ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Խոջան ու դարբինը»

Մի անգամ Խոջան իր էշին բերեց դարբնի մոտ՝ պայտելու: Երբ աշխատանքն ավարտվեց, դարբինը Խոջայից յոթ մետաղադրամ պահանջեց:

— Ինչո՞ւ այդքան թանկ, — զարմացավ Խոջան:

 

— Քո էշը գե-րա-զանց է պատ-րաստ-ված: Ես Փառաբանված վարպետի աշակերտ եմ, Ողջույնի արժանի Մեծագույն վարպետի, ինքնակալ Կառավարչի Գլխավոր դարբնի որդին:

— Ո՛չ, դարբի՛ն: Գերազանց պատրատված եմ ես՝ ամենահամբերատար, բայց միևնույն ժամանակ իր գիտելիքներով Վտանգավոր Բժիշկներից մեկի որդին, ովքեր բազմաթիվ գիտություններ են կիրառում հեթանոսության դեմ պայքարում, իսկ էշը պայտ-ված է լա՛վ, — պատասխանեց Խոջան՝ ամեն վանկի հետ սեղանին դնելով մեկական մետաղադրամ:

— Բայց էշն ունի չորս ոտք:

— Մեկ մետաղադրամ ես կավելացնեմ, բայց մի պայմանով՝ դու դա բացատրես իմ էշին:

— Բայց ինչպե՞ս ես կարող եմ դա անել:

— Շատ լավ է, որ մենք համաձայնության եկանք գնի հարցում, — եզրափակեց Խոջան, — իմ էշին ոչինչ հնարավոր չէ ոչ ապացուցել, ոչ էլ բացատրել:

Գրիգորի Սերգեև

 
 

Այժմ կայքը դիտում են 210 հյուր