Այս պատմությունը սկսվեց շատ դարեր առաջ, այն ժամանակներում, երբ Երկրի վրա կյանքը նոր էր սկզբնավորվում: Սիլիկատների հսկայական զանգվածը՝ Կայծքարը, պառկած լինելով հողի շերտի տակ, ամեն վայրկյան ուրախանում էր իր մեծությամբ: Բայց դա տևեց միայն մինչև այն պահը, երբ ստորգետնյա ջրերը ճանապարհ բացեցին դեպի նա հողի հաստության մեջ և լուր բերեցին, որ Երկրի վրա արդեն կան ավելի հզոր էակներ, որոնք կարողանում են շարժվել և իրենց համարում են Երկրի անբաժանելի տիրակալները:
Կայծքարը կատակ չէր, սաստիկ զայրացավ և չարությունից այնքան շիկացավ, որ լավայի հոսքերով թափվեց երկրի վրա ու սկսեց կործանել այդ արարածներին: Բայց այստեղ վեճին խառնվեցին Արևը, Ջուրը և Քամին: Եվ հալված սիլիկատը փոքր-ինչ հանգստացավ, չավարտեց ի սկզբանե մտադրվածը՝ մոլորակի բոլոր բնակիչներին կործանելը:
Քամին, Արևը և Ջուրը աղաղակում էին նրան իրենց ուժի մասին, որն իրենց ոչինչ չէր տվել: Եվ նրանց մտքերի էությունը հանգում էր հետևյալին. նրանք չեն կարող թափանցել հսկաների մտքերի մեջ, ստիպել նրանց ճանաչել իրենց ուժը: «Այո՛…, ինչպես և դու, մենք ոչնչացնում էինք նրանց, բայց նրանց հեռանալով ոչինչ չէր փոխվում, մենք չէինք ստանում մեր զորության և մեծության ճանաչումը: Այդպես էլ չկարողացանք թափանցել այդ արարածների մտքերի մեջ, թեև մենք նրանցից շատ ավելի ուժեղ ենք: Ահա և դու, դուրս գալով մակերես, սկսեցիր գործել մեր մեթոդներով, ինչով խելքի բերեցիր մեզ և ստիպեցիր վեճի մեջ մտնել քեզ հետ: Այս էակներն արտասովոր են, թեև նրանց դարը բավականին սահմանափակ է, նրանք կարող են պահպանել և ավելացնել իրենց թվաքանակը, ինչը մեզ համար մեծ առեղծված է»:
Զգաստացավ և լուրջ մտահոգվեց Կայծքարը՝ ինչպես ինքը, առանց այդ զարմանահրաշ արարածներին ոչնչացնելու, թափանցի նրանց մտքերի մեջ և ենթարկի իր կամքին: Ավելի քան մեկ միլիարդ տարի նա մտորում էր այս հարցի շուրջ: Եվ որոշեց, որ եկել է գործելու ժամանակը: Եվ իրենից պոկեց մի փոքրիկ կտոր նախամարդու համար:
Եվ նրա առաջին մտահղացումն էր՝ նրանց լինել ավելի մոտ: Բայց նա ոչ մի կապակցված բան չէր տարբերակում՝ միայն որսորդ-նախամարդկանց և նրանց զոհերի աղաղակները: Նա հասկացավ մի բան. ինքը մոտեցել է ոչ թե բոլոր արարածներին, այլ միայն ամենաագրեսիվներին, որոնք վարում են նույն քաղաքականությունը, ինչ ինքը նախկինում՝ «Կործանելու ենք կյանքի այլ ձևերը»: «Նրանք ճիշտ ինձ նման են», — պարծենում էր նա Քամու առջև: Եվ Կայծքարն իրենից ավելի ու ավելի շատ կտորներ էր պոկում՝ և՛ փոքր, և՛ ավելի մեծ: Եվ բառացիորեն ողողեց նախամարդկանց կյանքը դրանցով: Իսկ նախամարդիկ ամեն ինչում սովորեցին օգտագործել այդ կտորներն ու կտորտանքները՝ և՛ հատիչները, և՛ թասերը, և՛ նետասլաքները, ինչպես նաև սովորեցին երկու կայծքարի օգնությամբ կրակ ստանալ: Իսկ Քամին օգնում էր բոցին բորբոքվել և կայծքարին դառնալ անհրաժեշտ ու կարևոր նախնադարյան մարդու համար: Նման հաջողություններից ոգևորված՝ սիլիկատը սկսեց բազմապատկվել և փշրվել անթիվ բաղադրիչների: Նրան դրանում օգնում էին Քամին, Արևը և Ջուրը:
Նրա երկրորդ մտահղացումն էր մարդուն շրջապատել բոլոր կողմերից: Իզուր չէր նա վերածվում ավազի: Այո՛, մանր ավազի: Ճիշտ է, դա շատ ժամանակ պահանջեց, բայց իրականացավ. ավազը դարձավ անվոխարինելի շինանյութ՝ իր ամենուր տարածվածության շնորհիվ: Եվ շրջապատում էր մարդուն նրա պատերի շարվածքում՝ բոլոր կողմերից: Եվ ավազը, ավելի ու ավելի մանրանալով, իր ներսում ձևավորում էր կավ, որպեսզի սպասքի տեսքով հայտնվի մարդու սեղանին, ավելի մոտ լինի նրա սննդին:
Անշուշտ, Կայծքարը չէր ձգտում չափազանց պահպանել և սիրել մարդկությանը. նա երբեմն խաղում էր նրանց հետ՝ հուշելով, որ կայծքարե զենքը կարելի է օգտագործել մարդու դեմ մարդու պատերազմներում:
Իսկ ավազն օգտագործվեց, պատահարի կամքով, անապատում, որպես ապակու նախապապ: Եվ նորից նա՝ Սիլիցիումը, բայց արդեն ապակու տեսքով, անհրաժեշտ էր մարդուն, օգտագործվում էր նրա կարիքների համար:
Եվ ապակին մոտեցրեց երկինքը մարդուն, բայց միայն իր միջով մեծացնելով:
Եվ ամեն ինչ այնքան ներդաշնակ ու հիանալի էր ընթանում Սիլիցիումի մոտ, որ նա որոշեց իրեն ենթարկել նաև մարդու ժամանակը: Այդպիսին էր նրա հաջորդ մտահղացումը: Եվ մարդու մոտ հայտնվեցին ավազի ժամացույցներ: Ապա՝ քվարցային և մեխանիկական, բայց ապակիով, որը ծածկում էր թվատախտակը ուղիղ հայացքից:
Եվ ապակու միջով մարդու բնակարանը լուսավորում էր էլեկտրական լույսը:
Ժամանակն անցնում էր, և սիլիկատը որոշեց ուսուցանել և իր նկատմամբ նախատրամադրել մարդու երեխաներին, իսկ ինչը սովորական է մանկությունից, այն աննկատ է դառնում, և նա իրենով լցրեց ավազամանները, ու այստեղ նրան շատ օգնեց Ջուրը՝ թաց ավազը կարող էր ցանկացած ձև ընդունել:
Եվ նրան այնքան դուր եկավ մարդկանց իր նկատմամբ նախատրամադրելը, որ նա չշրջանցեց նաև մեծահասակներին՝ իրենով լցնելով հանգստավայրերի ափամերձ գոտիները: Եվ Արևը օգնում էր նրան՝ ավազը դարձնելով տաք ու լսող: Եվ մեծահասակները դրա համար սիրեցին նրան:
Բայց գլխավոր մտահղացումը Կայծքարը ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել՝ կարծես թե մարդու կողքին էր, բայց չէր կարողանում թափանցել նրա մտքերի մեջ: Կարծես հասկանում էր մարդկանց, բայց նրանց ոչինչ ասել չէր կարող՝ միակողմանի կապ էր ստացվում: Իրականանում էին Քամու կանխատեսումները, որն ասում էր՝ «Ես միայն արձագանքի օգնությամբ մարդուն կրկնօրինակել սովորեցի»: Արևի, որն ասում էր՝ «Ես միայն ստիպել սովորեցի մարդկանց փոխել մաշկի գույնը»: Ջրի, որն ասում էր՝ «Ես միայն մարդկային բջջի խորքը թափանցել սովորեցի»:
Եվ Սիլիկատին մնաց մեկ ուղի՝ մարդուն սովորեցնել իր լեզուն: Եվ այդ ծրագիրը նա հիմա իրականացնում է՝ անբաժանելիորեն իշխելով մարդու վիրտուալ աշխարհին ներսից՝ պրոցեսորների միջից, ստիպելով մարդկանց ուսումնասիրել իր մեքենայական կոդերը և շփվել իր հետ ծրագրերի օգնությամբ: Եվ դարձյալ կայծքարի կտորների (այժմ արդեն՝ պրոցեսորների) առջև նշմարվեց միավորման երկար սպասված հեռանկարը՝ առայժմ միայն հեռավորության վրա, բայց, հնարավոր է, ապագայում միևնույն տեղում նորից հայտնվի սիլիկատների այն նախնական զանգվածը՝ Կայծքարի հսկայական կտորը, իր հզորությունը հաստատելու և Երկրի վրա ողջ մարդկությանն իրեն ենթարկելու համար:
Իսկապես վեհաշունչ մտահղացում՝ ցրվել լսող ավազի տեսքով:
Գրիգորի Սերգեև
