ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Փորձություն»

Ես մեղավոր եմ ոչ թե նրա համար, որ ապրում և շփվում եմ «մեղավորների» հետ,

այլ նրա համար, որ ես մշակ եմ տիրոջ արտում:

Լսո՞ւմ եք, «այս աշխարհի արդարներ», որքա՜ն մեղսալից է հնչում այս Խոսքը:

Երկու մարդ գնում էին կամրջով և զրուցում.

— Ես քեզ և՛ փառք կտամ, և՛ ոսկի, և ժողովուրդը կսիրի քեզ, եթե դադարես ասել, թե դու Աստծո Ձայնն ես:

— Լա՛վ, ես դա չեմ ասի: Եվ փոխարենը քեզնից ոսկի չեմ վերցնի, և փառքն ինձ պետք չէ: Ի՞նչ է ինձ մնում ասել ժողովրդին, որպեսզի նա հասկանա, որ ես Աստծո անունից եմ խոսում:

— Պարզապես ասա՝ իբր ինձ նշան է եղել:

— Բայց չի՛ եղել նշան, որին մարդիկ հավատում են: Եղե՛լ է Խոսքը:

— Այդ դեպքում ես քեզ չեմ հավատում: Դու մոլորվել ես, և կոխկրտվելու են հապալասները բարկության հնձանում:

— Դու ինձ չես հավատում… Վաղը քեզ մոտ կգա մի մարդ, ով կասի, թե իրեն քիչ է ջրի այն չափը լվացման համար, որը տաճարում նշանակված է յուրաքանչյուր ծխականի համար:

— Եթե այդ մարդը հայտնվի, ապա ես գիտեմ, որ դո՛ւ ես նրան ուղարկել, և կպատասխանեմ նրան. եթե քեզ քիչ է այն չափը, որն ի սկզբանե սահմանել է Աստված, գնա՛ նրա մոտ, ով քեզ դրդում է ավելիին:

— Ինչո՞ւ ես այդպես խոսում, չէ՞ որ դու քահանա ես…

— Այո՛, ես քահանա եմ, և իմ ուսերին ձեռնադրություն է, ակադեմիա և փորձ: Իսկ դու ո՞վ ես:

— Ես ինքնածին տաղանդ եմ…

— Ինքնածի՞ն: Որը գլխից ոտք, ինչպես ամանորյա տոնածառ, զարդարված է մեղքերով, մեկը մյուսից ճոխ: Հիմա՞ քեզ պետք եղավ Աստծո Խոսքով զարդարել գագաթդ: Ե՞րբ ես վերջին անգամ հաղորդություն առել:

— Վաղուց:

— Դե ուրեմն, դու էլ վաղը եկ տաճար: Եվ այն չափը, որը դու համարում ես ոչ բավարար, քեզ կհերիքի նաև գագաթիդ համար:

— Կամուրջն ավարտվեց: Հիմա մենք կգնանք տարբեր կողմեր և, թերևս, երբեք չենք հանդիպի: Դու մտահոգվելու պատճառ չունես: Այո՛, ես ծնվել եմ գոմում: Եվ ես ուրախ եմ, որ ինձ մկրտել է Նա, Ով նույնպես մի ժամանակ ծնվել է գոմում:

— Դու դիվահար ես:

— Ինչպե՞ս ասացիր… Զարդարե՞լ գագաթը Աստծո Խոսքով: Ես հենց այդպես էլ կանեմ:

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 1589 հյուր