ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՈՉ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ

Հոգևոր մարդկանց ենթադրյալ աշխարհը լի է անգիտակից կեղծավորներով:

Մի էգոցենտրիկ մարդ, ով ձգտում էր բարձրագույն գիտակցության, ժամանեց սուֆիական կենտրոն և կանգ առավ դարպասների մոտ, որ խոսի պահակի հետ:

— Այ ես գիտեմ, — ասաց նա, — որ մեզանից շատերը չգիտեն, թե այս աշխարհում որքան Ճշմարտության իրական փնտրողներ կան...

— Ես արդեն կես դար է կանգնած եմ այս դռների մոտ, և կարող եմ այդ հաշվով ինչ-որ բան ասել Ձեզ, — ասաց պահակը:

— Իրո՞ք: Եվ որքա՞ն:

— Մի հոգով ավելի քիչ, քան Դուք մտածում եք:

ՍՈՒՖԻԱԿԱՆ ԱՌԱԿ