Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես սիրահարվել եմ իմ դասախոսին...

Հարց՝

Բարև Ձեզ։ Ես 19 տարեկան եմ։ Իմ անունը X է։ Ապրում եմ Y քաղաքում։ Ձեզ ինձ խորհուրդ է տվել իմ ընկերուհին։ Օգնեք ինձ խնդրում եմ՝ ես բոլորովին խճճվել եմ և չգիտեմ ինչ անեմ։ Ես ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ։ Բնավորությունս բռնկուն է, այդպես մայրս է ասում, երևի ավելի լավ գիտի, իսկ ընդհանուր առմամբ, ես բարի մարդ եմ՝ միշտ հասնում եմ օգնության։ Ես ինձ լավ եմ վերաբերվում, բայց երբեմն կարող եմ նաև քննադատել։ Ուրիշ մարդիք ինձ վերաբերվում են նորմալ, ես հանգիստ մարդ եմ և բարյացակամ եմ վերաբերվում մարդկանց։

Իմ խնդրը նրանում է, որ ես սիրահարվել եմ իմ դասախոսին։ Դա ուղղակի տարվածություն չէ։ Ես այսպիսի զգացմունք առաջին անգամ եմ զգում։ Նա ինձ մի կիսամյակ է դասախոսել, որից հետո ցիկլը վերջացել է։ Ես խոստովանեցի նրան և մենք սկսեցինք շատ ջերմ շփվել համացանցում։ Գրում ենք իրար, միայն թե նա միշտ ինձ հեռու է պահում իրենից ասելով, որ ես շատ լավ, գեղեցիկ, բարի աղջիկ եմ և ավելի լավին եմ արժանի։ Նա 30 տարեկան է։ Անունը Դենիս է։ Ես տեսնում եմ, որ դուր եմ գալիս նրան, բայց նա ինչ-որ բանից վախենում է։ Ասում է, որ իրեն փչացրել են չար կանայք և նա չի ուզում նույն կերպ փչացնել իմ կյանքը։ Նա ամուսնացած չի եղել և ընկերուհի էլ չունի։ Երբ ես սկսում եմ նրա հետ խոսել իմ զգացմունքների մասին՝ նա միանգամից ասում է թե ինչքան վատն է և իմ սիրտը սկսում է լցվել։ Ես դադարել եմ ուտել, քնել, միշտ մտածում եմ նրա մասին։ Այս խնդիրը առաջացել է կես տարի առաջ։ Ես փորձել եմ մոռանալ, գլխիցս դուրս շպրտել, բայց չի ստացվել։ Խնդրում եմ հուշեք թե ինչ անեմ։ Ինչպե՞ս ապացուցեմ նրան, որ սիրում եմ։ Նա ամեն օր ինձ գրում է, քնքուշ անուններով է դիմում։ Միգուցե նա ուղղակի ամաչու՞մ է հանդիպել ուսանողուհու հետ։ Երբեմն ուզում եմ մեռնել։ Ես շատ եմ ուզում նրա հետ լինել, իսկ այ նա՝ չգիտեմ։ Օգնեք ինձ խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Պատասխան՝

Հարգելի X։

Հարցը նրանում չէ, թե ինչպես ապացուցել, որ սիրում եք, այլ նրանում, թե ինչպես Ձեզ պահեք, որ փոխադարձություն ստանաք։ Փորձեք մի պահ անհայտանալ նրա կյանքից նույնիսկ համացանցում։ Թողեք առանց Ձեզ նրան, ի սկզբանե ասելով, որ շատ եք սիրում և բաժանվելը Ձեր համար շատ դժվար է։ Բացատրեք նրան, որ սիրո համար կարևոր չեն ոչ մեկի կարծիքները և չկան որոշակի նորմատիվներ։ Սպասեք մի կարճ ժամանակ, մինչև նա ինքը, իր ինիցիատիվայով կփորձի Ձեր հետ կապ հաստատել, որին Դուք կպատասխանեք միայն մի պայմանով՝ հանդիպում և անկեղծություն։ Այդ կարճ ժամանակահատվածում Դուք ևս կհասկանաք թե դա սեր է թե ուղղակի ինչ-որ մոլուցքի նման մի բան։ Փորձեք ավելի հավասարակշռված նայել հարցին, որպեսզի ավելի սթափ գնահատականներ ունենաք։ Զգացմունքները շատ գեղեցիկ են, սակայն գործողությունները միտք են պահանջում։ Առ այսօր, այդ առումով Դուք լցրել եք նրա կյանքը և նա կարիք չի ունեցել որևե լուրջ որոշում ընդունելու։ Թույլ տվեք, որ նա զգա կորցնելու վտանգը և ստիպված լինի քայլ անել։ Մի վերցրեք Ձեր հարաբերությունների ինիցիատիվան Ձեր վրա։ Ես համոզված եմ, որ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի և Դուք մոտ ապագայում կոնենաք Ձեր սիրած մարդուն Ձեր կողքին։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты