Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա իմացավ, որ ես էլեկտրոնային փոստ ունեմ և սկանդալ սարքեց...

Հարց՝

Բարև Ձեզ, իմ անունը X է։ Ես 21 տարեկան եմ և չափազանց մեծ կարիք ունեմ Ձեր օգնության։ Իմ պատմությունը շատ տխուր է։ Անցյալ տարվա մայիսի սկզբին ես փոստ ունեի, որի միջոցով շփվում էի իմ ընկերների և ընկերուհիների հետ։ Ես ծանոթացա մի շատ գեղեցիկ աղջկա հետ։ Հետո, ավելի ամառվա մոտ ես գնացի նրա մոտ, ծովափ՝ հանգստանալու։ Ես սիրեցի նրան առաջին հայացքից և մենք սկսեցինք միասին ապրել։ Մի որոշ ժամանակ անց նա իմացավ, որ ես փոստ ունեմ և լուրջ սկանդալ սարքեց՝ մինչև բաժանումը։ Ես համոզեցի նրան, որ ների ինձ ու նրա ներկայությամբ լուծեցի բոլոր խնդրները։

Մենք հոյակապ հարաբերություններով ապրում ենք արդեն մեկ տարի է և ես վերջերս նորից փոստ բացեցի։ Նա նորից գտավ այդ փոստը և սկանդալ սարքեց։ Նա սկսեց ասել, որ ես հանդիպում եմ այդ ընկերուհիների հետ։ Ես իհարկե հերքում եմ այդ ամենը ասելով, որ իմ ամբողջ ուշադրությունը և հոգին նվիրված է միայն իրեն, բայց նա ինձ չի հավատում և սպառնում է, որ կգնա ու կթողնի ինձ։ Ես չեմ ուզում, որ նա գնա՝ ես ամեն ինչ հարթել ու արել եմ իր ուզածով։ բայց նա ինքը նստած շփվում է իր ընկերների հետ՝ իսկ ինձ չի կարելի։ Օգնեք ինձ խնդրում եմ խորհուրդ տաք ինչ անեմ և ինչպես լուծեմ այս խնդիրը։ Ես չեմ ուզում նրան կորցնել։

Պատասխան՝

Հարգելի X։

Եթե Ձեր կինը կարծում է, որ փոստով շփվելը՝ դավաճանություն է, ապա երևի թե դա նաև իրեն է վերաբերվում։ Ինչու՞ Դուք ինքներդ չեք բարձրացնում տանը այդ հարցը և չեք փորձում մեղադրել նրան իր ընկերների հետ հանդիպման և Ձեզ դավաճանելու մեջ։ Եվ վերջապես պետք է հասկանալ թե ինչն է Ձեզ համար ավելի թանկ՝ ընտանիքը թե փոստով շփվելը։ Ես կարծում եմ, որ երիտասարդ ընտանիքում շփման պակաս չպիտի լինի։ Դա նշանակում է, որ համացանցում շփվելու կարիք նույնպես չպետք է լինի։ Ունեցեք վերջապես իրական ընկերներ, ում հետ կշփվեք ընտանիքներով։

Հարց՝

Սա նորից X-ն է Ձեզ գրում։ Մենք կարծես թե հաշտվել ենք, բայց դրանից հետո նա փոխել է իմ փոստի գաղտնագիրը և սկսել է հաճախ նստել համակարգչի առջև։ Միշտ մտնում է իմ փոստ և հենց ես մոտենում եմ, նա ամեն ինչ փակում է և մտնում իր փոստը ցույց տալով, որ շփվում է իր ընկերների հետ։ Դրանից հետո նա ինձ ասում է, որ չի ուզում խոսել հետս, որի պատճառով էլ սկանդալ է տեղի ունենում։ Այ երեկ, ես մեկ ժամով հյուր էի գնացել, իսկ նա հաշվեց, որ դա տևել է 4 ժամ՝ փքվեց և նեղացավ։ Ասում է, որ երբ ես կսկսեմ նրան ճիշտը ասել, այն ժամանակ էլ կխոսի հետս։ Ես ուղղակի չգիտեմ ինչ անել։

Պատասխան՝

Հարգելի X։

Իմ կարծիքով Ձեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ Դուք չեք կարողանում ճիշտ ձևակերպել Ձեր միասին ժամանակը։ Ձեր հետաքրքրությունները իրար չեն համընկնում և Ձեր ընտանիքի պատկերացման մեջ, ամեն մեկդ կարող եք անել ինչ ուզում եք ըստ Ձեր անձնական հետաքրքրությունների։ Ինձ թվում է, որ հյուր կարելի էր գնալ միասին և այն ժամանակ երբ Դուք պատրաստվում եք հետաքրքիր անց կացնել Ձեր ժամանակը, պետք է մտածել թե ինչպես է անց կացնելու Ձեր կինը։ Փորձեք կազմակերպել Ձեր ժամանցը միասին և ունենալ ընդհանուր ընկերներ։ Փորձեք ավելի շատ թափանցիկ և անկեղծ լինել իրար հետ։ Մտածեք մեկդ մյուսի և մտավախությունների և հետաքրքրությունների մասին։ Միայն այս կերպ է ձևավորվում ընտանիքը, որն պետք է ունենա երկուսի մտածելակերպ։ Էգոիստական մոտեցումը կբերի ավելորդ խանդի արտահայտությունների, ինչը որդի նման կկրծի այն ամեն գեղեցիկը ինչ դեռ մնացել է։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты