ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ինքնաթիռը»

Անմիջապես ծնվելուց հետո, տղայի Կնքահայրն իրեն իրական ինքնաթիռ նվիրեց։ Երբ տղան մի փոքր մեծացավ, նա բարձրացավ օդաչուի խցիկը, սկսեց տարբեր լծակներ շարժել, բայց հայրը խփեց նրա ձեռքերին՝

- Այստեղ ոչ մի բանի ձեռք մի տուր, դեռ փոքր ես, հանկարծ ինչ-որ բան կփչացնես, - և արգելեց որդուն մոտենալ ինքնաթիռին

Միայն հեռվից էր նայում որդին իր ինքնաթիռին, որը միայնակ կանգնած էր հանգարի մեջ։ Նախանձով էր նա նայում թե ինչպես են երկնքում սավառնում իր հասակակիցները և հորից թաքուն օինքնաթիռների մասին գրքեր էր կարդում։

Երբ որդին չափահաս դարձավ, հայրը նրան ասաց՝

- Հիմա, որդիս, դու պատրաստ ես, գնանք։

Նստեցրեց նա որդուն ղեկանիվի առջև և ասաց՝

- Դու մեծացել ես և հիմա կարող ես այստեղ ձեռք տալ այն ամենին, ինչին ուզում ես։ Թռիր ու բավականություն ստացիր։

- Իսկ ինչպե՞ս եմ ես այն կառավարելու, - հարցրեց որդին։

- Ախր դա ինքնա-թիռ է, - ծիծաղեց հայրը։ - Այն ինքն է թռնում։

Հպարտությամբ նայեց հայրը, թե ինչպես է մի փոքր անշնորհք կերպով իր որդուն ուղղորդում ինքնթիռը թռիչքուղի։

- Նայեք, նայեք, - գոռում էր նա հարևաններին։ - Սա իմ որդին է, նա մեծացել է։

Բայց հարևանները, նայելով անփորձ օդաչուի ջանքերին, միայն գլուխներն էին տարուբերում և ցրիվ եկան տարբեր կողմեր։

Ինքնաթիռը բարձացավ երկինք, սակայն հանկարծ կողքի շուռ եկավ, մտավ պտուտակահանի մեջ և անկառավարելի փայլող ահռելիությունը ընկավ հոր տան վրա։ Լաց լինելով, հայրը վազեց անցնող ճամփորդի մոտ՝

- Իմ հայրը իր չափահասության օրն առաջին անգամ իմ հորը գետն է գցել և ահագին ջուր կուլ տալով իմ հայրը դուրս է լողացել։ Իմ հայրը, իմ չափահասության տարիքում առաջին անգամ ինձ նստացրել է ձիու վրա և ես երեք կող կոտրելով սովորել եմ կառավարել։ Ինչու՞ իմ որդինչկարողացավ հաղթահարել ինքնաթիռը։

Ճամփորդը նախատինքով նայեց հորը՝

- Այլ ժամանակներ են – այլ պահանջներ։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 1866 հյուր