ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Աստղագետն ու գողը»

Գիշերը, տանը, աստղագետը դիտում էր աստղալից երկինքը: Այդ ընթացքում գող տուն մտավ: Առավոտյան, նկատելով կորուստը, աստղագետը հայտնեց ոստիկանություն:

Գողին ձերբակալեցին: Հարցաքննության ժամանակ նա պնդում էր, որ գողության պահին տանը ոչ ոք չի եղել: Հանցագործությունն ավելի ճշգրիտ որակելու համար՝ գողություն, թե՞ կողոպուտ, քննիչը կանչեց աստղագետին:

— Որտե՞ղ էիք դուք հանցագործության պահին:

— Տանը:

— Բայց գողը պնդում է, որ դուք տանը չեք եղել:

— Գողը կենտրոնացել էր նրա վրա, ինչն արժեքավոր է իր համար: Ես՝ նրա, ինչը կարևոր է ինձ համար: Ես «երկնքում» էի: Նա «գործի վրա» էր: Մենք նույն սենյակում էինք, բայց այդպես էլ չտեսանք միմյանց:

Գրիգորի Սերգեև

 
 

Այժմ կայքը դիտում են 989 հյուր