Խոսքի բռնվեցին մի անգամ պրագմատիկն ու հավատացյալը ու առաջինը հարցրեց՝
- Այ պատմի ինձ, թե ի՞նչ օգուտ կա հավատի մեջ։
Հավատացյալը մտքերի մեջ ընկավ ու հետո հարցրեց՝
- Եղե՞լ է քեզ հետ, որ կյանքումդ տհաճ իրադարձություններ տեղի ունենան, բայց հետո, վերջ ի վերջո, ամեն բան լավագույն կերպով դասավորվի։
- Այո, իհարկե, - պատասխանեց պրագմատիկը։ - Դեռ ասում են՝ «Ինչ էլ որ տեղի չունենա – վերջում ամեն բան լավ կլինի»։ Դա ապացուցված է իմ անձնական փորձով։ Միայն թե հավատն այստեղ ի՞նչ կապ ունի։
- Իսկ հավատը քեզ կօգնի սպասել, որ անցնի անհանգստության շրջանը, մինչև ինքդ կտեսնես, որ ամեն բան դասավորվեց։