ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Երկու նավաստի որոշեցին շրջել աշխարհով, որպեսզի գտնեն իրենց ճակատագիրը: Հասան նրանք մի կղզու, որտեղ ապրող ցեղերից մեկի առաջնորդը երկեւ աղջիկ ուներ: Մեծ աղջիկը՝ գեղեցկուհի էր, իսկ փոքրը՝ ոչ այնքան:

Նավաստիներից մեկն ասաց մյուսին՝

- Վերջ, ես գտա իմ երջանկությունը, մնում եմ այստեղ և ամուսնանում առաջնորդի դստեր հետ:

- Այո, Դու ճիշտ ես, ավագ դուստրը գեղեցկուհի է և խելացի: Դու ճիշտ ընտրություն ես արել՝ ամուսնացիր:

- Դու ինձ ճիշտ չհասկացար: Ես ամուսնանում եմ առաջնորդի փոքր դստեր հետ:

- Դու ի՞նչ է գժվեցի՞ր: Ախր նա…

ոչ այնքան:

- Դա իմ որոշումն է, և ես դա կանեմ:

Ընկերը շարունակեց իր ճանապարհորդությունը՝ փնտրելու իր ճակատագիրը, իսկ մյուս ընկերը գնաց ամուսնանալու: Ցեղում ընդունված էր, որ հարսնացուի համար փրկագին էր անհրաժեշտ տալ՝ կովերով: Լավ հարսնացուն 10 կով արժեր: Նա 10 կով գնեց և եկավ առաջնորդի մոտ:

- Առաջնորդ, ես ուզում եմ կնության վերցնեմ դստերդ և նրա համար 10 կով եմ տալիս:

- Լավ ընտրություն է: Ավագ դուստրս գեղեցցկուհի է, խելացի, նա արժե 10 կով: Ես համաձայն եմ:

- Ոչ, առաջնորդ, Դու ինձ չհասկացար: Ես ուզում եմ ամուսնանալ կրտսեր դստերդ հետ:

- Կատակու՞մ ես: Ախր նա… ոչ այնքան:

- Ես հենց նրա հետ եմ ուզում ամուսնանալ:

- Լավ, սակայն որպես ազնիվ մարդ, ես չեմ կարող Քեզանից 10 կով վերցնել: նա այդքան չարժե: Ես նրա համար 3 կով կվերցնեմ:

- Ոչ, ես ուզում եմ նրա դիմաց տալ հենց 10 կով:

Նրանք ամուսնացան:

Անցավ մի քանի տարի և ճանապարհորդաղ ընկերը, արդեն սեփական նավով, որոշեց այցելել ընկերոջը և իմանալ թե ինչպես է վերջինիս կյանքը: Հասավ տեղ, ափով քայլում է, իսկ նրան ընդառաջ մի կին է դուրս գալիս՝ աննկարագրելի գեղեցկության:

Նա հարցրեց կնոջը թե ինչպես գտնի ընկերոջը: Կինը ցույց տվեց: Եկավ, տեսնում է նստած է իր ընկերը, շուրջն էլ երեխաներն են վազվզում:

- Ինչպե՞ս ես ապրում:

- Երջանիկ:

Այդ պահին ներս է մտնում այն չքնաղ կինը:

- Ծանոթացիր, կինս է:

- Ինչպե՞ս, երկրորդ անգա՞մ ես ամուսնացել:

- Ոչ, սա իմ առաջին ու միակ կինն է:

- Բայց ինչպես այսպես պատահեց, որ նա այսպես փոխվել է:

- Իսկ Դու իրեն հարցրու:

Մոտեցավ ընկերը կնոջը, հարցրեց՝

- Կներես անտակտությանս համար, սակայն ես հիշում եմ, թե ինչպիսին էիր… ոչ այնքան: Ի՞նչ պատահեց, որ այսպիսի գեղեցկուհի դարձար:

- Ուղղակի մի օր ես հասկացա, որ 10 կով արժեմ: