ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Հոգեբանական թեստ»

Նախադպրոցական տարիքի երեխան հոգեբանական թեստ էր անցնում: Հոգեբանը նկարները փռում էր փոքրիկի առջև և հարցեր տալիս: Աղյուսակում նա «պլյուսներով» ու «մինուսներով» նշում էր թեստավորման արդյունքները:

Մասնագետը երեխայի առջև դրեց հերթական երեք քարտերը: Երեխան ուշադիր նայեց: Առաջին նկարում ծխացող ծխնելույզով գործարան էր, երկրորդում՝ կոտրված ոտքով աթոռակ, երրորդում՝ տաբատ:

Հոգեբանը տվեց իր հարցը.

— Ո՞ր նկարն է քեզ մոտ ասոցացվում «վշտի» հետ:

Երեխան մեկ անգամ ևս նայեց նկարներին և ընտրեց «տաբատը»:

Հոգեբանն ակնհայտորեն զարմացավ ընտրությունից և տվեց ևս մեկ հարց.

— Ինչո՞ւ ընտրեցիր «տաբատը»:

Տղան պատասխանեց.

— Որովհետև տաբատդ որ կորցնես, վիշտ կլինի:

Հոգեբանը «մինուս» դրեց:

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 604 հյուր