Մի արևելյան տիրակալ, որոշեց ուրախություն պատճառել իր հպատակներին, ովքեր չգիտեին թե ինչ բան է ժամացույցը, և իր ճանապարհորդություններից մեկից վերադառնալով՝ արևային ժամացույց բերեց: Այդ նվերը փոխեց նրա թագավորությունում մարդկանց կյանքը: Նրանք սովորեցին դասակարգել իրենց ժամանակը, սկսեցին ավելի ճշտապահ, ճշգրիտ, հուսալի և բարեխիղճ լինել, ինչի արդյունքում բոլորն էլ հարստացան: Լիարժեք բարեկեցություն սկսեց:
Երբ արքան մահացավ, նրա հպատակները սկսեցին մտածել,
