամանակի ընթացքում մեր համակրանքը սկսեց աճել: Եվ մոտ 3 ամիս առաջ, իմ համար դա շատ լուրջ դառավ: Բայց նա նույնպես, ինձ ժամանակ էր հատկացնում, որը առաջ չեր եղել, ավելի ճիշտ այդքան ինտենսիվ չեր եղել: Չնայած դրան, մենք չէինք հանդիպում: Բայց ամեն ինչ գնում էր դրան և մայրս շատ գոհ էր իմ ընտրությամբ: Նա ընդհանրապես չի խմում և չի ծխում: Այսպես ասած, իրեն կյանքում արդեն գտել է: Ոտքի է կանգնել: Եվ հետո, ես նույնիսկ ուզեցա ամուսնանալ, բայց միայն նրա հետ: Ես երեխաներ ուզեցի՝ ես առաջ էլ էի ուզում, բայց միայն 27-30 տարեկան հասակում: Իսկ այստեղ ես զգացի, որ պատրաստ եմ կին, մայր և սիրած մարդու համար հենարան դառնալ: Մի խոսքով, ամեն ինչ հիանալի էր գնում: Ես նույնիսկ մի վայրկյան մտածեցի, որ նա իդեալական է, բայց ինչպես պարզվեց՝ ես սխալվում էի: Ամենահետաքրքիրը սկսեց այն ժամանակ, երբ մայրս քեռուցս հարցրեց՝ դեմ չէ՞ արդյոք, որ ես Սերգեյի հետ սկսեմ հանդիպել: Այստեղ նա ասեց այն, ինչը ես ոչ միկերպ չէի սպասում լսել: Նա ասեց՝: "Ոչ, չի կարելի: Նա "խփած" է": Ինչպես հետո բացատրեց, Սերգեյը խմում է (չնայած, որ իր աշխատանքի 4 տարիների ընթացքում, գործընկերներից և ոչ մեկը նույնիսկ չէր կասկածում: Նա երբեք աշխատանքից չի բացակայել, միշտ եղել է լիարժեք ադեկվատ: Բոլորը, առանց բացառության, նրա մասին ունեն դրական կարծիք): Նա ինձ էլ է ասել, որ երբեք չի խմում: Մենք ոչ մի անգամ, միասին ներկա ենք եղել համապատասխան տարբեր միջավայրերում՝ նա նույնիսկ խմելու փորձ չի արել: Քեռիս ասում է նաև, որ նա շատ հաճախ է կռվում, ընդ որում, ինքն է կռիվը սարքում: Ասում է, որ Սերգեյի բոլոր կողերը և ոսկորները կոտրված են: Երբ այդ ամենը իմացա, սկզբից շատ բարկացա նրա վրա, բայց չգիտեմ, թե հենց ինչի վրա: Հետո ուզեցա լաց լինել: Հետո սկսեցի վախենալ նրա համար, որ "չխմի" բնակարանը, մեքենան և այլն, չհայտնվի կյանքի մայքին: Մի քանի օր ինքս ես չէի՝ սկզբից մտածում էի, որ մեր միջև ամեն ինչ վերջացավ, նույնիսկ չսկսված: Այդ փաստից վատ էի զգում՝ ցավոտ էր: Հետո նորից մտածեցի և սկսեցի նրան արդարացնել՝ "...բայց նա ալկոհոլիկ չէ: Եթե այդպես լիներ, դրա մասին վաղուց բոլորը կիմանային: Ինչքան կորպորատիվեներ և ոչ պաշտոնական տոներ են եղել, ալկոհոլիկը, ամենայն հավանակությամբ չէր դիմանա: Նամանավանդ, որ բոլորն էին խմում՝ բացի իրենից: Եվ երևի չի կարելի ալկոհոլիկ լինել, ամսվա մեջ 2-4 անգամ: Ինձ նա չի ուզում օգտագործել որպես "աղջիկ գիշերվա համար": Եթե ուզեր, վաղուց ամեն ինչ կաներ դրա համար (ես, իհարկե չէի դառնա "աղջիկ գիշերվա համար"!!!). Իսկ նա, ընդհակառակը, ինձ հետ շատ քնքուշ է վերաբերվում": Մի խոսքով ամեն ինչ այս ոգու մեջ:

Մի խոսքով ես որոշեցի փորձել նրա հետ մեր երջանկությունը ստեղծել: Սակայն շրջապատս ինձ չի հասկանում և ինչ-որ տեղ մեղադրում է: "Նա բայց խմում է և կռիվ է անում: Իսկ եթե, ինչ-որ ժամանակ հարբի և տաք գլխով քեզ վնասի: Ինչի համար ես մտնում այդ ամենի մեջ, նախապես իմանալով այդ ամենը: Իսկ եթե սկսի հարբելը: Դու էլ այդ ժամանակ կմնաս երեխաներով" և այլ այսպիսի բաներ: Սերյոժան չգիտե, որ ես ամեն ինչ գիտեմ և շարունակում է առաջվա նման ուշադրություն հատկացնել ինձ: Ես շատ եմ ուզում այս թեմայով զրուցել նրա հետ, բայց չգիտեմ ինչ խոսեմ, ինչ կտա դա ինձ և ընդհանրապես՝ ինչպես սկսեմ: Այդ պատճառով էլ այս մասին ես աշխատում եմ մոռանալ: Ես ուզում եմ ամեն դեպքում փորձել, ինչ-որ բան ստեղծել: Միգուցե հիմար բան եմ ասում, բայց ես հավատում եմ, որ մարդիք կարող են փոխվել: Միգուցե նա այս կերպարի մեջ է, որովհետև չունի այն մարդուն, հանուն որի արժե խնայել իրեն՝ այն մարդը ում համար նա կհոգա: Սովորաբար այդ մարդը լինում է սիրած էակը: Կան ծնողներ, սակայն մենք հաճախ մոռանում ենք նրանց գնահատել և շնորհակալ լինել, որ մեղ կյանք են տվել: Այդ պատճառով էլ չենք խնայում նրանց: Միգուցե եթե նրա կյանքում հայտնվի մի մարդ, ով նրա համար իրականում թանկ կդառնա, նա կհրաժարվի այս կյանքի ոճից: Կփոխի իր կյանքի արժեքները: Չգիտեմ, դա ես կլինեմ, թե մի այլ կին, բայց ես անպայման կփորձեմ: Ստիպել ես նրան իհարկե չեմ կարող և չեմ էլ ուզում: Ես երջանիկ կլինեմ, եթե նա երջանիկ լինի՝ կարևոր չէ թե ում հետ:

Եվ ահա իմ հարցը՝ արժե՞ արդյոք փորձել ինչ-որ բան ստեղծել: Իմանալով, որ հետևանքները կարող են վատ լինել: Արժե՞ արդյոք հուսալ, որ ինչ-որ բան կփոխվի: Ես չեմ ուզում վախով ապրել՝ որ նա կարող է մի օր խմել և ծեծել ինձ, կամ ավելի վատ բան անել (ես չգիտեմ, երբևե ծեծել է նա կնոջ, թե ոչ):

Ես ինքն սովորում եմ հոգեբանի մասնագիտություն և ուզում եմ ապագայում խորհրդատվությամբ զբաղվել, բայց ինքներդ եք հասկանում, որ հոգեբանը - ինքն իրեն վատ հոգեբան է: Այդ պատճառով էլ դիմում եմ արհեստավարժի: Որովհետև ինձ օգնություն է պետք:

Պատասխան՝

Հարգելի X:

Դուք խորապես սխալվում եք այնտեղ, երբ ասում եք՝. "հոգեբանը - ինքն իրեն վատ հոգեբան է": Իմ խորին համոզմամբ, հոգեբանը պետք է առաջին հերթին կարողանա հասկանալ ինքն իրեն, անալիզի ենթարկի իրեն, փոխի իրեն:

Ձեր կշեռքի մի նժարին Ձեր կարծիքն է, իսկ մյուս նժարին՝ շրջապատի կարծիքը: Ես համոզված եմ, որ Ձեր նժարը անհամեմատ ավելի ծանր է: Իսկ եթե Դուք համոզված չեք դրանում, ուրեմն նրան վատ գիտեք: Արժե խոսել, բացատրվել և հնարավորություն տալ բացատրվելու, հարցեր տալ և ստանալ համապատասխան պատասխաններ՝ սկզբնաղբյուրից, որից հետո նոր որոշում ընդունել, ընդ որում հենվելով միայն, այդ գործընթացում ձևավորված սեփական կարծիքի վրա: Ինչից սկսե՞լ: Հիշեք՝ անկեղծությունը և ուղղամտությունը միշտ էլ արժեվոր են:

Այո, Դուք ճիշտ եք, մարդը կարող է փոխվել, նամանավանդ այն դեպքում, երբ նրա մոտ սիրած էակ է հայտնվում: Ձեզ, որպես հոգեբան, անհրաժեշտ է լինելու հասկանալ՝ հանդիսանու՞մ եք Դուք արդյոք նրա համար այն գերարժեքը, ում համար նա պատրաստ է երկնքից աստղեր իջեցնել:

Միայն և միայն լիարժեք ինֆորմացիաին տիրապետելուց հետո տվեք Ձեզ այն հիմնական հարցը՝ արդյոք դա Ձեզ պետք է, թե ոչ, որովհետև միայն այդ ժամանակ, Ձեր ընկերոջ կերպարը, Ձեզ համար կդառնա լիարժեք:

Դուք դեռ 18 տարեկան եք, և շտապելու տեղ չունեք:

Ավելի լավ է 7 անգամ (ԻՆՔՆԵՐԴ) չափեք, հետո նոր... ամուսնանաք:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Շնորհակալ եմ:

Չափազանց շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար:

Դուք ինձ իրոք օգնեցիք: Մտածելու թեմա իրոք կա: Այո, Դուք ճիշտ եք, կշեռքի իմ նժարը ավելի ծանր է, քան շրջապատինս: Բայց ամեն դեպքում չեմ ուզում իմ որոշումով շտապել: Որպեսզի հետո չմեղադրեմ ինձ, որ ինչ-որ բան այնպես չարեցի և այլն:

Կփորձեմ ինչքան հնարավոր է շուտ խոսել նրա հետ և հետո նոր մտածել շարունակության մասին:

Չափազանց շնորհակալ եմ Ձեզանից, Միհրդատ Ռոստոմովիչ:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты