Մի անգամ Շունը եկավ Առյուծի մոտ և նրան մենամարտի հրավիրեց:
Սակայն Առյուծը նույնիսկ ուշադրություն չդարձրեց նրա վրա: Այդ ժամանակ Շունը հայտարարեց՝
- Եթե Դու դուրս չգաս մենամարտելու ինձ հետ, ես կպատմեմ իմ բոլոր ընկերներին, որ Առյուծն ինձանից վախենում է:
Ինչին Առյուծը պատասխանեց՝
- Ավելի լավ է ինձ վախկոտության մեջ մեղադրեն Շները, քան ինձ արհամարեն և անարգեն Առյուծները այն բանի համար, որ ես մենամարտում եմ շների հետ: