ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՆԱ ԵՐԵՍԻՍ ԱՍԱՑ՝ ՌԱԴ ԵՂԻՐ, ԴՈւ ԻՆՁ ԶԶՎԱՑՐԵԼ ԵՍ, ԵՍ ՔԵԶ ԱՏՈՒՄ ԵՄ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում (Z շրջան)։ Որոշել եմ օգտվել հոգեբանի վիրտուալ խորհրդատվությամբ, որովհետև իրական հանդիպման ժամանակ չեմ կարողանա ասել այն ԱՄԵՆԸ ինչը անհանգստացնում է ինձ։ Ես դեռ 14 տարեկան եմ, ապրում եմ ծնողներիս հետ (մայրս, հայրս և տատիկս)։ Որպես անձ մի փոքր պարփակ եմ։

Բնավորությունս չափից դուրս բռնկուն է, ես չեմ կարողանում զսպել էմոցիաներս։ Ես ինձ այնքան էլ լավ չեմ վերաբերվում... Ես ինձ նյարդայնացնում եմ։ Ես ինձանից դժգոհ եմ (կարծում եմ, որ կարող էի ավելի լավն լինել)։ Միգուցե ուրիշներին այլ կերպ է թվում... բայց ես կարծում եմ, որ ծանոթներս և ընկերներս ինձ դրական են ընկալում... Բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նրանք ընկալում են որպես մի քիչ ոչ ադեկվատ։ Միգուցե նույնիսկ մի քիչ խելագար։

Հիմա, իմ խնդիրը ինձ հանգիստ ապրել չի տալիս... Ամեն օր ես սուիցիդի մասին մտքեր եմ ունենում... Իսկ խնդիրը կայանում է նրանում, որ ես սիրահարվել եմ։ Այդ սերը՝ անպատասխան է։ Ես սիրում եմ, իսկ ինձ՝ ոչ։ Դա ամենասարսափելին է... Հատկապես վատ եմ զգում, երբ տեսնում եմ ՆՐԱՆ։ Մի անգամ մենք նրա հետ զբոսնել ենք... Հանդիպում էինք... Նա իմ ընկերն էր... Ինձ թվում էր, որ ուրիշ ոչինչ ինձ այլևս պետք չի... Մենք միասին ենք՝ և դա իմ հաղթանակն է... Բայց դա այդպես չէր... Մեկ շաբաթ անց, ՆԱ երեսիս ասեց՝ «ռադ եղիր, դու ինձ զզվացրել ես, ես քեզ ատում եմ», և ապտակեց։ Աչքերիցս արցունքները հեղեղի պես թափվեցին... Ես ուզում էի մահանալ... Ես 3 օր առանց կանգ առնելու լաց էի լինում... Ես գիշերները չէի քնում, այլ հիշում էի այդ խոսքերը և մտածում... Ես շատ վատ էի ինձ զգում...

Իսկ սիրահարվեցի ես այդ մարդուն մեկ տարի առաջ (2008 թվականի հունվարին), հենց այդ ժամանակ էլ առաջացավ այս խնդիրը։ Ես միայն մի հարց ունեմ՝ ինչպե՞ս մոռանամ նրան։ Ինչպե՞ս դադարեմ նրան սիրել։

Ես չեմ կարողանում ՆՐԱՆ տեսնել ուրիշ աղջիկների հետ... Նա սկսել է աչքերիս երևալ՝ երազումս ես միշտ ՆՐԱՆ եմ տեսնում... Թե ինչպես է ՆԱ գրկում և համբուրում ինձ... Ես դեռ ոչ մեկի չեմ դիմել իմ այս խնդրով, և հույս ունեմ, որ կօգնեք ինձ։

Ես անհամբեր սպասելու եմ Ձեր օգնությանը, և եթե Դուք ինձ օգնեք՝ ես վերջապես կերջանկանամ...

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեզ մոտ ուղղակի անցումային շրջան է, որը Դուք միգուցե ծանր եք տանում։ Սա ամենադժվար և խոցելի շրջանն է մեր կյանքում։ Բոլոր մարդիք անցնում են դրա միջով, և բոլորին էլ դժվար է լինում, եթե այդ շրջանում սիրահարվում են։

Ձեր նկարագրությամբ, Դուք դեպրեսիայի մեջ եք, այդ պատճառով էլ ավելի լավ կլինի, եթե Դուք իրական հանդիպում ունենք մասնագետի հետ։ Հիշեք, որ կամայական հոգեբանի հետ հանդիպումը, կրում է խիստ կոնֆիդենցիալ բնույթ։ Ընտրեք այն հոգեբանին, ով Ձեզ դուր կգա և հավատ կներշնչի։

Անցնենք Ձեր նամակի երկրորդ մասին։ Ըստ նրա, որ Դուք գրում եք, ես կռահում եմ, որ Դուք դաստիարակված, բարի, ազնիվ և էմոցիոնալ մարդ եք։ Միայն թե այստեղ մի թյուրիմածություն է տեղի ունենում։ Ինչպե՞ս Դուք կարող եք սիրել շահամոլ, անբարոյական, կոպիտ և ցինիկ մարդու, ով հանգիստ, առանց որևե մի պատճառի կարող է Ձեզ ստորացնել, ապտակել և տիկնիկի պես խաղալ Ձեզանով առանց հաշվի առնելու, որ Դուք շատ նուրբ և զգայուն մարդ եք։ մարդ, որի համար զգացմունքները նշանակություն չունեն, և նա կարող է առանց հաշվի առնելով դիմացինի հոգեվիճակը և տարիքը, վիրավորել նրան, անձնական շահերից և ցինիզմից ելնելով։ Չեմ կարծում, որ Դուք այսքան ինքնասիրություն չունեք։

ՉԵՄ ՀԱՎԱՏՈւՄ։

Հավաքվեք։ Սերը պետք է ինչ-որ բանով հիմնավորվի։ Դա մի բարի և գեղեցիկ զգացմունք է, որը ստիպում է մարդուն ապրել և ժպտալ։ Այն, ինչ Դուք նկարագրում եք՝ սիրո նման չէ։ Սա ավելի նման է մանկական կպչունության և վիրավորվածության (կարծես թե ձեռքից վերցրել են Ձեր սիրած խաղալիքը)։ Ես կարծում եմ, որ Դուք մանկական տարիքից վաղուց դուրս եք եկել։ Թե՞ ոչ։ Այդ դեպքում, ընդհանրապես սիրո մասին խոսելը՝ ծիծաղելի է։ Շարունակեք խաղալ տիկնիկների հետ։

ՁԵԶ ՀԱՍՈւՆ ՄԱՐԴՈւ ՊԵՍ ՊԱՀԵՔ։

Ամենայն հավանականությամբ Ձեր կողքին կգտնվեն տղաներ, ովքեր լուրջ սիրահարված են Ձեզ, բայց Դուք դա չեք նկատում։ Հետ վերադառնալ այդ տղայի մոտ՝ նշանակում է դառնալ փալաս, կորցնել ինքնասիրությունը և ամբողջ կյանքում ապտակներ ստանալ՝ ապրել ամբողջ կյանքը կեղտի և ստի մեջ։

Հիշեք, որ Դուք նրանից շատ ավելի լավն եք, և նա Ձեզ արժանի չէ։ Նայեք Ձեր կողքերը, ժպտացեք բոլորին և 10 անգամ ավել ժպիտ և բարի խոսքեր, էմոցիաներ և ծաղիկներ կստանաք։

Պինդ պահեք Ձեզ, ԳԵՂԵՑԿՈՒՀԻ։

Եվ հիշեք՛

ԴՈՒՔ ԱՄԵՆԱԼԱՎՆ ԵՔ։

ԱՊՐԵՔ։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: