ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆԱ ԻՆՁ ԼՔԵՑ ԻՄ ԿԱՐՃ ՏԱԲԱՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Ես X-ն եմ: 19 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում՝ Y նահանգ: Ապրում եմ ծնողներիս և եղբորս հետ (համերաշխ ընտանիք է՝ վեճեր լինում են, սակայն ոչ լուրջ): Ես սանգվինիկ եմ: Ինտելեկտս լավ զարգացած է: Վարքագիծս կայուն է: Ինքնատիրապետումս լավը: Ինքնագնահատականս նորմալ: Ակտիվ եմ և ընկերասեր:

 

Իմ 19 տարիների ընթացքում արդեն բազմաթիվ ընկերներ եմ ունեցել, որոնցից ոչ ոք ինձ ներքուստ չի գրավել: Ինչ վերաբերվում է սիրուն, ապա իմ ոչ մի ընկերոջ նկատմամբ ես այդ զդացումը չեմ ունեցել: 2009 թվականի մարտի 19-ին ծանոթացա մի 26 տարեկան երիտասարդի հետ: Մեր առաջին հանդիպումը տևեց բավական երկար, և մենք ոչ մի կերպ չհագեցանք խոսելուց, երկրորդ հանդիպմանն արդեն համբուրվեցինք,… իսկ արդեն 5-րդ հանդիպմանը տեղի ունեցավ ինտիմ մտերմություն: Ինձ ոչ մի կերպ չէր վախեցնում այն փաստը, որ մեր հարաբերությունները զարգանում էին շատ սրընթաց (չնայած, որ մինչ այս, տղաները իմ համբույրին սպասում էին ամիսներով): Ընդհակառակը՝ ինձ դա նույնիսկ շատ էլ դուր էր գալիս, քանի որ իմ կյանքում սա առաջին անգամ էր: Մենք միասին երկար ժամանակ էինք անց կացնում, և մեզ դա շատ դուր էր գալիս և մենք իրար չէինք զզվեցնում: Ինձ արդեն թվում էր, որ սիրահարվել եմ: Նա ծանոթացնում էր ինձ իր ընկերների հետ, գովում էր ինձ նրանց մոտ, ասում էր, որ ես հենց այն աղջիկն եմ, ում հետ նա չի զգում տարիքի տարբերությունը, և երիտասարդանում է հոգով: Եվ ահա, մեկուկես ամիս անց ես ինձ սկսեցի վատ զգալ՝ սրտխառնոց, գլխապտույտ, երեկոները ջերմում էի: Ես որոշեցի դիմել բժշկի, և պարզվեց, որ 6-7 շաբաթական հղի եմ: Սկզբից որոշեցինք երեխային թողնել, բայց բժիշկները ասում էին, որ երեխան առողջ չի ծնվի, և մենք որոշեցինք աբորտ անել: Այդ ամբողջ ընթացքում նա միշտ իմ կողքին էր… համարյա ոչ մի րոպե ինձ մենակ չեր թողնում և շատ վերապրում էր աբորտի համար (չնայած երևի նա ավելի շատ մտածում էր թե ինչ կկատարվի իր ազատ կյանքի հետ, եթե ես որոշեմ երեխային թողնել): Մեր այս վերապրածից հետո, մեր հարաբերությունները միայն լավացան: Հիմա անցնեմ բուն նյութին: Մեր կինոթատրոնում (14 մայիս 2009 թ.) ֆիլմի պրեմիերա էր, և ես առավոտից որոշեցի նրան անակնկալ անել՝ վերջին շարքում տոմսեր վերցրեցի: Երեկոյան նա եկավ իմ հետևից, և ես որոշեցի հագնել իմ գրավիչ կարճ տաբատը (մինչ այդ, ես պրակտիկորեն միշտ շատ համեստ էի հագնվում), որը նա դեռ չէր տեսել: Երբ ես մեքենա նստեցի, նա ուղարկեց ինձ շորերս փոխելու: Ես հրաժարվեցի և իսթերիկա արեցի: Արդյունքում ամբողջ երեկոն անցավ լռության մեջ: Ֆիլմից հետո, նա միանգամից ինձ տուն տարավ, և ոչինչ չասելով հեռացավ: Իսկ գիշերը ես ստացա հետևյալ sms-ը՝ «Մեր վեճը վերջակետ դրեց մեր հարաբերություններին: Շնորհակալություն ֆիլմի համար»: Հաջորդ օրը ես փորձեցի նրան հետ վերադարձնել, ինչ-որ կերպ խոսել նրա հետ, խոստացա, որ էլ երբեք ինձ այդպես չեմ պահի: Սակայն նա պատասխանեց, որ ես չեմ հարգում իր կարծիքը, և չի ուզում վերականգնել ինձ հետ ունեցած հարաբերությունները: Այս ամենից հետո նա նույնիսկ «Օդնոկլասնիկներում» ինձ սև ցուցակի մեջ գցեց: Հիմա ես չգիտեմ թե ինչ անեմ: Շատ եմ ուզում նրան հետ վերադարձնել՝ նա ինձ համար շատ թանկ մարդ է դարձել: Եվ շատ եմ ուզում հասկանալ, թե ինչու նա այդպես վարվեց (ախր ամեն ինչ շատ լավ էր):

Պատասխան՝

Հարգելի X:

Ես կարծում եմ, որ ինքներդ էլ շատ լավ հասկանում եք, թե երբ և որտեղ եք սխալներ թույլ տվել: Առաջին հերթին սրընթաց զարգացող հարաբերությունները, երկրորդը՝ չպաշտպանած սեքսը և հղիությունը, և երրորդը՝ կարճ տաբատը և ազատ արտաքին տեսքը, որն էլ առիթ հանդիսացավ ձեր հարաբերությունները խզելուն:

Իմ համոզմամբ, ձեր հարաբերությունները խզելու պատճառը կարճ տաբատի մեջ չի, այլ հարաբերությունների ֆորմատի փոփոխման մեջ: Երիտասարդը, որը Ձեզ ընկալում էր որպես թեթև և չծանրացնող անձնավորություն, հենց Ձեր օգնությամբ էլ բախվեց կյանքի լրջության հետ, որին նա դեռ պատրաստ չէր (դուք նույնպես):

Հարաբերությունները, որոնք զարգանում են թեթև և արագ՝ առանց որևէ մի պարտավորությունների, դատապարտված են, և Ձեր պատմությունը ապացուցում է այդ փաստը: Ձեր երիտասարդը բախվեց իրականության հետ, որին նա պատրաստ չէր: Իսկ կարճ տաբատն ուղղակի առիթ էր:

Ինձ թվում է, որ հիմա անհրաժեշտ է զերծ մնալ նրա հետ հանդիպում փնտրելուց: Պետք է ժամանակ տալ նրան, որ նա ինքն իր հետ լուծի այս խնդիրը: Եթե նա Ձեզ սիրում է, ապա մի կարճ ժամանակ հետո կզգա իր կյանքում առկա բացը, որը լցնում էիք Դուք, և կսկսի առիթ փնտրել վերականգնելու Ձեր հարաբերությունները: Եթե ոչ, ապա ուրեմն Դուք նրա համար լուրջ չեք եղել, և սխալվել եք նրանում: Ես չեմ ուզում հիմա խոսել Ձեր ընկերոջ բարոյական կերպարի մասին, բայց Ձեր միամտության և թեթևամտության մասին արժե մտածել:

Ես կարծում եմ, որ Դուք խելացի և գեղեցիկ աղջիկ եք, որն ուղղակի մոլորվելով՝ իր համար ոչ բնորոշ սխալ է թույլ տվել: Այն աղջիկը որին ես պատկերացնում եմ Ձեր դեմքում, չէր կարող սիրել անսիրտ և վախկոտ մարդու: Մարդու, որը կարող է թողնել իր հղի ընկերուհուն՝ իր վրա պարտավորություններ վերցնելու վախից:

Մտածեք այս մասին, և փորձեք լուծել այս խնդիրը ինքներդ Ձեր մեջ: Ես համոզված եմ, որ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: