Աշխարհի երեսին ապրում էր մի թռչուն, որը հրաժարվում էր օգտագործել իրեն բնությունից տրված թևերը։
- Ինչու՞ ես պարտադիր պետք է թռչեմ։ Եվ ինչու՞ են ինձ թևեր տրված, եթե ես կարող եմ ուղղակի քայլել, ախր ինձ թաթեր էլ են տրված թևերի հետ հավասար։
Մի իմաստուն թռչուն նրան պատասխանեց՝
- Մինչև դու քո երկու թաթիկներով քայլում ես ու նման հարցեր ես ինքդ քեզ տալիս, քո թռչելու ընդունակությունը ոչ մի տեղ էլ չի կորում – այն միշտ քեզ հետ է։ Այ թե ինչի մասին արժե մտածել։
ԱՎԱ ԱՐԴՈ
