ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ձվածեղ»

Մայրը նախաճաշին ձվածեղ պատրաստեց։ Ողջ ընտանիքը՝ հայրը, մայրը, չորս տարեկան որդին նստեցին սեղանի շուրջ։ Փոքրիկը նայեց ափսեին, դեմքը ծռմռեց ու ասաց՝

— Ես դա չեմ ուտելու, ես կոնֆետ եմ ուզում։

Մայրը ասաց՝

— Կեր ձվածեղը, այն համեղ է, փորձիր, հետո էլ կոնֆետ կստանաս։

— Ես մանկապարտեզում փորձել եմ, ինձ դուր չի եկել։ Ես կոնֆետ եմ ուզում, — պատասխանեց տղան։

Հայրն ասաց՝

— Մանկապարտեզում՝ դա մանկապարտեզում է, իսկ մայրիկը հրաշալի է պատրաստում։ Հասկացիր, ամենագլխավոր քո աշխատանքը՝ դա ուտելն է, որ մեծանաս ու ուժ հավաքես։ Իսկ ձվածեղը՝ համեղ ու առողջ սնունդ է այնպիսի տղայի համար, որպիսին դու ես։ Ձվածեղը՝ աշխատանքի պես է։ Կոնֆետը՝ հաճելի պարգևատրման։ Այ ես աշխատանքի եմ գնում ու աշխատավարձ եմ ստանում, որպես պարգևատրում իմ արած աշխատանքի դիմաց։ Պատկերացրու, ես գամ իմ ղեկավարի մոտ ու ասեմ՝ «Ես չեմ ուզում աշխատանք կատարել, տուր ինձ աշխատավարձ»։ Իմ ղեկավարը ինձ ոչինչ չի տա, այլ կուղարկի կատարելու իմ աշխատանքը։ Այդ պատճառով էլ, եթե դու հասկացար, կեր ձվածեղդ, մայրիկը հրաշալի է այն պատրաստում։

Փոքրիկը պատառաքաղով քչփորեց ձվածեղը, մի պատառ դրեց բերանը, ու, ի զարմանս իրեն, ասաց՝

— Համեղ է։

Նախաճաշից հետո, բոլորը շնորհակալություն հայտնեցին մայրիկին, ասելով՝ «շնորհակալություն»։ Մայրիկը մեկնեց կոնֆետը որդուն։ Իսկ որդին ձեռքը վերցնելով կոնֆետը, նայեց դրան ու ասաց՝

— Մայրիկ, այս կոնֆետը ես ուզում եմ տալ քեզ, քո կատարած համեղ աշխատանքի համար։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 1287 հյուր