ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ամուսինների տեսաձայնագրությունը»

Ամուսնական զույգն եկավ հոգեբանի մոտ խորհրդատվության՝ նրանց ամուսնական հարաբերությունները սկսել էին փլուզվել։ Հոգեբանը հերթով խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ։ Իսկ հետո, փոխադարձ համաձայնությամբ նրանք դիտեցին յուրաքանչյուրի զրույցի տեսաձայնագրությունը։ Ամուսինները շատ զարմացած էին այն բանի վրա, որ իրենցից յուրաքանչյուրը մյուսին սիրով էր վերաբերվում և ցանկանում էր հարաբերությունների շարունակություն։

- Մի՞թե դուք միմյանց չեք ասել այն բառերը, որը ասել եք այսօր իմ ներկայությամբ, - հարցրեց հոգեբանը։

- Ասել ենք, - պատասխանեցին ամուսինները։ - Բայց մենք չենք հավատացել մեկմեկու։ Մեզանից յուրաքանչյուրը համարել է, որ մյուսի ասած սիրո բառերը – սուտ է և մանիպուլյացիա։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 290 հյուր