ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ՎԱԽԵՆՈւՄ ԵՄ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՆ ՏԵՂԻ ԿՈւՆԵՆԱ ԵՎ ԵՍ ՆՐԱՆ ԿԿՈՐՑՆԵՄ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Ես սիրում եմ մի տղայի, ով փոքր է ինձանից 6 տարով։ Ես 24 տարեկան եմ, նա՝ 18։ Մենք սկսեցինք հանդիպել 2008 թվականի հոկտեմբերին, հետո խզեցինք հարաբերությունները՝ ես չէի հավատում նրա զգացմունքների անկեղծությանը։ Ամբողջ ձմեռ զանգում էինք իրար և հաղորդագրություններ գրում։ Փետրվարին ինքս առաջարկեցի հանդիպել։

Նա մերժեց, ասելով, որ ինձ չի հավատում և որ ես ամեն րոպե կարող եմ փոշմանել։ Եվ ահա, մայիսի սկզբին նա ինձ զանգեց, մենք հանդիպեցինք և սկսեցինք շարունակել հանդիպումները։

Հիմա ես երջանիկ եմ։ Ես սիրում եմ և թվում է թե սիրված եմ։ Բայց միշտ ինչ-որ վախ է հետապնդում, որ մի սարսափելի բան տեղի կունենա և ես նրան կկորցնեմ։ Ես ոչ-ոքի չեմ ասել այն մասին, որ հանդիպում եմ նրա հետ՝ ոչ մտերիմներիս և ոչ էլ ընկերներիս։ Մենք հանդիպում ենք բոլորից թաքուն։ Ես չեմ ուզում, որ մեր մասին իմանան՝ վախենում եմ, որ չեն հասկանա։ Իսկ ամենասարսափելին իմ համար այն է, որ ես նրան կկորցնեմ... Ի՞նչ անեմ։ Կանխավ շնորհակալ եմ Ձեզանից։

Պատասխան՝

Հարգելի X։

Այն, որ Դուք Ձեր հանդիպումները թաքցնում եք Ձեր շրջապատից, նույնպես հսկայական դեր է խաղում Ձեր վախի առաջացման վրա։ Ինչքա՞ն եք դեռ պատրաստվում թաքցնել։ Չե՞ք կարծում, որ հետո ավելի դժվար կլինի։ Մասսայականացնելով Ձեր հանդիպումները, Դուք երկուսդ էլ Ձեր վրա հավելյալ պարտավորություններ եք վերցնում Ձեր հարաբերությունները պաշտպանելու և ավելի թանկ եք սկսում գնահատել այն ինչ ունեք։ Դրան գումարած, երկուսդ էլ կփորձեք ապացուցել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ կլինեն, որ այսպիսի ընտանիքը իրավունք ունի գոյություն ունենալու և կդառնաք իրար համար ավելի թանկ։ Նախկինում Ձեր արած խաղը՝ հավատալ-չհավատալ, ինչը պայմանավորված էր ուղղակի հասարակությունից ունեցած վախերով և Ձեր կապրիզով, այժմ Ձեր մեջ անվստահություն է մտցրել։ Կարծում եմ, որ մասսայկանացնելով Ձեր կապը, Դուք ավելի պատասխանատու կսկսեք մոտենալ Ձեր հարաբերություններին և ավելի ապահով կզգաք Ձեզ։ Ես համոզված եմ, որ Ձեզ մոտ ամեն ինչ չստացվի

Հիշեք, փախչել ինքներդ Ձեզանից՝ չի ստացվի երբեք։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: