ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մաքուր ջուրը»

Մի անգամ Վարպետի մոտ եկավ մի մարդ։ Նա սկսեց վիրավորանքներ ասել, ինչ-որ բան գոռալ զայրացած։ Վարպետը նրան լսում էր ու ժպտում։ Շատ արագ այդ մարդու զայրույթը սպառվեց ու փոխվեց զարմանքի։

— Ի՞նչ է տեղի ունենում, ինչու՞ ես դու ժպտում, — հարցրեց մարդը Վարպետին։ — Ես վիրավորում էի քեզ, կեղտ լցնում քո վրա, իսկ դու միայն ժպտում ես ի պատասխան։

— Ասա խնդրում եմ, — սկսեց իր պատասխանը Վարպետը, — կարո՞ղ է արդյոք մաքուր ջուրը իր նման դարձնել կեղտոտ ջրին։

— Ոչ, իհարկե։

— Բայց կեղտոտ ջուրը միշտ կկեղտոտի մաքուր ջրին։ Ճշմարի՞տ է։

— Բնականաբար, — մոլորված պատասխանեց մարդը։

— Այդպես էլ կեղտոտ մտքերով մարդն է կեղտոտում ամեն բան, ինչի հպվում է։ Նա ամենուր միայն կեղտ է տեսնում ու դա նրան ճշմարտություն է թվում։

Մարդը, լսելով Վարպետին կրկին սկսեց բարկանալ։

— Կկարողանա՞ս դու կեղտոտ ջրով փչացնել աղբյուրը։

— Ոչ, Վարպետ…

— Այդ այդ պատճառով էլ ես ժպտում եմ։

Արի ծարավդ հագեցնելու ու լվալու քո կեղտը։ Աղբյուրը չի ընտրում, այն ընծայում է յուրաքանչյուրին, ով պատրաստ է ընդունել։

Ալեքսանդր Սվետլով

 
 

Այժմ կայքը դիտում են 176 հյուր