ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Լեոնարդոյի գլխավոր գաղտնիքը»

Ըստ ավանդության՝ մի անգամ մեծն Լեոնարդոն հավաքեց իր աշակերտներին և հրամայեց իրեն թարմ կտավ բերել: Ավարտելով իր գաղտնանկարը, նա ասաց.

— Շատ դարեր կանցնեն, մինչև մարդիկ կարողանան հասկանալ այս գաղտնիքը: Հիմա նրանք պատրաստ չեն: Պահպանե՛ք այն, բայց թաքցրե՛ք:

Բոլորովին վերջերս մի խումբ գիտնականներ, նորագույն սարքավորումների օգնությամբ, կարողացան առեղծվածային վերծանագիր գտնել մի նկարի վրա, որը, ենթադրաբար, պատկանում էր Վարպետի աշակերտներից մեկի վրձնին: Վերծանման աշխատանքները երկար տևեցին, բայց թույլ տվեցին նույնականացնել և կարդալ արձանագրությունը…

Արդյո՞ք մեր ուժը, բանականությունն ու ներքին գիտելիքները կբավականացնեն՝ հասկանալու Մեծ Նկարչի այս պարզ խոսքերը հինգ դար անց. «Սկսե՛ք նկարել հենց հիմա»:

Գրիգորի Սերգեև

 
 

Այժմ կայքը դիտում են 995 հյուր