Մի շաբաթ օր, նախքան տուն գնալը, հոգևոր հովիվը որոշեց զանգահարել իր կնոջը: Երեկոյան ժամը 10-ի մոտ էր, սակայն կինը հեռախոսը չվերցրեց: Երկար սպասեց հոգևորականը, սակայն կինն այդպես էլ հեռախոսին չմոտեցավ: Մի որոշ ժամանակ անց նա նորից հավաքեց իր տան հեռախոսահամարը, և կինը անմիջապես պատասխանեց: Հոգևորականը հարցրեց, թե ինչու՞ կինն այդքան երկար հեռախոսին չէր պատասխանում, երբ նա զանգահարել էր առաջին անգամ, սակայն կինը պատասխանեց, որ նախկինում ոչ մի զանգ էլ չի եղել: