ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ԲՈՒՆ

- Ազատություն: Կեցցե ազատությունը, - գոռացին կեռնեխները, առաջինը տեսնելով թե ինչպես գյուղացին որսաց չարագործ բվին, ով գիշերները անտառի ողջ թռչնային եղբայրությանը վախի մեջ էր պահում:

Շուտով ամբողջ շրջանում տարածվեց այդ ուրախ լուրը, որ բուն որսացվել է և նստած է վանդակի մեջ գյուղացու բակում: Իսկ մարդը, բվին մտածելով էր որսացել: Նրան բակում կախելով որպես խայծ, նա հետաքրքրասեր թռչունների համար թակարդներ էր լարել:

- Բռնվեց չարագործը, - ծիծաղում էին թռչունները խիտ ամբոխով նստած ցանկապատի և մերձակա թփերի ու ծառերի վրա:

Ամենախիզախներն մոտեցել էին անմիջապես վանդակին, ջանալով ցավոտ կտցել դեռ երեկ այդքան սարսափելի թշնամուն:

- Քեզ համար էլ պատիժ եղավ, հիմա դու այլևս չես քանդի մեր բները:

Որպեսզի մոտիկից տեսնեն բանտարկված բվին, թռչուններն իրար էին հրում և իրար վրա էին նստում այնքան, մինչև ինքները չընկան ծուղակը:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ