ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Արեվային Վիշապը

Հին ժամանակներից մի առասպել կա, թե ինչ որ տեղ լեռներում, ճերմակ ձների մեջ կորել է մի ոսկեջուր կոչնազանգ: Եվ երբ արևի ճառագայթները ընկնում են նրա ոսկյա սկավառակի վրա, անմիջապես կոչնազանգի մակերեսին հայտնվում է մի վիշապի ուրվագիծ: Դարեր շարունակ այդ վիշապին մեծարել են՝ Արևային:

Շատ մարտիկներ են խփել այդ կոչնազանգին, մենամարտի հրավիրելով Արևային վիշապին: Բայց նրանցից ոչ մեկին, նույնիսկ ամենաուժեղ և ամենափորձառու մարտիկին չի հաջողվել հաղթել Վիշապին:

«Արևային Վիշապը միշտ հաղթում է, որովհետև պարտվել չգիտե», — ասում էին հները:

Եվ այդպես էր մինչ այն պահը, երբ Արևային Վիշապին մենամարտի հրավիրեց մի հասարակ մարտիկ Չաո Մին անունով: Չես ասի, որ ուժեղ էր Չաո Մինը: Չես ասի, որ թևեր ուներ: Իրենից ոչինչ չէր ներկայացնում՝ ցածր հասակով էր և նիհար: Դե նրանից ինչ մենամարտող Արևային Վիշապի հետ: Նույնիսկ Վիշապը տեսնելով նրան, ում հետ ստիպված էր մենամարտի բռնվել, բարձր հռհռաց:

— Ինչու՞ ես ինձ մենամարտի հրավիրել, հիմար: Մի՞թե մտածում ես, որ կկարողանաս հաղթել ինձ:

— Օ: մեծն Արևային Վիշապ, — դատապարտված հանգստությամբ պատասխանեց նրան Չաո Մինը: — Մենամարտի եմ Քեզ հրավիրել, որովհետև այլևս կորցնելու ոչինչ չունեմ: Ես գիտեմ, որ Դու ինձ կկործանես: Քո լույսով կայրես: Բայց հենց դա էլ ինձ անհրաժեշտ է: Կզոհվեմ ես այդժամ Լույսից, այլ ոչ թե խեղդող Մթությունից, որը շղթայել է իմ հոգին: Չեմ ուզում ես փտել անլույս խավարի մեջ, ուզում եմ լույսի կողմից հաղթված լինեմ:

Զարմացավ այդ տարօրինակ խոսքերի վրա Արևային Վիշապը, սակայն կանգ չառավ և այրեց Չաո Մինին, այնպես, ինչպես նախկինում բազմաթիվ մարտիկների էր այրել: Իսկ հետո մտածեց: Առաջին անգամ Վիշապն իրեն հաղթած չէր զգում, քանզի մարտիկը ոչ թե իր հետ էր մենամարտում, այլ իր հոգու խավարի հետ:

— Ես պարտված եմ, — մոլեգնած մռնչաց Արևային Վիշապը և հավերժ անհետացավ:

Իսկ ոսկեջրած կոչնազանգը այդպես էլ մնաց կանգնած լեռան գագաթին, ծածկված սպիտակ ձյունով:

Ավա Արդո