Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Աստված ինձ չօգնեց...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Իմ անունը X է:

Ես կայքում գրել էի Ձեզ, մի մարդու խաղային կախվածության մասին:

Այդ մարդը իմ զարմիկն է: Նրա անունն է Y:

Նա արդեն չորս տարի է կախվածություն ունի, և չնայած իմ ազգականների, նրան այդ սատանայական զբաղմունքից ազատելու բոլոր փորձերին՝ նա շարունակում է խաղալ խաղատներում:

Աշխատում է նա նավի վրա՝ քանի գտնվում է ծովում, նա իհարկե հնարավորություն չունի խաղալու, և գումարները՝ աշխատավարձի տեսքով գալիս են նրա խնայգրքույկի վրա: Ռեյսից գալով, նա բառիս բուն իմաստով դուրս է քաշում իր բոլոր խնայողությունները, և խաղատան կողքով չի կարողանում անտարբեր անցնել: Տարվելով, նա սկսում է պարտքով գումար վերցնել ծանոթներից, ազգականներից, ընկերներից, մի խոսքով բոլորից, ումից հնարավոր է պարտք վերցնել: Արդեն հասել է այն բանին, որ մի անգամ նա տնից արժեքավոր բաներ է գողացել, վաճառել և ստացված քումարը խաղացել: Ինչպես նա բացատրեց, իր խոսքերով՝ "Ես դա արել եմ, որ պարտքերս տամ":

Հիմա նա 25 տարեկան է: Ծնվել է 1984 թվականի մարտի 25-ին:

Նրա դաստիարակությունով հիմնականում զբաղվել է մայրս տատիկիս հետ:

Պատմեմ մի քանի վարքագծի յուրահատկություններ նրա մանկությունից:

Մանկությունում, նա հաճախ տնից փող էր գողանում, և այդ գումարով ինչ-որ բաներ էր հյուրասիրում իր համադասարանցիներին: Այն ժամանակների համար, դա փոքր գումարներ չէին:[/li][li]Դպրոցում նա սկանդալային աշակերտ էր: Վիճում էր ուսուցիչների հետ, ասելով նրանց՝ "Դուք ճիշտ չեք": Եղել են լուրջ վիրավորելու դեպքեր:

Փորձեմ բացատրել նրա վարքագծի որոշ սովորույթներ այս տարիքում:

Ազարտի մեջ ընկնող է: Ամեն ինչում նա ճիշտ է:

Հավատում է այն բանին, որ հաջողակ է: Որ իր ձեռքը հաջողակ է, և ինքը միծտ հաղթել է, ուղղակի, ինչպես բացատրում է՝ "Խաղասրահից չի կարողացել ժամանակին դուրս գալ":

    Շփման մեջ՝ կոպիտ է: Հաճախ կոպտում է (վերջին ժամանակներս):
    Չափից դուրս էգոիստ է:
    Հարցերին՝ պարզ պատասխաններ չի տալիս (ինձ թվում է այն պատճառով, որ հոգեկանը արդեն խաթարված է): Ստում է ամեն խոսքի մեջ: Նա ինքը արդեն չգիտի, թե որտեղ է ճիծտը, իսկ որտեղ՝ սխալը:
    Հիշողությունը համարյա կորցրել է: Նա չի հիշում այն բաները, որոնք տեղի են ունեցել նախորդ օրը:
    Իրականում, նրա համար մեկ է, թե ինչ է կատարվում աշխարհում և բացի թուլությունից և պեսսիմիզմից, ես նրա աչքերում ոչինչ չեմ տեսնում:
    Համարում է, որ բոլորը պետք է մտածեն իր պես և հասկանան իրեն:
    Իր փաստաթղթերը (անձնագիր, զինվորական գրքույկ և այլն), թողնում է, որպեսզի պարտքով գումար վերցնի:
    Միշտ երդվում է, որ էլ չի խաղալու: Եվ դա, ես նկատել եմ հերթական տարվելուց հետո:
    Չափից դուրս գծուծ է: Փողի նկատմամբ ունի ոչ ճիշտ վերաբերմունք: Աշխատավարձը ստանալուց, համարում է, որ ամբողջ գումարը պետք է լինի իր գրպանում, և որքան ես նրան չեմ հիշում, նա միշտ սիրել է գրպանում մեծ գումար ունենալով քաղաք դուրս գալ, նույնիսկ ուղղակի հացի գնալ:
    Սկանդալայինէ: Տնից դուրս գալով, փողոցում քայլելուց, նա կարող է վիճել ում հետ ուզում ես: Հաճախ ընդհարումներ է ունենում միլիցիայի հետ: Սիրում է իր ճշմարտացիությունը ապացուցել՝ մանրուքներում:
    Նրանում, որ խաղատներում է խաղում՝ մեղադրում է մորը: Ասում է այսպես՝ "Այդ ես չեմ մեղավորը, այլ դու, որովհետև դու ես ինձ այդպես դաստիարակել":
    Բոլորից փորձում է պարտքով գումար վերցնել: Ինձ թվում է, որ նա միայն փողոցային շներին պարտք չէ: Իսկ ով նրան ճանաչում է, ասում են, որ թեև մանրուք է, բայց որոշ պարտք ունի:
    Սպառնում է կյանքին վերջ տալ, եթե փող չտան:

Հիմա դրական պահերը:

Ես հիշում եմ երբեմնի Ռուբենին, որպես բարի տղա, ով սիրահարվում էր աղջիկներին, սրտացավ էր կենդանիների նկատմամբ։ Սիրում էր գիրք կարդալ, ընդ որում լուրջ գրողների, օրինակ՝ Ջեկ Լոնդոն, Ժյուլ-Վերն։

Ի միջի այլոց, չնայած նրա կոպիտ բնավորությանը, նա շատ լավ շախմատ էր խաղում և մինչև հիմա էլ խաղում է (ոչ այնպես իհարկե, ինչպես խաղում էր, այն պատճառով, որ նրա հիշողությունը թուլացել է)։ Մի անգամ, երբ դեռ դպրոցում էր սովորում, նա քաղաքում առաջին տեղը գրավեց։ Մաթեմատիկայից շատ ուժեղ էր, գրականությունից լավ շարադրություններ էր գրում։ Սակայն երբ ուսուցիչը իջեցնում էր նրա գնահատականը, նա կարող էր ուսուցչի հետ սկանդալ սարքել մինչև այն, որ ծնող էին կանչում դպրոց։

Ընտանիքում՝ չլսող երեխա էր։ Աշխատել չէր սիրում՝ երբ նրան սովորեցնում էին այգում օգնել։

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա, այս կյանքում, մինչև հիմա դեռ որպես անձ չի կայացել։ Նրան շատ հեշտ է սադրել սկանդալի։ Երկու անգամ նա արդեն կորցրել է աշխատանքը նավի վրա՝ իր "սուր լեզվի" պատճառով։

Մի քանի անգամ կոնֆլիկտներ է ունեցել միլիցիայի հետ՝ կոպտելով նրանց փողոցում։

Վարքագիծը տոկուն չէ, իսկ ներկա ժամանակում գտնվում է սարսափելի ճնշված և դեպրեսիվ վիճակում։ Հարցերին հակազդում է շատ դանդաղ։ Երբեմն ուղղակի չի լսում թե ինչ են իրեն ասում։ հասարակ հարցերին պատասխանելիս՝ երկար մտածում է։

Կյանքի նպատակների, ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու մասին հարցերին պատասխանում է, որ այդ ամենը իրեն պետք չէ, և խնդրում է, որ իրեն հանգիստ թողնեն և չզզվացնեն։

Փորձեցի Աստծո թեման արծածել, ասել թե ինչն է մեղք, իսկ ինչը՝ ոչ։ Նա ինձ պատասխանեց, ցիտում եմ՝ "Ես մի անգամ գնացի եկեղեցի, և Աստված ինձ չօգնեց։ Ես միևնույն է խաղում եմ։ Ինչու՞ Աստված չարեց այնպես, որ ես չխաղամ։ Նշանակում է, որ նա չկա"։ Ահա այսպիսի պատկերացումներ ունի նա։

Նրա պարտքերից շատերը մայրն է տվել։ Իսկ նա նույնիսկ չի մտածում և չի վերապրում դա։

Եվ այսպես, ես կարճ, "մի շնչով" նկարագրեցի Ռուբենի վարքագիծը և մտածելակերպը։

Ձեր օգնությունն եմ խնդրում այս հարցը լուծելու համար, կամ գոնե խորհուրդ, թե ինչպես անենք։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր նամակից ես հետևյալ հետևությունները կարող եմ անել՝

    Նրանում, որ Y ասում է, որ մայրն է մեղավոր՝ կա ճշմարտության չափ։ Հաճախ ծնողների գերխնամքը և ոչ հետևողական մոտեցումը նրանց դաստիարակության մեջ բերում են նրան, որ երեխան մեծանում է և դառնում կյանքի պայմաններին չադապտացված իսթերիկ անձնավորություն։ Նրան սկսում է թվալ, որ նրան շրջապատող բոլոր մարդիք պետք է նրան մոր պես վերաբերվեն։ Այս կոնֆլիկտը և հեքիաթում ապրելու ձգտումը բերում են որոշ կպչունությունների, որոնցից են՝ ալկոհոլիզմը, թմրամոլությունը և ազարտը։ Ընդ որում նա սկսում է չնկատել իր մորը, ընդունելով նրան որպես գործիք, որով պետք է օգտվել այլ ոչ մարդ, որին պետք է խնայել, և ում հետ պետք է հաշվի նստել։
    Նրա արժեքների համակարգում գերիշխում է հեքիաթը։ Այն, որ նա ձգտում է գումար ունենալ՝ ճշմարտություն չէ։ Նրան գումար չի պետք, այլ ազարտի ժամանակ ադրենալինի արտադրության վայրկյանական հաճույք։ Տվեք նրան այնքան գումար, որքան նա ուզում է, նա միանգամից կգնա խաղալու։
    Հարցերին դանդաղ, արգելակված է պատասխանում, որովհետև ժամանակ է պետք որ այդ պատասխանները սազեցնի այն հեքիաթի հետ, ինչ նա հորինել է Ձեզ համար՝ սուտը ձևակերպելու համար։
    Ինքնասպանության սպառնալիքները դեռևս վտանգավոր չեն՝ նրանք ավելի շատ կրում են իսթերիկ բնույթ։ Սակայն եթե խրվի պարտքերի մեջ և դուրս գալու ճանապարհ չտեսնի՝ կարող է իրականացնել իր մտքերը։ Եթե առ այսօր փորձեր եղել են՝ ապա դրանք արվել են միայն Ձեր համար, որպեսզի խղճահարություն առաջացնի և վախեցնի։
    Այն, ինչը Դուք Ձեր նամակի մեջ նկարագրում եք որպես դրական պահեր՝ նույնպես բացասական են, քանի որ անիմաստ վատնումը մանկական հասակում չի կարող գնահատվել որպես դրական արարք, իսկ կոնֆիկտայնությունը՝ առավել ևս։
    Այո, Դուք ճիշտ եք։ Նա աշխատել չի սիրում։ Իսկ խաղը նրա համար՝ հեշտ փող է։ Իսկ ինչի՞ համար։ Նրա համար, որ խաղա։ Բոլոր մնացած արժեքները, որի մասին նա խոսում է (տուն, մեքենա և այլն), իր կյանքի համար միսսիա և մոտիվացիա չեն հանդիսանում, և ոչ մի արժեք չունեն։
    Ձեր եկեղեցի գնալը նույնպես հետևողական բնույթ չի կրել, որովհետև՝ Ես մի անգամ գնացի եկեղեցի, և Աստված ինձ չօգնեց։ Ես միևնույն է խաղում եմ։ Ինչու՞ Աստված չարեց այնպես, որ ես չխաղամ։ Նշանակում է, որ նա չկա", խոսքերից հետո, Դուք չեք կարողացել Ձեր դիրքերը պաշտպանել և հանձնվել եք։ Միգուցե ինչ-որ չափով, այդ հավատը լիարժեք չէ նաև ձեզ մոտ։

Այս իրավիճակում ես խորհուրդ կտայի Ձեզ հոգեբանի մոտ գնալ, որպեսզի որոշեք նրա հետ ունեցած վարքի տակտիկան։ Նրա խորհրդատվության գնալը, այժմ արդյունավետ չի լինի։ Սակայն եթե Դուք ուզում եք ինչ-որ բան ուղղել, ապա պետք է շատ դժվար և նյարդային ճանապարհ անցնեք։ Հարցը շատ դժվար է և համարյա անլուծելի։ Ամեն ինչ կախված է Ձեզանից։

Ես խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի, ով կկարողանա ճշգրտել և ուղեկցել Ձեզ այս մութ անտառում։ Սա մի օրվա աշխատանք չէ, այլ երկար ու բարդ ճանապարհ, որը Դուք ուզում եք անցնել։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты