ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Հատկացված ժամանակին, ավանակը իջավ ջրի մոտ խմելու: Սակայն բադերը լճում այնպես էին կռկռում և թևերով թափ տալիս, որ պղտորել էին լճի ողջ ջուրը:

Չնայած, որ ավանակին տանջում էր անհագ ծարավը, նա չխմեց և մի կողմ քաշվելով սկսեց համբերատար սպասել: Վերջապես բադերը հանգստացան և ափ դուրս գալով հեռացան: Ավանակը նորից մոտեցավ ջրին, սակայն այն դեռ պղտոր էր: Եվ նա նորից գլխիկոր մի կողմ քաշվեց:

- Մայրիկ, նա ինչու՞ չի խմում, - հարցրեց հետաքրքրասեր գորտի ձագը, հետաքրքրված ավանակի վարքով: - Արդեն երկրորդ անգամ է լճին մոտենում և հեռանում է առանց խմելու:

- Այն պատճառով, - պատասխանեց մայրը գորտի ձագին, - որ ավանակն ավելի շուտ կսատկի ծարավից, քան թե պղտոր ջրին մոտ կգա: Նա համբերատար կսպասի, մինչև ջուրը կմաքրվի և կպարզի:

- Տես է, թե ինչ համառն է:

- Ոչ որդիս, նա այնքան համառ չէ, որքան համբերատար է, - բացատրեց գորտը: - Ավանակը պատրաստ է պատրաստ է համբերատար տանելու բոլոր դժվարություններն ու տառապանքները: Իսկ համառ նրան ասում են այն բոլորը, ում սեփական համբերությունն ու զսպվածությունը չի հերիքում:

Լեոնարդո դա Վինչի