ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Բազեն հարգանք է պահանջում»

Ասում են, թե Մախանը՝ մեծ արքա էր, իմաստուն ու կատարյալ։ Մի անգամ նա տեսավ իր բազեապանին, ով ջուր էր խմում, բազեին իր ձեռքում պահած։ Նա հրամայեց հիսուն մտրակ տալ նրան, ասելով՝

- Զարմանալի բան է։ Բազեն - դա թռչունների արքան է, ամենասիրելի ու թանկ բանը արքաների համար։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ դու այդպիսի անքաղաքավարիություն կատարես։

Եվ ահա նա, արքաների կողմից գնահատվածը, նստած է քո ձեռքին, իսկ դու այդ ժամանակ ջուր ես խմում, կամ էլի ինչ-որ բան անում։

Բազեապանը շփոթված հարցրեց արքային՝

- Եվ թող երկարացնի Ալլահը քո օրերը, իսկ եթե ես ծարավ եմ, ու բազեն ձեռքումս է, ի՞նչ պետք է ես անեմ։

- Տուր բազեին, որ ուրիշը պահի, ով վստահության արժանի է, և երբ թռչունը նստած կլինի նրա ձեռքին, կարող ես ջուր խմել, կամ անել այն, ինչ քեզ անհրաժեշտ է, - պատասխանեց արքան։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 581 հյուր