Հին ժամանակներում, Աֆրիկայի հյուսիսում փարթամ անտառներ էին աճում, որոնք լի էին գազաններով և թռչուններով, իսկ լիաջուր գետերը լի էին ձկներով:
Սակայն մի անգամ, այդ կողմերում հայտնվեց մի սարսափելի հրեշ՝ կիսաթռչուն-կիսաձուկ, Վասիլիսկ անունով: Նրա անճոռնի գլխի վրա մի լողակ էր վեր խոյանում, որը սապատի նման անցնում էր նրա մեջքով և վեր ածվում երկար պոչի: Նա չղջիկների նման անհասկանալի թևեր ուներ:
